Նորություններ

Պարգևներ Տիրոջից.
Առաջին Նախագահության
Սուրբ Ծննդյան հոգևոր հավաքի
կենտրոնացումը

Նախագահ Նելսոնը ելույթ ունեցավ 2018թ. դեկտեմբերի 2-ին, կիրակի երեկոյան, Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային հրապարակի Համաժողովների կենտրոնում տարեկան միջոցառման ժամանակ:

 

Ելույթ ունեցողները խրախուսում են մյուսներին՝ սիրել, ինչպես Քրիստոսն էր սիրում

Հիսուս Քրիստոսը Աստծո բացառիկ պարգևն է՝ Հոր պարգևը Իր բոլոր զավակներին»,- ասաց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր հավաքի ժամանակ: «Այդ ծնունդը մենք ամեն տարի ուրախությամբ տոնում ենք Սուրբ Ծննդյան տոներին»:

Մարգարեն խրախուսեց Վերջին Օրերի Սրբերին «ընդունել այն բոլոր պարգևները, որոնք Տերն առաջարկում է», ներառյալ ուրիշներին սիրելու ունակությունը, ներելու կարողությունը, ապաշխարությունը և «հավիտենական կյանքի» կամ հավերժական կյանքի խոստումը:

Ելույթ ունեցան նաև Քույր Շարոն Յուբանկը՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահը, Երեց Գարի Ի. Սթիվենսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից և Երեց Թերենս Մ. Վինսոնը Յոթանասունի Նախագահությունից:

«Ես անհանգստանում եմ այն բոլոր մարդկանց համար, ում չի կարող հասնել մեր մարդասիրական օգնությունը, և նաև, թե ինչպես են երբեմն որոշ ազգեր մեզ համար դժվարացնում, որ օգնության հասնենք մեր տառապյալ քույրերին ու եղբայրներին»,- ասաց Քույր Յուբանկը, ով վերահսկում է Եկեղեցու Մարդասիրական Նախաձեռնությունները՝ որպես ՎՕՍ Բարեգործական Կազմակերպության տնօրեն:

«Հիսուս Քրիստոսը կուղղի ամեն մի վատ նոտա և կփրկագնի ամեն մի բարկացած հնչերանգ, եթե մենք դիմենք Նրան և խնդրենք Նրա օգնությունը»,- բացատրեց նա, հիշելով պատմություններ իր մանկությունից այն դժվարին փորձառության մասին, երբ սովորում էր նվագել ու երգել «Լուռ գիշեր» երգը դաշնամուրի վրա:

«Ամեն տարի այս ժամանակ միշտ հիշում եմ, թե ինչպես էինք տոնում Սուրբ Ծնունդը իմ մանկության տարիներին, - պատմում է Երեց Սթիվենսոնը: «Այն, ինչ ես հիշում եմ անցյալի Սուրբ Ծնունդների մասին, դառն ու սիրելի հիշողություններ են, քանի որ այն մասին չեն, թե ես ինչ էի ստանում, այլ՝ թե ինչ էի տալիս»:

Երեց Սթիվենսոնը հիշում է, որ երբ պատանի էր, Սուրբ Ծննդյան զամբյուղներ էր տալիս այրիներին: Երբ նա և իր կինը ծնողներ դարձան, նրանց ընտանքիը սկսեց կարիքավոր ընտանիքներին Սուրբ Ծննդյան նվերներ տալու ավանդույթը: «Ընտանեկան ծառայության այս ավանդույթն օգնեց մեր սրտերում դրոշմել Սուրբ Ծննդյան ճշմարիտ ոգին»:

«Ես հրավիրում եմ բոլորիս ընտրել անել ինչ-որ բան, որն ակնհայտ արտահայտում է մեր ներքին զգացմունքները մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպես մի պարգև, որը մենք ենք տալիս Նրան»,- ասաց նա:

«Սուրբ Ծննդյան ոգին նույնն է ամենուր»,- ուսուցանեց Երեց Վինսոնը: «Կարիք չկա, որ ճամփորդենք Սուրբ երկիր բարի գործ կատարելու կամ մեր Փրկիչին ավելի մոտենալու համար: Սուրբ Ծնունդն այն ժամանակն է, երբ մենք կարող ենք կենտրոնանալ այն բանի վրա, թե ինքներս ինչ կարող ենք պարգևել Փրկիչին՝ մշտապես սիրելով և օգնելով ուրիշներին»:

Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ղեկավարում էր հոգևոր երեկոն: Երաժշտությունն ապահովում էր Տաճարային Հրապարակի Թաբերնաքլի երգչախումբը: Կատարվեցին հետևյալ երգերը՝ «Ուրախություն աշխարհին», «Առաջին Սուրբ Ծնունդը», «Եկե՛ք, բոլոր հավատարիմներ» և «Ալելուիա»-ն Հենդելի «Մեսիայից»:

Այս հոգևոր երեկոն հեռարձակվեց Եկեղեցու ալիքներով և ամբողջ աշխարհի ժողովատներում: Ամբողջական հոգևոր երեկոն կարող եք դիտել

LDS.org-ում:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.