Նորություններ

Երեց և քույր Ռենլանդների մոտ ախտորոշվել է COVID-19 հիվանդություն

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու խոսնակ Էրիկ Հոքինսը 2020 թվականի դեկտեմբերի 5-ին հրապարակեց հետևյալ հայտարարությունը.

«Երեց Դեյլ Գ. Ռենլանդի և քույր Ռութ Լ. Ռենլանդի COVID-19 թեստի արդյունքը դրական է եղել, չնայած նրանք ուշադիր հետևում էին առողջապահության առաջարկվող կանոններին: Նրանց վիճակն ուշադիր վերահսկվում է և, բարեբախտաբար, երեց Ռենլանդն այժմ ունի միայն թեթևակի ախտանիշներ, իսկ քույր Ռենլանդի մոտ ախտանիշները բացակայում են։ Եկեղեցու մյուս ղեկավարները զննություն են անցնում և նախազգուշական միջոցներ են ձեռնարկում այս վարակի դեմ։

Եկեղեցին հետևում է առողջապահական համապատասխան արձանագրություններին՝ շփման օղակի հայտնաբերման համար և կշարունակի հետևել այս վարակից վերաբերյալ առողջապահական ուղեցույցներին, որպեսզի պաշտպանի Եկեղեցու ղեկավարներին և համայնքին: Մենք շարունակում ենք խրախուսել բոլորին քայլեր ձեռնարկել՝ այս համաճարակի ընթացքում իրենց և միմյանց պաշտպանելու ուղղությամբ, այդ թվում՝ դիմակ կրել, հաճախակի լվանալ ձեռքերը և պահել սոցիալական հեռավորություն»:

© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.