Նորություններ

Եկեղեցու ղեկավարները տեղեկատվություն են ստանում
Երեխաների և Պատանիների
նոր համաշխարհային նախաձեռնության վերաբերյալ


 

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարներին ծանուցում է ուղարկվել, որում տեղեկատվություն է տրամադրվում Երեխաների և Պատանիների նոր համաշխարհային նախաձեռնության իրականացման վերաբերյալ:

2018թ. մայիսի 8-ին Առաջին Նախագահությունը հայտարարեց, որ նոր նախաձեռնությունը 2020թ. հունվարի 1-ից փոխարինելու է Եկեղեցու շրջանակներում գործող Երեխաների և Պատանիների ծրագրին, որն ընդգրկում է Սկաուտական ծրագիրը, Անձնական զարգացումը, Պարտականություն Աստծո առաջ և Հավատք առ Աստված բաժինները:

Համաձայն հուլիսի 15-ի ծանուցման, երեխաներին և պատանիներին խրախուսվում է ավարտել իրենց ընթացիկ ճանաչողական ծրագրերը մինչև դեկտեմբերի 31-ը, սակայն պարգևները կարելի է պատվիրել մինչև 2020թ. մարտի 1-ը, եթե նրանք լրացուցիչ ժամանակի կարիք ունենան:

Ծանուցումը ներառում է նաև այն միջոցառումների ժամանակացույցը, որոնք տեղական ղեկավարները կարող են ակնկալել ներկա պահից սկսած՝ մինչև հաջորդ տարվա սկիզբը, երբ մեկնարկ կտրվի տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող Երեխաների և Պատանիների նոր նախաձեռնության փոփոխություններին:

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, սեպտեմբերի 29-ի հատուկ հեռարձակման ժամանակ համառոտ կշարադրի Երեխաների և Պատանիների նախաձեռնության մանրամասները: Բացի այդ, նոյեմբերի 17-ին և 18-ին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջերիթ Վ. Գոնգի մասնակցությամբ հանդիպումը կհեռարձակվի 18 լեզուներով:

Տեղական ղեկավարների համար նախատեսված նյութերը այժմ հասանելի են վեբկայքում (ChildrenandYouthLeaders.ChurchofJesusChrist.org), ներառյալ ներածական ուղեցույցը ծնողների և ղեկավարների համար: Վեբկայքը անդամների համար կթարմացվի սեպտեմբերին և հասանելի կլինի հետևյալ լեզուներով՝ սեբուանո, չինարեն (պարզեցված), չինարեն (ավանդական), անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, կորերեն, պորտուգալերեն, ռուսերեն, սամոերեն, իսպաներեն, թագալոգ և թոնգան:

«Սկզբունքները, որոնք ուսուցանվում են երեխաների և պատանիների համար այս նախաձեռնության մեջ, ներկայացնում են աճող սերնդին խրախուսելու ավելի բարձր և սուրբ ուղի, որպեսզի նրանք հետևեն Հիսուս Քրիստոսին, և կիրառեն Նրա ավետարանն իրենց կյանքի բոլոր ոլորտներում»,- ասվում է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի ուղեցույցի ուղերձում: «Այս հիմնական նախաձեռնությունը կներառի՝ ավետարանի ուսումնասիրություն, ծառայության արտոնություն, անձնական զարգացում և ոգևորիչ միջոցառումներ»:

Մինչ նոր նախաձեռնությունը կառուցվում է ներկայիս նախաձեռնությունների վրա՝ շարունակելով շեշտադրել ավետարանի ուսումնասիրությունը, ծառայության և միջոցառումների համար հավաքումն ու նպատակների սահմանումը անձնական զարգացման համար, երեխաներին ու պատանիներին այժմ խրախուսում ենք ընտրել իրենց սեփական նպատակները: Այս նպատակները՝ ուսումնասիրության, ծառայության և զվարթ միջոցառումների հետ միասին «կօգնեն նրանց աճել հոգևորապես, սոցիալապես, ֆիզիկապես և մտավորապես»:

«Անձնական զարգացում. Երեխաների ուղեցույց»-ի և «Անձնական զարգացում. Պատանիների ուղեցույց»-ի տպագիր օրինակները կառաքվեն Եկեղեցու միավորներին նոյեմբերին և դեկտեմբերին:

Ավետարանի կիրառում բջջային հավելվածը այս աշնանը հասանելի կլինի անգլերեն, իսպաներեն և պորտուգալերեն, իսկ ավելի ուշ կարելի է ներբեռնել լրացուցիչ լեզուներով:

Նոր ծրագրի նյութերը նախապես հասանելի կլինեն 15 լեզուներով, երբ ծրագիրը գործարկվի հունվարին: Նյութերը, հեռարձակումները և վեբկայքերը լրացուցիչ լեզուներով հասանելի կլինեն մարտի 1-ից:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.