Նորություններ

Կառուցել  տոհմածառ թվային տեխնոլոգիաների օգնությամբ

FamilySearch.org –ի  ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ  ՆԵՐԱՌՈՒՄ  Է  ՀԱՄՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ  ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
Թվային տեխնոլոգիաները  ընտանեկան պատմության աշխատանքները աստիճանաբար դարձնում են ավելի հեշտ և մատչելի:    FamilySearch.org –ի  նոր տարբերակը, որը գործարկվել է Երեքշաբթի, Ապրիլի 16-ին, ընտանեկան պատմության հետազոտությունները դարձրել է առավել ինտերակտիվ և համագործակցության համար հարմարավետ,  նաև ավելացվել է հասարակական լրատվամիջոց, նկար և պատմության տարրեր, որը ստեղծում է առավել անհատական ընտանեկան պատմության փորձառություն յուրաքանչյուր օգտվողի համար:

FamilySearch-ը աշխարհում ամենա մեծ ծագումնաբանական կազմակերպությունն է, և որը առանց շահույթ հետապնդելու հովանավորվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից, ունի թարմացված կայք, որտեղ անհատներին հնարավորություն է տրվում առցանց աշխատել միասին, կառուցել իրենց տոհմածառը, կազմել և կիսվել ընտանեկան նկարներով և պատմությամբ, ստեղծել ինտերակտիվ աղուսյակ և օգտվելու 24-7 առցանց օժանդակություն, և այս ամենը անվճար:  Կայքի գործիքները  ձգտում են ընդլայնել ընտանեկան պատմության կոչը նրանց ովքեր իրենց չեն համարում հետազոտողներ կամ ծագումնաբաններ, հատկապես երիտասարդներին, ովքեր վարպետներ են թվայնացված ոլորտներում, ինչպես նաև սոցիալական լրատվական համակարգում:

Պաուլ Նուատան՝ FamilySearch-ի  մարկետինգի ավագ մենեջերն ասել է. - “Մեզանից շատերը ներգրավված են ընտանեկան պատմության մեջ, սակայն չենք գիտակցում դա”:  “Ես այսօր ամբողջությամբ հետևում եմ սոցիալական ցանցերին, դրանք հիմնականում ընտանեկան պատմության ծրագրեր են: Մարդիկ կիսվում են այն ամենով ինչ իրենք են անում ամեն օր, ինչով որ իրենք հետաքրքրված են և ընկերներն ու ընտանիքի անդամները կիսվում են իրենց հետաքրքիր մտքերով:  Այդ ամենը ընտանեկան պատմություն է, բայց FamilySearch.org-ում, որն օգնում է մարդկանց ստեղծել տոհմական այս կապերը, մենք չունենք որոշ գործիքներ, որով նրանք կարող են ներշնչված և շահագռգռված լինել”:

FamilySearch.org –ի նոր առանձնահատկությունները, որոնք բաց են հարության համար, նկարագրված են ստորև:

Տոհմածառ

Տոհմածառը հնարավորություն է ընձեռում անհատներին առցանց համագործակցել, կառուցել, ղեկավարել և կիսվել ընտանեկան պատմությամբ: Օգտատերերը կհայտնաբերեն տեղեկություն իրենց ընտանեկան գծի վերաբերյալ, որը  ներկայացված է մեկ այլ օգտատիրոջ կողմից, քանի որ առցանց արդեն ավելի քան 900 միլլիոն անուններ են ներկայացված օգտատերերի կողմից: Տոհմածառը նաև ներառում է click-և-drag հնարավորությունը, որը օգտատերերին թույլ է տալիս աննշանորեն շարժել վերև, ներքև, մի կողմից մյուս կողմ, մեծացնում է չափերը:  FamilySearch.org-ում  օգտվողներին նաև հասնաելի է բիլլիոնավոր անուններ որը կoգնի լրացնել տոհմածառի բացակա ճյուղերը:

Ֆոտոներ և Պատմություններ

Ֆոտոներ և Պատմություններ բաժինը օգտատերերին թույլ է տալիս պահպանել նախնիների նկարներն ու պատմությունները:  Օգտատերերի տոհմածառերում գտնվող լուսանկարներով կարելի է հայտնաբերել նախնիների  պրոֆիլներ: Լուսանկարներն ու պատմությունները հնարավոր է նաև տարածել և կիսվել Facebook, Twitter, Google+ սոցցանցերով:

