Նորություններ

Հայտարարություն Իմաստության
խոսքի վերաբերյալ

Իմաստության խոսքը առողջությանը վերաբերող օրենք է՝ տված Աստծո զավակների ֆիզիկական և հոգևոր բարօրության համար։ Այն պարունակում է հրահանգներ, թե որ տեսակի սնունդն է օգտակար մեզ համար, և ինչպիսի նյութերից պետք է խուսափել։ Ժամանակի ընթացքում Եկեղեցու ղեկավարները լրացուցիչ հրահանգներ են տրամադրել, որոնք բացատրում են, թե ինչպիսի սնունդ է խրախուսվում կամ արգելվում Իմաստության խոսքի օրենքով։ Նրանք նաև ուսուցանում են, որ պետք է խուսափել կործանարար, սովորություն ձևավորող կամ հակում առաջացնող նյութեր օգտագործելուց։
Վերջերս Եկեղեցու անդամների համար արված հրապարակումներում Եկեղեցու ղեկավարները պարզաբանել են, որ որոշ նյութեր արգելվում են Իմաստության խոսքի օրենքով, այդ թվում՝ էլեկտրոնային սիգարետները, կանաչ թեյը և սուրճի հիմքով պատրաստված մթերքները։ Նրանք նաև զգուշացրել են, որ այնպիսի նյութերը, ինչպիսին են՝ կանեփը և ափիոնատիպ նյութերը, պետք է օգտագործվեն բացառապես բժշկական նպատակով՝ իրավասու բժշկի նշանակման հիման վրա։  

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.