Նորություններ

Եկեղեցին սկսում է հրատարակել երեք միջազգային ամսագրեր

Երեք ամսագրերը, նոր տպագրական և թվային ձևաչափով, կծառայեն Եկեղեցու անդամներին ամբողջ աշխարհում. «Ensign» ամսագրի անունը կփոխվի, իսկ երիտասարդական ամսագիրը նոր անուն կունենա

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը այսօր հայտարարեց, որ 2021թ. հունվարից իր ներկայիս չորս ամսագրերը Եկեղեցին կփոխարինի երեք համաշխարհային ամսագրերով. «Ընկեր» (երեխաների համար), «Երիտասարդներին զորացնելու համար» (երիտասարդների համար) և «Լիահոնա» (չափահասների համար):

Ներկայիս չորս ամսագրերը ընդգրկում են երեք ամսագրերը անգլերենով՝ «Friend» (երեխաների համար), «New Era» (երիտասարդների համար), «Ensign» (չափահասների համար), ինչպես նաև մի ամսագիր, որը թարգմանվում է շատ լեզուներով և կոչվում է «Լիահոնա» (որում ընդգրկված են նյութեր երեխաների, երիտասարդների և չափահասների համար):

Ամսագրերի այս փոփոխությունները բազմաթիվ օգուտներ կբերեն աշխարհասփյուռ Վերջին Օրերի Սրբերին, քանի որ դրանց բովանդակությունը կթարգմանվի ավելի հաճախ և ավելի շատ լեզուներով, և Եկեղեցու համաշխարհային ընտանիքը համաշխարհային ամսագրերի միջոցով կստանա նույն միավորող ուղերձները:

«Եկեղեցու ամսագրերը արժեքավոր աղբյուր են Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսումնասիրելու և Նրա Եկեղեցուն պատկանելու զգացումն ունենալու համար», - ասել է Առաջին Նախագահությունը բոլոր Վերջին Օրերի Սրբերին ուղղված նամակում: «Մենք ցանկանում ենք, որ անդամները ամենուր բաժանորդագրվեն և իրենց սրտերում ու տներում ողջունեն այս հավատապահպան ազդեցությունը»:

 

2021թ․ Հունվարից սկսած, տպագիր և թվային ամսագրերը հասանելի կլինի Հայաստանում ամեն երկու ամիսը (տարեկան վեց անգամ):

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.