Ցից՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմակերպության և վարչական միավորներից մեկը։ Ցիցը կազմված է մի քանի ծխերից կամ ճյուղերից։ Հիմնականում այն ունի որոշակի աշխարհագրական սահմաններ և նմանվում է Եսայիայի ԾԴ.2-ում նկարագրված վրանի պատկերին։ «Երկարացրու չվաններդ և ցցերդ պնդացրու»։ Սիոնի յուրաքանչյուր ցից աջակցում և օգնում է բարձր պահել Եկեղեցին, այնպես ինչպես վրանը կամ խորանը պահվում է իր ցցերով։ Ցիցը հավաքման վայր է ցրված Իսրայելի մնացորդի համար