Նորություններ

Վերջին Օրերի Սրբերը մասնակցում են COVID-19- ի
hամաշխարհային օգնության ջանքերին

Եկեղեցին նախագծեր է իրականացնում 57 երկրներում

     Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հայտարարել է COVID-19 համավարակի դեմ ուղղված պայքարի շարունակական համաշխարհային ջանքերի մասին: Իրականացվող բազմաթիվ նախագծերի շարքում օգտագործվում են Եկեղեցու ռեսուրսներն ու կամավորները, որպեսզի օգնեն պատրաստել անհրաժեշտ դիմակներ և այլ պաշտպանիչ սարքավորումներ առաջնագծի բուժաշխատողների համար:

«Մենք գիտենք, որ Աստված կլսի մեր աղոթքները և կպատասխանի դրանց։ Մեզ ուսուցանվել է, որ «ջերմեռանդ ներգրավված» լինենք տառապանքները թեթևացնելու և կարիքավորների մասին հոգ տանելու մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 5827)», - ասել է Առաջին Նախագահությունը 2020 թ ապրիլի 14-ի նամակում:

«Մինչ օրս մենք հաստատել ենք COVID-19-ի աջակցության ավելի քան 110 նախագծեր 57 երկրներում: Դրանց մեծ մասը կատարվում է մարդասիրական գործակալությունների, առողջապահության նախարարությունների և հիվանդանոցների վստահելի գործընկերների հետ, ինչը թույլ է տալիս մեզ օգտագործել մեր ռեսուրսները, այդ թվում՝ սնունդ, հիգիենայի պարագաներ, անձնական պաշտպանիչ միջոցներ, բժշկական սարքավորումներ, կանխիկ գումար և այլ ապրանքներ այն վայրերում, որտեղ նրանք կարող են բարիք գործել», - հավելել են նրանք:

Օրինակ՝ Բրազիլիայում, Մեքսիկայում, Պարագվայում, Ֆիլիպիններում և Յուտայում Եկեղեցու «Փեթակ» հագուստ արտադրող ընկերությունները ժամանակավորապես կփոխեն կրոնական հագուստ արտադրելու իրենց գործառնությունները և կկարեն դիմակներ ու թիկնոցներ (միայն Յուտայում), որոնք անհրաժեշտ են բժշկական ոլորտում օգտագործելու համար։

«Մենք փորձում ենք աշխատել կառավարությունների [և] համայնքների ղեկավարների հետ և պարզել, թե ինչ է նրանց անհրաժեշտ, այնուհետև արձագանքել», - ասել է քույր Շերոն Յուբենկը, ով Վերջին Օրերի Սրբերի բարեգործական կազմակերպության նախագահն է և Սփոփող Միության գերագույն նախագահության անդամը: «Մենք մոբիլիզացրել ենք Սփոփող Միությունը և նրանց ընտանիքները, որպեսզի օգնենք իրականացնել այս նախագծերից մի քանիսը»:

«Վերջին Օրերի Սրբերի Բարեգործություններ կազմակերպությունը արդեն իսկ լավ դիրքերում է, քանի որ մենք ունենք գործընկերներ, անկախ նրանից համավարակ կա, թե՝ ոչ», - ավելացրել է քույր Յուբենկը։ «Ժամանակի ընթացքում մենք վստահելի հարաբերություններ ենք ձեռք բերել: Այնպես որ համավարակի բռնկման դեպքում մենք ստիպված չենք զրոյից սկսել: Մենք հստակ գիտենք, թե ինչպես օգնել միմյանց»:

Յուտայում, Սփոփող Միության կանայք կազմակերպչական աշխատանքներ են տանում անդամների հետ, որպեսզի համագործակցեն Վերջին Օրերի Սրբերի Բարեգործություններ, Ինտերմաունթին կազմակերպությունների և Յուտայի Առողջապահության համալսարանի հետ և օգնեն կարել 5 միլիոն բժշկական դիմակներ, որոնք նվիրաբերվելու են առողջապահության աշխատողներին:

«Մենք հրավիրում ենք մեր անդամներին հնարավորության դեպքում մասնակցել իրենց տարածքների և համայնքների այս և այլ աջակցության ծրագրերին, եթե տեղական ինքնակառավարման մարմինների հրահանգները և անձնական հանգամանքները թույլ տան», - ասված է Առաջին Նախագահության նամակում:


 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.