Նորություններ

Ուղղորդման նորացված գործընթացն օգնում է ձեզ իրար կապել ընկերներին և միսիոներներին

Այժմ դուք կարող եք անմիջապես աշխատել միսիոներների հետ

  
© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
    

Անդամների համար միսիոներների ուղղորդման համակարգի վերջին թարմացումները, որոնք թողարկվել էին սեպտեմբերի սկզբին, պարզեցնում և բարելավում են ընկերներին և միսիոներներին իրար հետ ծանոթացնելու փորձառությունը։

Եկեղեցու անդամ Քենեթ Բոգսը (ՔԲ) նոր տեսանյութում կիսվել է իր փորձով՝օգնելով իր ընկերոջը հանդիպել միսիոներների հետ։ «Քրիսը բավականին երկար ժամանակ մտքիցս դուրս չէր գալիս։ Մենք իրար ճանաչում ենք տարրական դպրոցից, բայց ես նրան երբեք չեմ ասել, որ ես Եկեղեցու անդամ եմ»:

Իր ընկեր Մայք Մադսենի հետ միասին, ՔԲ- ն ավետարանը ներկայացրեց Քրիս և Քեթի Բուշերին, մի զույգի, ովքեր իրենց կյանքում փնտրում էին եկեղեցի և ցանկանում էին ավելի մոտ լինել կրոնին։ «Ես հիշում եմ, որ ես պարզապես աղաղակում էի Աստծուն՝ առաջնորդություն և օգնություն ստանալու համար», - ասել է Քրիսը: «Եվ մոտ մեկ-երկու շաբաթ անց ինձ զանգահարեց իմ մանկության ընկեր ՔԲ- ն: ․․․ Երբ նա ինձ ասաց [որ ինքն անդամ է], ես մի փոքր զարմացա, բայց ես գիտեի, թե ինչ տեսակի մարդ է նա և գիտեմ, որ եթե նա Եկեղեցու անդամ է, ապա անշուշտ դրա պատճառը կա»։

Քեթին և Քրիսը համաձայնվեցին հանդիպել միսիոներների հետ՝ Մայքի և ՔԲ- ի այցելությունից հետո: Քրիսը հիշում է. «Մայքը փաստորեն կապ հաստատեց միսիոներների հետ մեր անունից, և նրանք 30 րոպեն չլրացած  ինձ զանգահարեցին»:

Ուղղորդման գործընթացը

Ուղղորդման նորացված գործընթացը նախատեսված է միսիոներներին և ուղղորդող անդամներին անմիջապես իրար կապելու համար, որպեսզի նրանք կարողանան պլանավորել, թե ինչպես լավագույնս օգնեն իրենց ընկերներին ներգրավվել ավետարանի դասերում:

Երբ ձեր ընկերը կամ ծանոթը համաձայնվում է հանդիպել միսիոներների հետ, դուք պարզապես պետք է Անդամների Գործիքներ հավելվածի միջոցով (հասանելի Apple կամ Android համակարգերի համար) կամ ChurchofJesuschrist.org-ի ուղղորդման էջում լրացնեք ուղղորդման ձևաթուղթը։ Կարող եք նաև թողնել ձեր կոնտակտային տվյալները և գրություն միսիոներների համար:

Ձևաթուղթը ներկայացնելուց հետո մի քույր միսիոներ, ում հանձնարարված է օժանդակել անդամների ուղղորդումներին, կապ կհաստատի ձեզ հետ: Նա կգտնի ուղղորդման ճիշտ հասցեատիրոջ վայրը և կօգնի ձեզ կապվել տեղական միսիոներների հետ:

Տեղի միսիոներները ուղղորդման հետ նաև կստանան ձեր կոնտակտային տվյալները: Սա ձեզ հնարավորություն է տալիս տարածքի միսիոներների հետ միասին քննարկել ձեր կողմից ուղղորդած ընկերոջ իրավիճակն ու կարիքները: Կարող եք նրանց հետ խոսել այն մասին, թե ինչպես օգնեք ձեր ընկերոջը հարուստ փորձառություն ունենալ: Դուք նաև կարող եք մասնակցել միսիոներական դասերին այնքան, որքան ցանկանում եք:

Միասին ուսուցանել 

«Միսիոներներին ուսուցանվում է, որ անդամներից ստացված յուրաքանչյուր ուղղորդում պետք է համարել շատ թանկ», - ասել է յոթանասունից երեց Մարկուս Բ․ Նաշը։ «Երբ միսիոներներն ուղղորդում են ստանում, նրանց ասվում է կապ հաստատել ձեզ հետ և հարցնել, թե ինչպես կարող են լավագույնս օգնել ձեր ընկերոջը: Երբ անդամներն ու միսիոներները միասին աշխատեն, Տերը նրանց կոգեշնչի իմաստալից փորձառություն ստեղծել, որպեսզի օգնեն ձեր ընկերներին մոտենալ Հիսուս Քրիստոսին»:

Ուսուցանելով Բուշերի ընտանիքին, Մայքն ասել է. «Մենք ապրում ենք անհավատալի օրերում, քանի որ ես և իմ ընկեր ՔԲ-ն հնարավորություն ունեցանք ներկա գտնվել միսիոներական բոլոր դասերին։ Փոքր հեռախոսները դրված էին սեղանին, և թվում էր, թե մենք նույն սենյակում էինք»:

Այս նոր ինտերակտիվ գործընթացը դռներ կբացի՝ աջակցելու և քաջալերելու ձեր ընկերներին, ովքեր հետաքրքրված են Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ուղղորդման այս փոփոխություններն այժմ առաջարկվում են 33 լեզուներով: Այս աշխատանքի ուսուցումն ու տարածումը կշարունակվեն իրականացվել հետագայում:

Այցելեք churchofjesuschrist.org/referrals՝ ավելին իմանալու կամ ուղղորդում ուղարկելու համար։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.