Նորություններ

2021 թվականի հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողով

Գերագույն համաժողովը կհեռարձակվի ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի համաժողովների կենտրոնից: Համաժողովը բաղկացած է հետևյալ հինգ նիստերից. Համաժողովների կենտրոնի նիստերը բաց չեն լինի հանրության համար:

Մենք ողջունում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Գերագույն համաժողովին , որը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 2–3-ը: Միացեք միլիոնավոր մարդկանց աշխարհում՝ լսելու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ուղերձներ ապրող մարգարեներից և առաքյալներից:  

Գերագույն համաժողովը կհեռարձակվի ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի համաժողովների կենտրոնից: Համաժողովը բաղկացած է հետևյալ հինգ նիստերից. Համաժողովների կենտրոնի նիստերը բաց չեն լինի հանրության համար:

  • Հոկտեմբերի 2 -ին՝ շաբաթ օրը, երեկոյան ժամը 20։00 -ին (Երևանի ժամանակով)։ 
  • Հոկտեմբերի 3 -ին՝ կիրակի օրը, կեսգիշերին ժամը 24։00 -ին (Երևանի ժամանակով)։
  • Հոկտեմբերի 3 -ին՝ կիրակի օրը, առավոտյան ժամը 04։00 -ին (Երևանի ժամանակով)։
  • Հոկտեմբերի 3 -ին՝ կիրակի օրը, երեկոյան ժամը 20։00 -ին (Երևանի ժամանակով)։
  • Հոկտեմբերի 4 -ին՝ կիրակի օրը, կեսգիշերին ժամը 24։00 -ին (Երևանի ժամանակով)։

Դիտել ուղիղ եթերում մեր հիմնական կայքում ChurchofJesusChrist.org (բոլոր նիստերը)

Դիտել և կարդալ ավելի ուշ (տեսանյութը հասանելի կլինի հեռարձակումից հետո 3 օրվա ընթացքում, տեքստը հասանելի կլինի հեռարձակումից հետո երկու շաբաթվա ընթացքում)։    

Մեր հիմնական կայքում՝ ChurchofJesusChrist.org (բոլոր նիստերը)

Ավետարանի գրադարանի հավելվածում (բոլոր նիստերը)

Հաղորդության ժողով և Գերագույն համաժողով

2021 թվականի սեպտեմբերի 8 -ին, Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահությունը նամակ է ուղարկել, որում ասվում է.

 «Հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովին ընդառաջ, մենք կցանկանայինք նոր օրինաչափություն հաստատել Տարածաշրջանում:  Որպես ձեր Տարածաշրջանի Նախագահություն, մենք գիտենք, թե որքան կարևոր է Աստծո խոսքը ժամանակին լսել Նրա ծառաների միջոցով: Հետևաբար՝ այս Գերագույն համաժողովից սկսած, մենք խնդրում ենք, որ Գերագույն համաժողովի շաբաթ և կիրակի օրերին չանցկացվեն հաղորդություն կամ կիրակնօրյա այլ կանոնավոր ժողովներ:  Փոխարենը՝ մենք խնդրում ենք, որ ամեն տարի այս երկու Հանգստյան օրերին ձեր ուշադրությունը կենտրոնացնեք Գերագույն համաժողովը դիտելու և լսելու վրա:  Մենք գիտենք, որ ոմանց համար դա կլինի ուշ գիշերին կամ նույնիսկ վաղ առավոտյան:  Մենք նաև գիտենք, որ մեր տարածքում շաբաթ օրվա նիստերը մեծ մասամբ հասանելի են կիրակի առավոտյան, որպեսզի ձեր Հանգստության օրը լցված լինի մեր ղեկավարների ոգով և ուսմունքներով:

Ոմանք կարող են մտահոգվել, որ նրանք չեն կարող ճաշակել հաղորդությունը, եթե այս երկու կիրակի օրերին Եկեղեցու կանոնավոր ժողովներ չլինեն: Խնդրում ենք տեղեկացված լինել, որ այս երկու հանգստյան օրերին, ինչպես ցցի համաժողովի հանգստյան օրերին, մենք պահում ենք մեր ուխտերը, երբ լսում ենք մեր ղեկավարներին և հետևում նրանց խորհրդին ու ցուցումներին»:

Ի՞նչ է Գերագույն համաժողովը։

Գերագույն համաժողովը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համաշխարհային հավաք է: Տարեկան երկու անգամ` ապրիլ ամսվա առաջին հանգստյան օրերին և հոկտեմբեր ամսվա առաջին հանգստյան օրերին, Եկեղեցու ղեկավարներն աշխարհի տարբեր ծայրերից կիսվում են ուղերձներով կամ քարոզներով, որոնք կենտրոնացած են կենդանի Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Ունկնդիրները սովորում են, թե ինչպես գտնել խաղաղություն, հույս և ուրախություն Հիսուս Քրիստոսի մեջ, ինչպես ամրացնել ընտանիքները՝ հետևելով Հիսուսի ուսմունքներին, և ինչպես ստանալ անձնական առաջնորդություն և ոգեշնչում Աստծուց: Գերագույն համաժողովը թողարկվում և ուղիղ եթերով հեռարձակվում է մոտ 70 լեզուներով, իսկ ավելի ուշ թարգմանվում է ավելի քան 100 լեզուներով: Մենք հրավիրում ենք բոլորին՝ աշխարհի բոլոր ծայրերից տարբեր հավատքների, համոզմունքների և ծագման մարդկանց՝ դիտելու, լսելու և մասնակցելու այդ հավաքին։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.