Նորություններ

Երեց Գոնգի և Քույր Գոնգի մոտ հայտնաբերվել է COVID-19

Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և նրանք գտնվում են բժիշկների անմիջական հսկողության տակ։

              

Եկեղեցու խոսնակ Էրիկ Հոքինսը արել է հետևյալ հայտարարությունը․   

Ինչպես արդեն ասվել է այս շաբաթ և կիրակի օրերին կայացած գերագույն համաժողովի ժամանակ, Երեց Ջերիթ Վ․ Գոնգը վերջերս շփում է ունեցել COVID-19 վարակակրի հետ և անձամբ չի մասնակցել համաժողովին։ Նրա և Քույր Գոնգի նմուշառման պատասխանները դրական են։ Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է, սակայն նրանք զգուշավորություն են ցուցաբերում և գտնվում են բժիշկների անմիջական հսկողության տակ։ Եկեղեցին կհետևի կոնտակտավոր անձանց հայտնաբերելու առողջապահական համապատասխան բոլոր կանոններին և կշարունակի հետևել այս վարակին առնչվող առողջապահական հրահանգներին, որպեսզի Եկեղեցու ղեկավարները պաշտպանված լինեն, այդ թվում, ըստ պատշաճի, ենթարկվեն ինքնամեկուսացման։ Մենք շարունակում ենք խրախուսել Եկեղեցու բոլոր անդամներին քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու իրենց և միմիանց այս համավարակի ընթացքում։ 

Եկեղեցու խոսնակ Էրիկ Հոքինսը  2020 թ. Հոկտեմբերի 8-ին, ներկայացրեց հետևյալ հայտարարությունը.

Երեց և քույր Գոնգը ունեն COVID-19- ի շատ մեղմ ախտանիշներ և ապաքինվում են տանը: Նրանք երախտապարտ են բազմաթիվ աղոթքների, հոգատարության և սիրո արտահայտման համար: Ապահովության նպատակով  Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի բոլոր անդամները անցել են թեսթավորում և բոլոր թեստերը բացասական էին: Եկեղեցու ղեկավարները կշարունակեն զգուշորեն վերաբերվել և հետևել COVID-19- ի հետ կապված առողջապահական բոլոր ցուցումներին և նունը կխրախուսում են մեր անդամներին:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.