Յուրաքանչյուր օգտատեր կարող է ներբեռնել ավելի քան 5.000 լուսանկարներ: Եվ յուրաքանչյուր պատմություն կարող է լինել 100 էջ:

Ըստ FamilySearch- ի տնօրեն Դենիս Բրիմհոլի, լուսանկարներն ու պատմությունները կարևոր են, որովհետև դրանք մեզ անհատապես ուսուցանում են դարերով սրբագործված սկզբունքներ, պահպանված մարդկանց կողմից ովքեր ունեցել են մեզանից առաջ, ինչպես ծանր աշխատանքի մի մեծ արժեք, գործելով կյանքի վերելքների և վայրեջքների հետ, և ընտրությունների ազդեցությամբ:

Ինտերակտիվ գրաֆիկ

Ինտերակտիվ աղուսյակների  գունավոր անիվը ներկայացնում է մեկի ծագումնաբանական գիծը: Անիվի յուրաքանչյուր շերտ ներկայացնում է տարբեր սերունդ և անիվը ընդլայնվում է ավելի քան 6 սերունդներ, եթե իհարկե այդպիսի տեղեկատվությունը հասանելի է: Աղուսյակը կարելի է օգտագործել տարբեր ձևերով: Օրինակ Նաուտան նշում է, որ որոշ ծնողներ յուրաքանչյուր երեխայի համար տպագում են այդ աղուսյակը, երեխայի անունը կենտրոնում նշելով, և այսպես նրանք կարող են իրենք իրենց տեսնել առավել մեծ ընտանիքի համատեքստում, որը տարածվում է սերունդների համար:

Ինքներտ ձեզ տեսնելով աղուսյակում “ակամայից փոխվում եք”, Նաուտան ասել է. “Դուք ձեզ տեսնում եք կանգնած ձեր ուսերի վրա կրելով բոլոր մարդկանց, ովքեր հեռացել են ձեզանից առաջ: Դուք հասկանում եք որ մենակ չեք, և այն մեծ իմաստ ու հեռանկար է ավելացնում ձեր կյանքում”:

Տոհմածառի Հրաշագործը

Այս առանձնահատկությունը ընտանեկան պատմության համար նորամուծություն է:  Տոհմածառի Հրաշագործը նոր օգտատերերին հարց է ուղղում ապրող և ննջեցյալ նախնիների մասին, այնուհետև կապեր է ստեղծում տոհմածառի մեջ:

Օգնության Էջ

FamilySearch-ը համաշխարհային մասշտաբով ստեղծել է առցանց համայնք, որը ամբողջ օրը, ամեն օր ապահովում է ազատ օգնություն և անհատական հետազոտական աջակցություն հեռախոսի և վեբ հաղորդակցության միջոցով:  Մի քանի շաբաթների ընթացքում կայքը հասանելի կլինի իննը լեզուներով, այդ թվում՝ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, ռուսերեն, չինարեն, ճապոներեն և կորեերեն:

FamilySearch-ի Մասին

Երեք միլլիոն մարդ օգտագործում է FamilySearch-ի ձայնագրությունները, միջոցներն  ու ծառայությունները, յուրաքանչյուր ամիս ավելացնելով գիտելիքներ ընտանեկան պատմության մասին:  Մինչ 1894թ-ը FamilySearch-ը և իր նախորդները ակտիվորեն հավաքել, պահպանել և մեզ են հասցրել ամբողջ աշխարհի ծագումնաբանական գրառումները: Հետաքրքրվողները  կարող են մուտք գործել FamilySearch.org կամ ավելի քան 4.600 ընտանեկան պատմության կենտրոններ, որոնք տեղակայված են 132 երկրներում, ներառյալ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիտիում առկա Ընտանեկան Պատմության գլխավոր Գրադարան:

FamilySearch-ը պատրաստակամ է օգնել մարդկանց իրենց նախնիների հետ կապված, ովքեր արմատավորված են եղել Մորմոնական հավատքի մեջ, որ ընտանիքները մեր կյանքում կենտրոնական նշանակություն ունեն, որովհետև ընտանեկան հարաբերությունները նախատեսված է շարունակել այս կյանքից դուրս:

Լրացուցիչ նյութեր

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.