Նորություններ

Գերագույն համաժողովին Մարգարեն հայտարարում է
ութ նոր տաճարների կառուցման մասին

Եկեղեցին կկառուցի առաջին տաճարը Միջին Արևելքում

     Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը՝ 2020թ․ ապրիլի 5-ին, կիրակի, հայտարարեց աշխարհի տարբեր վայրերում ութ նոր տաճարներ կառուցելու ծրագրերի մասին։

  • Բահիյա Բլանկա, Արգենտինա

  • Թալահասի, Ֆլորիդա

  • Լուբումբաշի, Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետություն

  • Պիտսբուրգ, Պենսիլվանիա

  • Բենին Սիթի, Նիգերիա

  • Սիռակուզ, Յուտա

  • Դուբայ, Միացյալ Արաբական Էմիրություններ

  • Շանհայ, Չինաստանի Ժողովրդկան Հանրապետություն


 

Ստորև կարդացեք ավելին յուրաքանչյուր վայրի մասին։

Բահիյա Բլանկա, Արգենտինա

Բահիյա Բլանկա տաճարը Արգենտինայում հայտարարված հինգերորդ տաճարն է։ Արգենտինայում ներկայումս կան ավելի քան 450000 Վերջին Օրերի Սրբեր՝ մոտ 750 համայնքներում։ Բահիյա Բլանկան Արգենտինայի հարավ-արևմուտքում գտնվող Բուենոս Այրես մարզի նավահանգստային քաղաք է։ Արգենտինայի մյուս տաճարներից են՝ Բուենոս Այրես Արգենտինա տաճարը և Կորդոբա Արգենտինա տաճարը։

Թալահասի, Ֆլորիդա

Ֆլորիդայում բնակվում են ավելի քան 150000 Վերջին Օրերի Սրբեր՝ մոտ 275 համայնքներում։ Նահանգի Եկեղեցու պաշտոնական առաջին համայնքը ստեղծվել է Ջեֆերսոն Քաունթիում՝ 1897 թ․-ին։ 1900 թ․-ի սկզբում Ֆլորիդայում կային ավելի քան 1200 Եկեղեցու անդամներ։ Թալահասի, Ֆլորիդա տաճարը կլիի նահանգի երրորդ տաճարը։ Մյուս երկուսն են՝ Օռլանդո Ֆլորիդա տաճարը և Ֆորթ Լոդերդեյլ Ֆլորիդա տաճարը։

Լուբումբաշի, Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետություն

Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետությունում 200 համայնքներում մոտ 63000 Վերջին Օրերի Սրբեր կան։ Լուբումբաշին՝ պետության հանքարդյունաբերական մայրաքաղաքը, երկրի հարավային ծայրում է գտնվում։ Լուբումբաշիի տաճարը կլինի երկրում երկրորդ տաճարը։ Կինշասա տաճարը Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետությունում կառուցված առաջին տաճարն է։ Միսիոներական աշխատանքը երկրում բացվել է 1986 թվականի սկզբին։

Պիտսբուրգ, Պենսիլվանիա

Ներկայումս Պենսիլվանիայում կա մեկ տաճար՝ Ֆիլադելֆիա Պենսիլվանիա տաճարը։ Այն նվրագործվել է 2016 թ սեպտեմբերի 18-ին Նախագահ Հենրի Բ․ Այրինգի կողմից։ Պենսիլվանիան ավելի քան 50 համայնքներով ավելի քան 100000 Վերջին Օրերի Սրբերի բնակավայր է հանդիսանում։ Եկեղեցին Պենսիլվանիայում հարուստ ժառանգություն ունի։ 1830 թ․ Նյու-Յորքում Եկեղեցու հիմնադրումից երկու տարի առաջ, Եկեղեցու նախագահ Ջոզեֆ Սմիթը տեղափոխվեց Հարմոնի, Պենսիլվանիա, որտեղ թարգմանեց Մորմոնի Գրքի մեծ մասը։

Բենին Սիթի, Նիգերիա

Նիգերիայում ներկայումս կան ավելի քան 175000 Վերջին Օրերի Սրբեր՝ 650 համայնքներում։ Բենին Սիթի տաճարը Նիգերիայում հայտարարված երրորդ

տաճարն է։ Աբա Նիգերիա տաճարը նվիրագործվել է 2005 թ․-ին, իսկ Լագոսի տաճարի մասին հայտարարվեց նախորդ համաժողովին։ Առաջին Նիգերիացիները պաշտոնապես մկրտվել են 1978 թ․-ին։ Այդ ժամանակից ի վեր Եկեղեցու անդամների թիվը կտրուկ աճ է գրանցել։

