Թեմա

Հանդիսավոր ժողով

Հանդիսավոր ժողով

Հանդիսավոր ժողովը սուրբ հավաք է, որն անցկացվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից, ամենից հաճախ գերագույն համաժողովի ժամանակ, երբ Եկեղեցու նոր նախագահը սկսում է իր ծառայությունը: Այս ժողովին ամբողջ աշխարհի  Վերջին Օրերի Սրբերը, այդ թվում ութ տարեկան և բարձր տարիք ունեցող բոլոր անդամները, հավաքվում են՝ իրենց աջակցությունը ցուցաբերելու Եկեղեցու նոր նախագահին և մյուսներին, ովքեր ներկայացնում են Եկեղեցու կառավարման համաշխարհային մարմինը:

Վարդապետություն և Ուխտեր գիրքը, որը հիմնարար հայտնությունների հավաքածու է Մորմոնական կանոնիկ գրքերի թվում, պարունակում է մի քանի հղումներ այն մասին, որ Աստված խնդրում է Եկեղեցու անդամներին. «Կանչեք ձեր հանդիսավոր ժողովները» (Վարդապետություն և Ուխտեր 133.6): Այս ժողովները անցկացվում են, մասամբ հետևելով հետևյալ ուսմունքին. «Բոլոր բաները Եկեղեցում պետք է արվեն ընդհանուր համաձայնությամբ՝ շատ աղոթքով ու հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 26.2):

Ընդհանուր համաձայնությունը Եկեղեցում մի համաձայնագիր է համայնքի անդամների և ղեկավարների միջև՝ տեղական կամ համաշխարհային, որը վերաբերում է առաջարկվող հանձնարարություններին և տրվում է մարդկանց՝ համայնքի շրջանակներում: Անհատները ընտրում են ընդունել հանձնարարությունը, իսկ ընկերակից անդամները հետո հնարավորություն ունեն աջակցություն ցույց տալ այդ որոշմանը: Համայնքային ընդհանուր համաձայնության մի ձև կիրառվում էր աստվածաշնչյան ժամանակներում, ինչպես տրված է Ելից գրքում, երբ «Մովսեսը Եհովայի բոլոր խոսքերը պատմեց ժողովրդին» և «բոլոր ժողովուրդը միաձայն պատասխան տուին» (Ելից 24.3):

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.