Նախագահ՝ Թոմաս Ս Մոնսոն
Այսօր, 90 տարեկան հասակում մահացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ` Թոմաս Ս. Մոնսոնը: Նա ծնվել էր 1927թ. օգոստոսի 21-ին: Նախագահ Մոնսոնը ծառայել է որպես Եկեղեցու նախագահ սկսած 2008 թվականի փետրվարից, իր հետևից թողնելով ծառայության և բարի գործերի ժառանգություն:
- Մոնսոն
- monson-boy-sat-pm-oct-2013.jpg
- Young_Monson_family.jpg
- orig_presidentsistermonson_10Aug09.jpg
- president-monson-with-wife-May-10.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Եկեղեցու նախագահը մահացել է իր տանը Սոլթ Լեյք Սիթիյում, Հունվարի 2-ին երեկոյան, բնական մահով: Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից նրան փոխարինող պաշտոնապես նախատեսվում է ընտրել Նախագահ Մոնսոնի թաղումից հետո:
Ամբողջ աշխարհում Եկեղեցու մոտ 16 միլիոն անդամների համար Նախագահ Մոնսոնը օրինակ էր մի մարդու, ով հետևում է Հիսուս Քրիստոսին: Մինչդեռ ողջ կյանքի ընթացքում նա ծառայել է Եկեղեցու կարևոր ղեկավար պաշտոններում, նա նաև հոգատարությամբ սպասավորել է հազարավոր մարդկանց տներում, հիվանդանոցներում և խնամքի կենտրոններում: «Երբեք թույլ մի տվեք, որ այն խնդիրը, որը պետք է լուծվի, ավելի կարևոր դառնա, քան մարդը, որին պետք է սիրել», ուսուցանել է Նախագահ Մոնսոնը:
Նրա նախագահության ընթացքում Եկեղեցու անդամությունն աճել է 13 մլն-ից հասնելով մոտավորապես 16 միլիոն, և տասնյակ նոր տաճարներ են հայտարարվել և նվիրագործվել ամբողջ աշխարհում: 2012թ. հոկտեմբերին Նախագահ Մոնսոնը տարիքային պահանջների փոփոխություն հայտարարեց միսիոներների համար, ինչի հետևանքով տասնյակ հազարով ավել միսիոներներ են ծառայում ողջ աշխարհում, փոխելով միլիոնավոր մարդկանց կյանքը:
Նախագահ Մոնսոնը նվիրել էր իր կյանքը Եկեղեցու ծառայությանը: Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի մահից հետո 2008թ. փետրվարի 3-ին նա դարձել էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 16-րդ Նախագահը: Դրանից առաջ` ավելի քան 22 տարիների ընթացքում նա ծառայել էր Առաջին Նախագահությունում որպես խորհրդական` Եկեղեցու երեք նախագահների օրոք:
«Երբ Թոմաս Ս. Մոնսոնը եկավ Առաջին Նախագահություն, կամ երբ նա դարձավ մարգարե, ես չեմ կարծում, որ նա որևէ պահ կանգ է առել, կամ փոխել իր ոճը, բնավորությունը, թեկուզ մի յոտա անգամ` մյուսներին հասնելու հարցում», - ասել է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից: «Դա իր ոճն ու բնավորությունն էր, որ միշտ եղել է` ամբողջ կյանքի ընթացքում»:
Թոմաս Ս. Մոնսոնը հաստատվել է Տասներկու Առաքյալների Քվորումում 1963թ. հոկտեմբերի 4-ին և կարգվել է որպես Առաքյալ 1963թ. հոկտեմբերի 10-ին` 36 տարեկան հասակում: Նա նաև ծառայել է որպես Եկեղեցու Կանադական Միսիայի նախագահ, որի վարչական գրասենյակը Տորոնտոյում է, Օնտարիո, 1959թ.-ից մինչև 1962թ.: Դրանից առաջ նա ծառայել է Յուտայի Սոլթ Լեյք Սիթիի Թեմփլ Վյու ցցի նախագահությունում և որպես եպիսկոպոս այդ ցցի վեցերորդ և յոթերորդ ծխում:
