Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը մեզ առաջարկում է չորս անզուգական պարգևներ՝ ուրիշներին սիրելու ունակությունը, ներելու կարողությունը, ապաշխարության օրհնությունը և հավերժական կյանքի խոստումը: Այս չորս եզակի պարգևները մեզ ավելի շատ ուրախություն կբերեն, երբ մենք ընդունենք և գործենք ըստ դրանց: Դրանք հնարավոր են դարձել, քանի որ Եհովան խոնարհաբար համաձայնվեց գալ այս Երկիր՝ որպես մանուկ Հիսուս: Նա ծնվեց անմահ Հորից և մահկանացու մորից: Նա ծնվեց Բեթլեհեմում, շատ համեստ պայմաններում: Նրա սուրբ ծնունդը կանխատեսվել էր մարգարեների կողմից դեռևս Ադամի օրերից: Հիսուս Քրիստոսը Աստծո բացառիկ պարգևն է, Հոր պարգևը Իր բոլոր զավակներին:i Մենք ցնծությամբ տոնում ենք Նրա ծնունդը Սուրբ Ծննդյան այս տոներին:
i Տես Հովհաննես 3․16