Նորություններ

Տաճարները շարունակում են գործել համավարակի ժամանակ

Անվտանգության կանոնները և սահմանափակ կարողությունները օգնում են հասանելի պահել տաճարային արարողությունները՝ Օմիկրոն տարբերակի ի հայտ գալու հենց սկզբից

7fc070651bb911ec8410eeeeac1e04a2c4f6a41a_s.jpg

Տաճարային բաժանմունքը թողարկել է հետևյալ հայտարարությունը.

COVID-19 համավարակի բռնկման ժամանակ կարճատև փակումից հետո Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարները վերսկսեցին իրենց գործունեությունը 2020 թվականի մայիսին: Այդ ժամանակից ի վեր տաճարներում արարողությունները կատարվում են՝ կախված տեղական պայմաններից, նաև, ինչպես թույլ են տալիս կառավարության առողջապահության և անվտանգության ուղեցույցները: Մենք շարունակում ենք գործարկել տաճարները՝ զգուշորեն պահպանելով անվտանգության կանոնները, և վերահսկում ենք Օմիկրոն տարբերակի ազդեցությունը: Առողջապահական  և անվտանգության կանոնները շարունակում ենք հարմարեցնել տեղական պայմաններին:

Մենք երախտապարտ ենք այն օրհնության համար, որ ամբողջ աշխարհում տաճարները շարունակում են գործել համավարակի ժամանակ: Քանի որ տաճարները դեռևս չեն կարող գործել ամբողջ հզորությամբ և թույլ տալ ֆիզիկական հեռավորություն պահպանել արարողությունների տարածքներում, այդ պատճառով արարողությունների համար նախատեսված ժամերը շատ սահմանափակ են: Մենք գնահատում ենք COVID-19-ից տուժածների համբերությունն ու ըմբռնումը: Մենք նաև խնդրում ենք տաճար այցելողներին հետևել առողջության և անվտանգության բոլոր կանոններին և չհաճախել տաճար, եթե ունեն COVID-19-ի ախտանիշներ կամ վերջերս ենթարկվել են վիրուսի ազդեցությանը։

Քանի դեռ հնարավորությունները սահմանափակ են, մենք խրախուսում ենք Եկեղեցու անդամներին տաճար հաճախելու համար նախօրոք նշանակել այցելությունները, մտածել յուրաքանչյուր տաճարային արարողությանը մասնակցելու մասին և հնարավորինս շուտ չեղարկել այն այցելությունները, որոնց չեն կարող մասնակցել, որպեսզի մյուսները կարողանան ներկա գտնվել:

Եկեղեցու ղեկավարները և աշխատակազմը աշխատում են ընդլայնել կարողությունները, որպեսզի ավելի շատ այցելուներ կարողանան հաճախել տաճար, որքան որ անվտանգության կանոնները թույլ կտան: Մենք նաև բարելավում ենք տաճարների ժամանակացույցի համակարգը՝ ստացված արձագանքների հիման վրա: Տաճարների վերաբերյալ յուրաքանչյուր որոշում կայացնելիս մենք առաջնորդվում ենք Եկեղեցու անդամների բարեկեցությամբ և լավ քաղաքացիներ լինելու նրանց պատրաստակամությամբ: Մենք ցանկանում ենք, որ բոլորը վայելեն Տիրոջ տանը ծառայելու և երկրպագելու օրհնությունները:

Տաճարները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար կանոնավոր երկրպագության տեղեր չեն: Դրանք բավականին տարբեր են այն հազարավոր աղոթատներից և ժողովատներից ամբողջ աշխարհում, որոնք օգտագործվում են կիրակնօրյա ծառայությունների համար:

Յուրաքանչյուր ոք, անկախ կրոնի պատկանելիությունից կարող է մուտք գործել Վերջին Օրերի Սրբերի ժողովատներ և մասնակցել ծառայություններին: Սակայն, որպես «Տիրոջ տուն» տաճարների սուրբ լինելու պատճառով, միայն Եկեղեցու արժանի անդամները կարող են մտնել տաճար: Որպեսզի Եկեղեցու անդամը մտնի տաճար, նա պետք է պահի հավատքի հիմնական սկզբունքները և հաստատի այդ փաստը տեղի ղեկավարներին երկու տարին մեկ անգամ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.