Թոմաս Ս. Մոնսոնը ծնվել է 1927թ. օգոստոսի 21-ին Սոլթ Լեյք Սիթիում, Գ. Սփենսեր և Գլեյդիս Քոնդի Մոնսոնների ընտանիքում: Նա դպրոց և ԲՈւՀ է հաճախել Սոլթ Լեյք Սիթիում և 1948 թվականին գերազանցությամբ ավարտել է Յուտայի Համալսարանը, ստանալով բիզնեսի կառավարման աստիճան: Նա կատարել է դիպլոմային աշխատանքը և ծառայել է որպես Յուտայի Համալսարանի Բիզնես ֆակուլտետի քոլեջի անդամ: Ավելի ուշ, Բրիգամ Յանգ Համալսարանում նա ստացել է մագիստրոսի աստիճան: 1981թ. ապրիլին Բրիգամ Յանգ Համալսարանը Նախագահ Մոնսոնին շնորհել է իրավագիտության դոկտորի պատվավոր աստիճան: 1996թ. հունիսին Սոլթ Լեյքի համայնքային քոլեջի կողմից նա ստացել է պատվավոր դոկտորի աստիճան հումանիտար գիտությունների ոլորտում և 2007թ. մայիսին` պատվավոր դոկտորի աստիճան բիզնեսի ոլորտում` Յուտայի Համալսարանի կողմից:
Նախագահ Մոնսոնը ծառայել է Միացյալ Նահանգների նավատորմում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին մոտ: Նա ամուսնացել է Ֆրանսիզ Բեվերլի Ջոնսոնի հետ 1948թ. հոկտեմբերի 7-ին Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն երեք երեխա, ութ թոռ և 11 ծոռ: Ֆրանսիզ Մոնսոնը մահացել է 2013թ. մայիսի 20-ին: Նրա մասին Նախագահ Մոնսոնը հետագայում ասել է. «Նա եղել է իմ կյանքի սերը, իմ վստահելի սրտակիցը, և իմ ամենամտերիմ ընկերը»: «Ասելը, որ ես կարոտում եմ նրան, չի փոխանցի իմ զգացմունքների խորությունը»:
Մասնագիտորեն Նախագահ Մոնսոնը հաջողված կարիերա ուներ հրատարակչական և տպագրական ոլորտում: Նա սկսել էր համագործակցել Deseret News-ի հետ 1948թ., որտեղ ծառայել է որպես գործադիր աշխատակից` այդ թերթի և գործակալական կորպորացիայի գովազդային բաժնում: Ավելի ուշ նա դարձել է Արևմուտքի խոշորագույն առևտրային տպագրական ընկերություններից մեկի` Deseret News Press-ի վաճառքի գծով մենեջերը, առաջադիմելով մինչև գլխավոր մենեջերի պաշտոնը, որը և զբաղեցնում էր մինչև 1963թ. Տասներկուսի Քվորում նշանակվելը: Նա երկար տարիներ ծառայել է Deseret News Publishing Co. ընկերությունում որպես խորհրդի նախագահ: Նախագահ Մոնսոնը տպագրական արդյունաբերության նախագահ էր Յուտայում և Ամերիկայի Տպագրական արդյունաբերությունների տնօրենների խորհրդի նախկին անդամ:
Սկսած 1969թ.-ից Նախագահ Մոնսոնը ծառայել է որպես Ամերիկայի Սքաուտների Ազգային Գործադիր Խորհրդի անդամ:
Նախագահ Մոնսոնն անդամություն ուներ Յուտայի վաճառքի տնօրենների ասոցիացիայում, Սոլթ Լեյքի Գովազդային Ակումբում և Սոլթ Լեյքի Փոխանակման Ակումբում:
Երկար տարիներ Նախագահ Մոնսոնը ծառայել է որպես Յուտայի ղեկավարների պետական խորհրդի անդամ, դա այն մարմինն է, որը կառավարում է Յուտա նահանգի բարձրագույն կրթությունը: Նա նաև ծառայել է որպես Յուտայի Համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի անդամ:
1981թ. դեկտեմբերին Նախագահ Մոնսոնը Նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից նշանակվել է ծառայության նախագահի աշխատանքային խմբում` մասնավոր հատվածի մասով: Նա ծառայել է այս պաշտոնում մինչև 1982թ. դեկտեմբեր, երբ աշխատանքային խմբի աշխատանքն ավարտվել է:
1966թ. Նախագահ Մոնսոնը արժանացել է Յուտայի Համալսարանի պատվավոր շրջանավարտի մրցանակին: Նա նաև արժանացել է Ամերիկայի Սքաուտների Արծաթե Կուղբ մրցանակին (1971թ.), հեղինակավոր Արծաթե Գոմեշ մրցանակին (1978թ.) և միջազգային սքաուտական բարձրագույն` բրոնզե Գայլ պարգևին (1993թ.): 1997թ.-ին նա ստացել է Յուտայի ազգային գվարդիայի ակտիվիստի մրցանակը, ինչպես նաև Բրիգամ Յանգ Համալսարանի «Օրինակելի տղամարդ» մրցանակը: 1998թ.-ին նրան և քույր Մոնսոնին Սուրբ Ջոզեֆ Վիլլայի գթության քույրերի կողմից շնորհվել է Հոգատար Մարդասերի պարգևը: