Նորություններ

Մեկնարկել է գերագույն համաժողովի
ղեկավարների նիստերը

Նախագահ Նելսոնը հայտարարում է ծառայելու հետ կապված Եկեղեցու քաղաքականության փոփոխությունների մասին 

  «Ես վկայում եմ այն գործի կարևորության մասին, որը Տերը վստահել է մեզանից յուրաքանչյուրին», - ասել է Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը։ «Նա պատրաստել է մեզ այս ժամանակաշրջանում ծառայելուն, և կշարունակի օգնել ու սատարել մեզ՝ մինչ մենք աշխատենք կառուցել Նրա արքայությունը Երկրի վրա»։ 

Ըստ ավանդույթի՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովից առաջ գերագույն իշխանությունները և գերագույն պաշտոնյաները այս առավոտ հավաքվել էին ուսուցում ստանալու Առաջին Նախագահության կողմից։ Այդ հրահանգները ներառված են Եկեղեցու նոր քաղաքականության մեջ, որը վերաբերում է արարողությունների, այդ թվում հավաքատներում և տաճարներում կատարվող մկրտությունների ժամանակ որպես վկա ծառայելու կարգին։ 

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն 

«Տաճարի սուրբ ուխտերին հնազանդ լինելը էական նշանակություն ունի հավերժական կյանքին արժանանալու համար, որն Իր զավակներին տրված Աստծո մեծագույն պարգևն է», - ուոսւցանեց Նախագահ Նելսոնը։ «Որպես Տիրոջ Եկեղեցու ղեկավարներ մենք պետք է հասկանանք տաճարում ուսուցանվող հավերժական ճշմարտությունները։ Մենք պետք է իմանանք ուխտերի, արարողությունների և ընթացակարգերի կարևորությունը և դրանց տարբերությունները»։ 
 
Այս միտքը լուսաբանելու նպատակով՝ օգտվելով պատմական և արդիական փոփոխություններից, որոնք կատարվել են տաճարային արարողությունների և ընթացակարգերի մեջ, Նախագահ Նելսոնն ասաց, որ «արարողություններում և/կամ ընթացակարգերում կատարված որևէ փոփոխություն չի փոխում կատարվող ուխտերի սրբազան էությունը։ Փոփոխությունները թույլ են տալիս, որ ուխտերը սերմանվեն տարբեր ժամանակներում և պայմաններում ապրող մարդկանց սրտերում։
 
Մեջբերելով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու չորրորդ նախագահ՝ Վիլֆորդ Վուդրուֆի մարգարեությունից, Նախագահ Նելսոնն ասաց․ «Հայտնությունները չեն ավարտվել․․․ Նախագահ [Բրիգամ] Յանգը, ով հետևեց Ջոզեֆ Սմիթին, ․․․ կազմավորեց այս տաճարները և առաջ տարավ իր կոչումը ու պաշտոնը ․․․ Նա կատարեց այն ամենը, ինչ Աստված պահանջեց իրենից։ Բայց նա չի ստացել այս աշխատանքին վերաբերող բոլոր հայտնությունները։ Ոչ էլ Նախագահ Թեյլորն է ստացել, ոչ էլ՝ Վիլֆորդ Վուդրուֆը։ Այս աշխատանքին վերջ չկա, մինչև այն կատարյալ դառնա»։

Այնուհետև Նախագահ Նելսոնը հայտարարեց Եկեղեցու քաղաքականության փոփոխության մասին, որը վերաբերում է վկաներին, ովքեր մասնակցում են տեղական հավաքատներում կատարվող մկրտություններին և տաճարային աշխատանքին։ 

Եկեղեցու ցանկացած մկրտված անդամ կարող է ծառայել որպես վկա կենդանի անձի մկրտության ժամանակ։ Այս փոփոխությունը վերաբերում է տաճարից դուրս կատարվող բոլոր մկրտություններին։

Փոխարինողի կողմից կատարվող մահացած անձի համար մկրտությանը կարող է վկա լինել գործող, այդ թվում՝ սահմանափակ օգտագործման, տաճարային երաշխավորագիր կրող ցանկացած անձ։ 

Գործող տաճարային երաշխավորագիր կրող՝ օժտում ստացած ցանկացած անձ կարող է ծառայել որպես վկա կնքման (ինչպես կենդանի, այնպես էլ փոխարինողի օգնությամբ) արարողությունների ժամանակ: 

«Մենք ուրախ ենք այս փոփոխությունների համար։ Պատկերացրեք, թե ինչպես սիրելի քույրը կարող է որպես վկա ծառայել իր փոքր եղբոր կենդանի մկրտության ժամանակ։ Պատկերացրեք, ինչպես հասուն զույգը կարող է որպես վկա ծառայել տաճարի մկրտարանում, երբ իրենց թոռը մկրտում է իրենց թոռնուհուն՝ մահացած նախնու համար՝ նրա փոխարեն»։ 

Նախագահ Նելսոնն ավարտեց իր ելույթը, ուսուցանելով, որ «տաճարը Եկեղեցում ցանկացած գործունեության և ցանկացած առաջընթացի առարկան է։ Ավետարանը քարոզելու, Սրբերին կատարելագործելու և մահացածներին փրկագնելու մեր բոլոր ջանքերը տանում են դեպի սուրբ տաճար։ Նա միշտ առաջնորդել է և միշտ կառաջնորդի արարողությունների գործընթացը, որպեսզի մենք կարողանանք հասկանալ և որդեգրել Նրա հետ կատարած մեր ուխտերը»։  

Նախագահ Դալլին Հ․ Օուքս 

Շարունակելով երկու շաբաթ առաջ Բրիգամ Յանգի Համալսարանում տրված Նախագահ Նելսոնի ուսմունքները, Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական՝ Նախագահ Դալլին Հ․ Օուքսը խոսեց Աստծո զավակների աստվածային բնույթի, նրանց համար Նրա ծրագրի և Աստծուն ու մեր մերձավորներին սիրելու պատվիրանների մասին։  

«Թեև Աստծո պատվիրանները արգելում են ոչ առաքինի պահվածքը և վերահաստատում տղամարդու և կնոջ միջև ամուսնության կարևորությունը, Եկեղեցին և Եկեղեցու հավատարիմ անդամները պետք է հասկացողությամբ և հարգանքով վերաբերվեն այն անձանց, ովքեր համակրում են նույն սեռի ներկայացուցիչներին կամ ում սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը չի համապատասխանում այն սեռին, որն ունեցել են ծնվելիս», - ուսուցանեց Նախագահ Օուքսը։ «Մենք չգիտենք, թե ինչու են առաջացել նույն սեռին պատկանող անձանց հանդեպ համակրումը կամ սեռական ինքնության հետ կապված շփոփությունները», - շարունակեց նա։ «Դրանք այն մարտահրավերներից են, որոնց հետ պետք է գործ ունենան այդ անձինք մահկանացու կյանքում, որը մեր հավերժական գոյության միայն մի փոքր մասն է»։  

Նախագահ Օուքը խոսեց երեք հիմնարար վարդապետական ճշմարտությունների մասին, որոնք Աստված հայտնել է․
 
«Առաջին, … որ Աստված ստեղծել է «տղամարդուն և կնոջը» և որ այդ «երկուական արարումը էական նշանակություն ունի փրկության ծրագրում»։  

Երկրորդ, ժամանակակից հայտնությունն ուսուցանում է, որ հավերժական կայնքը՝ Իր զավակներին Աստծո տված մեծագույն պարգևը, հնարավոր է միայն այն ստեղծարար ուժերի շնորհիվ, որոնք ժառանգված են և առկա են հավերժական ամուսնության մեջ տղամարդու և կնոջ միասնական համակցության արդյունքում (տես Վարդապետություն և Ուխտեր 132․19)։ Ահա՛, թե ինչու է մաքրաբարոյության օրենքը այդքան կարևոր։ 

Վերջապես,  չեն փոխվելու 23 տարի առաջ վերահաստատված երկարաժամկետ վարդապետությունները [Ընտանիք․ հայտարարություն աշխարհին]։ Դրանք կարող են պարզաբանվել՝ ըստ ոգեշնչման։ Օրինակ՝ ընտանիքի մասին հայտարարության մեջ «սեռ» (գենդեր) եզրույթի մտադրված նշանակությունը և դրա օգտագործումը Եկեղեցու հայտարարություններում ու հրապարակումներում այդ ժամանակից ի վեր ենթադրում է կենսաբանական սեռը ծնվելու ժամանակ»։

«Խորհրդակցություն տրամադրելիս ցանկացած անդամի, ով սեռական կողմնորոշման հետ կապված խնդիր ունի, Եկեղեցու ղեկավարները պետք է վերահաստատեն, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին, այդ թվում նրանց, ովքեր շփոթության մեջ են գտնվում իրենց սեռական ինքնության հետ կապված կամ ունեն այլ համասեռական զգացումներ», - ասել է Նախագահ Օուքսը։ «Այդ անդամները և նրանց ընտանիքները յուրահատուկ մարտահրավերների առաջ են հայտնվել։ Նրանց պետք է առաջարկվի հույս և սպասավորություն՝ Հոգու առաջնորդությամբ, համաձայն իրենց կարիքների, հիշելով Ալմայի հորդորը՝ սգալու նրանց հետ, ովքեր սգում են, և մխիթարելու նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն (տես Մոսիա 18․9)»։  

«Մենք սիրում ենք Աստծուն և հասկանում ենք փրկության Նրա մեծ ծրագիրը ու Նրա պատվիրաննների նշանակությունը և, այդ պատճառով, մենք արտահայտում ենք մեր սերը մեր մերձավորների հանդեպ, օգնելով նրանց գալ դեպի Քրիստոսը, ապաշխարել և պահել Նրա պատվիրանները։ Սա մեկս մյուսի բեռը թեթևացնելու գործի մասն է»։ 

Նախագահ Հենրի Բ․ Այրինգ 

Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական՝ Նախագահ Հենրի Բ․ Այրինգը խոսեց Եկեղեցում ղեկավարների դերի և այն խոստումների մասին, որոնք Տերը տվել է նրանց։
 
«Նա յուրաքանչյուրիս համար արել է այն, ինչր միշտ անում է։ Այս խոստումը ճշմարիտ է մեր ծառայության համար․ «Ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (Վարդապետություն և Ուխտեր 84․88)»։ 

Օգտվելով Մորմոնի գրքում նկարագրվող ձիթենու այլաբանությունից, Նախագահ Այրինգն ասաց․ «Մեր ջանքերով մենք չենք փոխում Նրա ժամանակացույցը։ Նա կանի Իր աշխատանքը Իր ժամանակին և Իր եղանակով։ Մենք վստահ ենք, որ Նա կօրհնի մեզ, եթե սեր ցուցաբերելով գործենք մինչև մեր օրերի վերջը, լինեն այդ օրերը քիչ, թե՝ շատ»։ 

Գնահատելով Եկեղեցու անդամներին ուսուցանելու, սիրելու, ուղղումներ տալու և խրախուսելու տեղական ղեկավարների բեռը, Նախագահ Այրինգը մեջբերեց Եկեղեցու նախկին Նախագահ՝ Սպենսեր Վ․ Քիմբալի խոսքերը․ «Այն, ինչ մենք ցանկանում ենք, դա Եկեղեցու ծրագրերը Եկեղեցու անդամներին ծառայեցնելն է, ոչ թե՝ ընդհակառակը։ Մենք նաև ցանկանում ենք, որ քահանայության ղեկավարները հաշվի առնեն, աղոթքով և մեծ ուշադրությամբ, իրենց անդամների կարիքները և կենտրոնացնեն իրենց ժողովները այդ հիմնական կարիքների շուրջ»։ 

Նախագահ Այրինգն ասաց․ «Վերջին մի քանի ամիսներին հայտարարված կազմակերպչական փոփոխությունների մեծամասնության մեջ դուք կարող եք տեսնել, որ Նախագահ Նելսոնի ղեկավարությամբ անցել ենք, շատ իմաստներով, տնակենտրոն և անհատականացված ղեկավարման ոճի»։  

«Իմ հույսն է, որ դուք կարողանաք այս ուսուցումը լսել հավատքով։ Մենք ծառայում ենք կենդանի Փրկչին, ով կանչում է մեզ ծառայել, հասկանալով այն մարդկանց կարիքները, որոնց մենք ծառայում ենք Իր կողմից։ Նա գիտի, ինչ պետք է արվի, և՝ երբ։ Նա հայտնում է Իր նպատակները Իր մարգարեներին»։ 

Առջևում 

Հոկտեմբերի 3-ին, հինգշաբթի օրը, ղեկավարների ժողովները կշարունակվեն և հրահանգներ կտրվեն Տասներկու Առաքյալների Քվորումի և Եկեղեցու այլ ավագ ղեկավարների կողմից, այդ թվում՝ Եկեղեցու երեխաների, կանանց, երիտասարդների և կիրակնօրյա դպրոցի կազմակերպությունների գերագույն պաշտոնյաների կողմից։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.