Robert-D-Hales-Newsbio-Official-Portrait.jpg
Նորություններ

Ռոբերտ Դ Հեյլսը
1932 - 2017

Մահացել է Ռոբերտ Դ Հեյլսը 85 տարեկանում

Հոկտեմբերի 1- ին Կիրակի օրը ժամը 12։15 -ին հիվանդանոցում մահացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաքյալ Ռոբերտ Դ Հեյլսը 85 տարեկանում։ Նրա կողքին գտնվել են իր ընտանիքը և ընկերները։ Երեց Հեյլսը կարգվել էր Տասներկու  Առաքյալների Քվորումի անդամ 1994 թվականի Ապրիլի 2-ին։ 
"Նա ապրում էր իր վկայությունը" ասում է Նախագահ Հենրի Բ Այրինգը, "Նա գիտեր Աստծում, գիտեր Փրկչին և սիրում էր Փրկչին․․․" 
  
Երեց Հեյլսը ստացել է իր կանչը որպես Բարձրագույն Իշխանավոր 1975թ. ապրիլի 4-ին: Նա ծառայել է որպես օգնական Տասներկու Առաքյալների Քվորումում, իսկ հետո որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ: Նա 1985թ. ապրիլից Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոսն էր, մինչև որ կանչվեց Տասներկու Առաքյալների Քվորում:

Նախքան իր կանչը որպես Բարձրագույն Իշխանավոր նա հինգ տարի ծառայում էր որպես Տարածաշրջանի Ներկայացուցիչ: Նա նախկինում ծառայել է որպես ճյուղի նախագահ, եպիսկոպոս, քահանայապետ, բարձրագույն խորհրդական և ցցի նախագահի խորհրդական: 1970-ականների վերջին նա Անգլիա Լոնդոն Միսիայի նախագահն էր և ծառայել է որպես Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահության առաջին խորհրդական:

Նախքան որպես լիաժամկետ Եկեղեցու ղեկավար կանչվելը, Երեց Հեյլսը ունեցել է հիանալի կարիերա, աշխատելով երեք խոշոր ազգային կազմակերպությունների ղեկավար պաշտոններում:

Երեց Հեյլսը ծնվել է Նյու Յորք քաղաքում: Նա Յուտայի համալսարանի շրջանավարտ է և ունի բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան Հարվարդի համալսարանից:

Նա ամուսնացած է Մերի Քրենդելի հետ և նրանք ունեն երկու որդի:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.