Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հավատում է մարդկային կյանքի սուրբ լինելուն: Հետևաբար, Եկեղեցին դեմ է անձնական կամ սոցիալական հարմարության համար կատարված կամավոր աբորտին և խորհուրդ է տալիս իր անդամներին չհաստատել, չկատարել, չխրախուսել, չվճարել կամ չկազմակերպել նմանատիպ աբորտներ:
Եկեղեցին իր անդամներին թույլ է տալիս բացառություններ հետևյալ դեպքերում.
- Երբ հղիությունը արդյունք է արյունապղծության կամ բռնաբարության, կամ
- Իրավասու բժիշկը գտնում է, որ մոր կյանքին կամ առողջությանը լուրջ վտանգ է սպառնում, կամ
- Իրավասու բժիշկը գտնում է, որ պտուղը ունի լուրջ արատներ, որի արդյունքում ծնվելուց հետո երեխան չի ապրի:
Եկեղեցին սովորեցնում է իր անդամներին, որ նույնիսկ այս բացառությունները չեն արդարացնում աբորտ անելը: Աբորտը լուրջ հարց է և պետք է քննարկվի միայն այն դեպքում, երբ այդ հարցի առաջ կանգնած անձիք խորհրդակցել են իրենց եկեղեցու առաջնորդների հետ և անհատական աղոթքի միջոցով զգացել իրենց որոշման ճշմարտացի լինելը:
Եկեղեցին աբորտի վերաբերյալ ցույցերով կամ օրենսդրական առաջարկներով կողմ կամ դեմ դուրս չի եկել: