Նորություններ

Առաջին Նախագահության  ջերմ մաղթանքները  պապ Ֆրանցիսկոսին

Առաջին Նախագահությունը ամենաջերմ մաղթանքներն էնորընտիր պապ Ֆրանցիսկոսին

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը չորեքշաբթի օրը հետևյալ ուղերձն է հղել.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարության և անդամների անունից մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում Նորին Սրբություն պապ Ֆրանցիսկոսին և աղոթում, որ Նա Տիրոջ խաղաղությունը զգա Կաթոլիկ Եկեղեցում որպես պապ ծառայելիս: 

Պատիվ ու հաճույք է մեզ համար այն, որ մեր երկու հավատքները միասին են աշխատում  հավատքի, բարոյականության և աղքատների ու կարիքավորների ծառայության գործերում: Մենք բարձր ենք գնահատում համատեղ աշխատանքի շնորհիվ մեր միջև ստեղծված հարաբերությունները և երախտապարտ ենք բարի ձեռքբերումների համար: 

Մենք ակնկալում ենք միասին ձգտելու այն ամենին, ինչի մասին Պողոս առաքյալը գրել է. Ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն է (տես Փիլիպպեցիս 4:8):

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.