Նորություններ

Պորտուգալիայի նախագահ Մարչելո Ռեբելո դե Սոուսան
այցելում է Լիսաբոնի տաճար

    

Նախագահը ստանում է իր ընտանիքի պատմությունը Եկեղեցու ավագ ղեկավարից

 2019թ. օգոստոսի 29-ին Պորտուգալիայի Հանրապետության նախագահ պարոն Մարչելո Ռեբելո դե Սոուսան այցելեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Լիսաբոն Պորտուգալիա տաճարը: Այս պատմական առիթով Պորտուգալիայի Նախագահը ստացավ իր ընտանիքի պատմությունը Յոթանասունի Նախագահ Երեց Խոսե Ա. Թիշերայի կողմից: Այն ընդգրկում էր չորս սերունդ ներկայացնող շրջանակված տոհմածառը և նախագահի նախնիների փաստաթղթային գրանցման գիրքը:

Երբ նախագահ Մարչելո Ռեբելո դե Սոուսային  ներկայացրին իր ընտանիքի պատմությունը, նա ասաց. «Իմ պապիկը գնացել է Բրազիլիա, երբ շատ երիտասարդ էր: Հետո գնացել է Անգոլա: Նա դարձել է հայտնի վաճառական: Այսպիսի պատմությունները շատ կարևոր են: Եվ ես գիտեմ, որ ձեր Եկեղեցու համար ընտանիքը շատ կարևոր է: Ինձ համար նույնպես: Ընտանիքը հասարակության հիմքն է»:

Երեց Թիշերան, ով բնիկ պորտուգալացի է և նորադարձ է Եկեղեցում, բացատրեց, որ ընտանեկան պատմության ուսումնասիրությունը և Եկեղեցու տաճարները սերտորեն փոխկապակցված են: «Տաճարները Աստծո սուրբ տներն են, որտեղ մենք կատարում ենք արարողություններ մեզ համար և մեր նախնիների փոխարեն, որոնց միջոցով մեր ընտանիքները հավերժ կապվում են միասին: Ահա ինչու ենք մենք բոլորս խիստ զբաղված ծագումնաբանական հետազոտություններով»:

Բացի Երեց Թիշերայից, Նախագահ Մարչելո Ռեբելո դե Սոուսային  միացան նաև Երեց Գարի Բ. Սաբինը՝ Եկեղեցու Եվրոպայի Տարածաշրջանի Նախագահը, և Երեց Իոաքիմ Մորերիան, ով Տարածքային Յոթանասունական է և պատասխանատու է տաճարների բաց դռների արարողությունների համար:

Պատվիրակությունը շրջեց Լիսաբոնի տաճարում և շրջակայքում, որտեղ Նախագահ Մարչելո Ռեբելո դե Սոուսանը կարողացավ անձամբ տեսնել սքանչելի ճարտարապետությունը և արարողությունների սենյակները, որտեղ անդամները գալիս են իմանալու կյանքի նպատակի մասին և խոստում տալիս ծառայել Հիսուս Քրիստոսին: 

Երեց Թիշերան խրախուսեց ուրիշներին ևս այցելել տաճար բաց դռների օրերին: «Ես ցանկանում եմ, որ մարդիկ գան ու տեսնեն տաճարը: Բացի գեղեցիկ լինելուց, այն լի է կյանքի իմաստով և նրանով, թե կյանքը ինչ է նշանակություն ունի մեզ համար՝ որպես ընտանիքներ: Արարողությունները, որոնք մենք կատարում ենք տաճարներում, գաղտնիք չեն,  դրանք հատուկ են և սրբազան»:

Լիսաբոնի տաճարը այցելությունների համար բաց կլինի մինչև 2019թ. սեպտեմբերի 6-ը: Տաճարը երեք նիստերով կնվիրագործվի սեպտեմբերի 15-ին, կիրակի օրը, Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Նիլ Լ. Անդերսենի կողմից: Արարողությունները կհեռարձակվեն Պորտուգալիայի Եկեղեցու բոլոր ժողովատներում: Տաճարը կդառնա Եկեղեցու գործող 166-րդ տաճարն աշխարհում:

Ներկայումս Պորտուգալիայի Եկեղեցում կան մոտ 65 համայնքներ և 45000 անդամներ: Նրանցից շատերը երկրորդ և երրորդ սերնդի Վերջին Օրերի Սրբեր են: Առաջին միսիոներները ժամանեցին Պորտուգալիա 1975թ., որից հետո անմիջապես կազմավորվեց մի փոքրիկ համայնք:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.