Նորություններ

Նոյեմբերի 20-ին մարգարեի կողմից լույս կտեսնի հույսի և բժշկման մասին հատուկ տեսաուղերձը

Ռասսել Մ. Նելսոնը` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահը, նոյեմբերի 20-ին՝ առավոտյան ժամը 11-ին (ԼՍԺ), աշխարհի հետ կկիսվի հատուկ տեսաուղերձով:

© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
    Այս 11 րոպեանոց տեսանյութը կենտրոնանալու է այն եղանակների վրա, որոնցով մենք կարող ենք հույս ու բժշկում գտնել Հիսուս Քրիստոսի միջոցով՝ այս համաշխարհային զգալի պառակտման և անկայունության ժամանակ։ Այն կհրապարակվի Նախագահ Նելսոնի սոցիալական լրատվամիջոցների էջերում (Facebook, Instagram, Twitter) և Եկեղեցու հիմնական YouTube ալիքում՝ 31 լեզուներով: Տեսանյութը հասանելի կլինի անմիջապես՝ ըստ պահանջի դիտելու համար, Newsroom.ChurchofJesusChrist.org և Եկեղեցու «Ավետարանի մեդիա» աղբյուրներից ներբեռնելու համար:
                 

Նախագահ Նելսոնը Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալն է 1984 թվականից ի վեր: Նա Եկեղեցու ավագ ղեկավար է դարձել 2018 թվականի հունվարին։ Նրա նախագահության ժամանակաշրջանը նշանավորվել է համաշխարհային սպասավորությամբ (նա այցելել է 32 երկիր և ԱՄՆ-ի տարածքներ), տաճարների (մեր ամենասուրբ տարածքների) կառուցմամբ և կազմակերպչական խորը փոփոխություններով: 2018 թվականի ապրիլյան գերագույն համաժողովից ի վեր, երբ նա հաստատվեց որպես Եկեղեցու նախագահ, նախագահ Նելսոնը սկսեց հաճախակի ճշգրտումներ մտցնել, որոնք կօգնեին Սրբերին ավելի շատ սպասավորել Հիսուս Քրիստոսի նման և ավելի լավ ընդգծել աշխարհի Փրկիչի կենտրոնական դերը այն բոլոր գործերում, որոնք Եկեղեցին իրականացնում է։

  

Համաշխարհային հավատքի ղեկավար դառնալուց առաջ, նախագահ Նելսոնը սրտի նորագույն վիրաբույժ էր: 1951 թվականին որպես վիրաբույժ-օրդինատոր Մինեսոտայում, նա օգնեց հետազոտական թիմին և մշակեց սիրտ-թոքային առաջին ապարատը, որն օգտագործվել է բաց սրտի վիրահատության ժամանակ: 1955 թվականին նա կատարեց բաց սրտի առաջին վիրահատությունը Յուտայում: Նա ծառայել է որպես Անոթային վիրաբուժության միության նախագահ, Կրծքավանդակի վիրաբուժության ամերիկյան հանձնաժողովի նախագահ, Ամերիկյան սրտաբանների ընկերության սիրտանոթային վիրաբուժության խորհրդի նախագահ և Յուտա նահանգի բժշկական ընկերության նախագահ: Նա բազմաթիվ գլուխներ է գրել բժշկական դասագրքերում և այլ հրատարակությունների աշխատություններում: Նա դասախոսություններ է կարդացել և մասնագիտական այցեր է կատարել Միացյալ Նահանգների և այլ ազգերի բազմաթիվ կազմակերպություններ:

Նախագահ Նելսոնն ունի 10 զավակ (ինը աղջիկ և մեկ տղա), 57 թոռ և 127 ծոռ: Նրա առաջին կինը (և նրանց 10 երեխաների մայրը)՝ Դենզելը, մահացել է շուրջ 16 տարի առաջ: Նրանց երկու դուստրերը (Վենդին և Էմիլին) մահացել են քաղցկեղից: Նա ու նրա երկրորդ կինը՝ Վենդին, ամուսնացած են 2006 թվականից:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.