Նորություններ

Նամակ Տարածաշրջանի Նախագահությունից Կիևի Տաճառի նվիրագործման տասնամյակի կապակցությամբ

"Թեև ներկայումս հնարավոր չէ երկրպագել տաճարում, ես հրավիրում եմ ձեզ ավելի շատ մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին" Ռասսել Մ Նելսոն

 

Հարգելի՛ եղբայրներ և քույրեր,

Մենք բոլորս ապրում ենք մի հատուկ ժամանակում, որի մասին մարգարեները գրել են սուրբ գրություններում։ Հիմա եկել է այդ ժամանակը, երբ Տերն արագացնում է Իսրայելի Տան հավաքման Իր աշխատանքը։

2010 թվականի օգոստոսին՝ ուղիղ տասը տարի առաջ, մեր տարածաշրջանի առաջին տաճարը նվիրագործվեց Տիրոջը: Մենք դեռ հիշում ենք նվիրագործման նախորդ օրվա մշակութային գեղեցիկ տոնակատարությունը, նվիրագործման հրաշալի նիստերը և սիրո ու միասնության հատուկ ոգին, որը զգացին բոլոր ներկա անդամները: Տաճարի նվիրագործման օրերին Տերը ցույց տվեց մեզ, թե ինչ է նշանակում մնալ Իր սիրո մեջ:

Կիև Ուկրաինա տաճարի նախագահ Ռոտին ասել է․ «Ես շատ երախտապարտ եմ Հիսուս Քրիստոսի Ավետարանի վերականգնման ճշմարտացիության և հավաքման գործընթացում տաճարների հիմնական դերի մասին ունեցած իմ վկայության համար: Ուրախություն է ծառայել սուրբ տաճարում, որտեղ երկինքը միաձուլվում է երկրի հետ: Տաճարը՝ հայտնության, ոգեշնչման, սփոփանքի և ուրախության վայր է: Շնորհակալ եմ ձեզ համար և մեծ սեր եմ զգում ձեր հանդեպ՝ իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր»:

Նախագահ Նելսոնը տաճարի մասին հետևյալն է ուսուցանել․ «Տիրոջ տունը ուսուցման տուն է։ Այնտեղ Տերն ուսուցանում է Իր ձևով: Այնտեղ յուրաքանչյուր արարողություն ուսուցանում է Փրկիչի մասին: Այնտեղ մենք սովորում ենք, թե ինչպես սաստել հակառակորդին և ապավինել Տիրոջ քահանայության զորությանը, որ զորացնի մեզ և նրանց, ում սիրում ենք: Այնտեղ ապաստան գտնելու համար բոլորս պետք է մեծապես շահագրգռված լինենք։ Թեև ներկայումս հնարավոր չէ երկրպագել տաճարում, ես հրավիրում եմ ձեզ ավելի շատ մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին, ներառյալ ընտանեկան պատմության ուսումնասիրությանը և ցանկավորմանը: Ես խոստանում եմ, որ երբ դուք ավելի շատ ժամանակ տրամադրեք տաճարային և ընտանեկան պատմությանը, դուք կմեծացնեք և կբարելավեք Նրան լսելու ունակությունը: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այս ճգնաժամային օրերին, երբ տաճարները փակ են, դուք, միևնույնն է, կարող եք ապավինել ձեր տաճարային ուխտերի և օժտման զորությանը՝ պատվելով ձեր ուխտերը։ Խնդրում ենք, այս օրերին, երբ տաճարները փակ են, շարունակեք ապրել տաճարին արժանի կյանքով, կամ դարձեք տաճարին արժանի»։

Մենք՝ որպես Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահություն, ուրախ ենք, որ տարբեր երկրների անդամները կարող են այցելել Կիև տաճար և հավերժական ուխտեր կապել Տիրոջ հետ, որոնց պահպանումն այս դժվարին ժամանակահատվածում կբերեն և՛ ուժ, և՛ խաղաղություն: Եկեք հետևենք Նախագահ Նելսոնի հրավերին և մնանք արժանի տաճարային երկրպագությանն ու խոստացված օրհնություններին, որոնք մենք ստացել ենք Տիրոջից:

Թող Տերն օրհնի ձեզ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր:

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահություն

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.