Սիռակուզ, Յուտա

Սոլթ Լեյք Սիթիից դեպի հյուսիս մոտ 35 մղոն հեռավորության վրա Սիռակուզ քաղաքի նոր տաճարը կդառնա Յուտայի 23-րդ տաճարը։ Հանդիսանալով Եկեղեցու համաշխարհային վարչական կենտրոնը, Յուտան ունի 2․1 միլիոն Եկեղեցու անդամներ, որոնք կազմում են 3․2 միլիոն բնակիչներ ունեցող նահանգի բնակչության մոտ երկու երրորդ մասը։ Նահանգում գործում է 17 տաճար։

Դուբայ, Միացյալ Արաբական Էմիրություններ

Դուբայի տաճարը կլինի Միջին Արևելքում կառուցած Եկեղեցու առաջին տաճարը։ Այն կսպասավորի հազարավոր Վերջին Օրերի Սրբերի, ովքեր բնակվում են Ծոցի Երկրների երկու ցցերում, և մի շարք անդամների շրջանների Միջին Արևելքում, հյուսիսային Աֆրիկայում, արևելյան Եվրոպայում և արևմտյան Ասիայում։

Միացյալ Արաբական Էմիրությունները հանդուրժողականության և կրոնական ներառական մոդելի օրինակ է ծառայել 1971 թվականին երկրի հիմնադրումից ի վեր։ Միջին Արևելքում Եկեղեցու առաջին ինքնուրույն հավաքատունը նվիրագործվել է Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի կողմից 2013 թվականին Աբու Դաբի էմիրությունում։

Նոր տաճարը կկառուցվի Շրջան 2020-ում, որը ապագա ժառանգություն է լինելու «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային միջոցառումից հետո։ Այդ տարածքում կտեղակայվեն և հավաքատունը և տաճարը։ Հավաքատունը ծառայում է վայր, ուր Դուբայում բնակվող Եկեղեցու անդամները հավաքվում են շաբաթական երկրպագության ծառայությունների։

Շանհայ, Չինաստանի Ժողովրդկան Հանրապետություն

Չինաստանի Շանհայ տաճարի մասին հայտարարելիս, Նախագահ Նելսոնը հետևյալ դիտարկումներն արեց «Շանհայի հետ կապված ծրագիրը շատ կարևոր է։ Երկու տասնամյակից ավել Չինաստանի Ժողովրդկան Հանրապետությունում բնակվող տաճարային արժանավորություն ունեցող անդամները հաճախում էին Հոնգ Քոնգի տաճարը Չինաստանում։ Սակայն 2019թ․ հուլիսին այդ տաճարը փակվեց՝ դեռևս երկար ժամանակ առաջ ծրագրված և շատ անհրաժեշտ վերանորոգման աշխատանքների համար։ Շանհայում, համեստ բազմաֆունկցիոնալ հավաքատունը հնարավորություն կտա չինացի անդամներին Չինաստանի Ժողովրդկան Հանրապետությունում շարունակել մասնակցել տաճարային արարողություններին՝ իրենց և իրենց նախնիների համար», - ասաց նա։

Նախագահ Նելսոնը շարունակեց․ «Յուրաքանչյուր երկրում այս Եկեղեցին իր անդամներին ուսուցանում է հարգել, հնազանդվել և հետևել օրենքին։ Մենք ուսուցանում ենք ընտանիքի, լավ ծնողներ և օրինակելի քաղաքացիներ լինելու կարևորությունը։ Հարգելով Չինաստանի Ժողովրդկան Հանրապետության օրենքները և կարգը, Եկեղեցին այնտեղ չի ուղարկում քարոզող միսիոներների, և կշարունակի այդպես վարվել»։

Նա ավարտեց․ «Չինաստանում ապրող և աշխատող արտասահմանցիները և չինացի անդամների համայնքները կշարունակեն հավաքվել իրարից առանձին։ Եկեղեցու իրավական կարգավիճակն այնտեղ մնում է անփոփոխ։ Տարածքի օգտագործման նախնական փուլում մուտքը միայն պայմանավորվածությամբ կլինի։ Շանհայի տաճարը չի ծառայի որպես տաճար այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար»։

Չինաստանի Ժողովրդկան Հանրապետությունում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին տեղեկություն կարելի է գտնել անգլերեն, պարզեցված չինարեն տառագրությամբ և ավանդական չինարեն տառագրությամբ՝ china.churchofjesuschrist.org կայքում։


 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.