Թեմա

Բազմակնություն

Բազմակնություն կիրառող խմբերը և անհատները Յուտայում և դրա սահմաններից դուրս հաճախ շփոթություն են առաջացնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու դիտորդների և լրատվամիջոցների համար: Նրանք և իրենց կազմակերպությունները Միացյալ Նահանգների և Կանադայի արևմտյան շրջաններում ոչ մի կապ չունեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ, բացառությամբ այն փաստի, որ Վերջին Օրերի Սրբերի համար հիմնականում մականուն հանդիսացող «Մորմոն» բառը սխալմամբ վերագրում են բազմակնություն կիրառողներին:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին բազմակնության վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել 1998թ. Եկեղեցու հոկտեմբերի գերագույն համաժողովում. «Ես զանկանում եմ կտրականապես հայտարարել, որ այս Եկեղեցին ոչ մի ընդհանուր բան չունի բազմակնություն կիրառելու հետ: Նրանք այս Եկեղեցու անդամներ չեն: Նրանցից շատերը երբեք անդամներ չեն եղել: Նրանք խախտում են քաղաքացիական օրենքը: Նրանք գիտեն, որ խախտում են այդ օրենքը: Նրանք ենթակա են համապատասխան պատիժ կրելու: Անշուշտ Եկեղեցին չունի որևէ իրավասություն այս հարցում:

Եթե պարզվի, որ մեր անդամներից որևէ մեկը բազմակնություն է կիրառում, նա կհեռացվի եկեղեցուց, որը Եկեղեցու կողմից կիրառվող ծայրահեղ պատիժն է: Նրանք ոչ միայն ուղղակիորեն խախտում են քաղաքացիական օրենքը, այլև այս Եկեղեցու օրենքը: Մեր հավատո հանգանակը պարտադիր սկզբունք է մեզ համար, որը հայտարարում է. «Մենք հավատում ենք թագավորներին, նախագահներին, կառավարիչներին և մյուս իշխանավորներին հպատակվելուն, օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն և պաշտպանելուն» (Հավատո Հանգանակ 1.12)»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.