Նորություններ

Նախագահ Նելսոնը հայտարարում է 17 նոր տաճարների մասին

2018թ․-ից ի վեր Մարգարեն հայտարարել է 100 նոր տաճարների մասին։

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

2022 թ․ ապրիլի գերագույն համաժողովի իր եզրափակիչ ելույթում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց աշխարհի տարբեր վայրերում 17 նոր տաճարների կառուցման ծրագրերի մասին։ Տաճարները կկառուցվեն հետևյալ վայրերում․

  • Վելինգտոն (Նոր Զելանդիա)
  • Բրացավիլ (Կոնգոյի Հանրապետություն)
  • Բարսելոնա (Իսպանիա)
  • Բիրմինգհեմ (Միացյալ Թագավորություն)
  • Կուսկո (Պերու)
  • Մաչեյո (Բրազիլիա)
  • Սանտոս (Բրազիլիա)
  • Սան Լուիս Պոտոսի (Մեքսիկա)
  • Մեխիկո Սիթի Բենեմերիտո (Մեքսիկա)
  • Տամպա (Ֆլորիդա, ԱՄՆ)
  • Նոքսվիլ (Թեննեսի, ԱՄՆ)
  • Քլիվլենդ (Օհայո, ԱՄՆ)
  • Վիչիտա (Կանզաս, ԱՄՆ)
  • Օստին (Տեխաս, ԱՄՆ)
  • Միսսուլա (Մոնտանա, ԱՄՆ)
  • Մոնպելյե (Այդահո, ԱՄՆ)
  • Մոդեստո (Կալիֆորնիա, ԱՄՆ)

«Դրական հոգևոր լիցքը մեծանում է, երբ մենք երկրպագում ենք տաճարում և ավելի լավ հասկանում այնտեղ ստացվող օրհնությունների հրաշալի ծավալը և խորությունը» - ասաց մարգարեն։ «Ես աղերսում եմ, որ դուք դիմակայեք աշխարհիկ ուղիներին, կենտրոնանալով տաճարի հավերժական օրհնությունների վրա։ Այստեղ ձեր ժամանակը օրհնություններ է բերում հավերժության համար»։

2018թ․-ին Եկեղեցու ղեկավար դառնալուց ի վեր Նախագահ Նելսոնը հայտարարել է 100 նոր տաճարների կառուցման մասին։ Իր այս վերջին հայտարարության դրությամբ Եկեղեցին գործարկում, կառուցում կամ վերանորոգում է ընդհանուր թվով 282 տաճար ամբողջ աշխարհում։

Տաճարը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների կիրակնօրյա երկրպագության վայրը չէ։ Դրանք բավականին տարբերվում են ամբողջ աշխարհում հազարավոր սովորական եկեղեցիներից կամ հավաքատներից, որոնք օգտագործվում են կիրակնօրյա ծառայությունների համար։

Վերջին Օրերի Սրբերի տաճարները համարվում են Տիրոջ տունը, սրբության և խաղաղության վայր, որն առանձնացած է աշխարհիկ գործունեությունից։ Դրանք տրամադրում են տարածք, որտեղ Եկեղեցու անդամները պաշտոնական խոստումներ և պարտավորություններ են կապում Աստծո հետ։ Դրանք նաև վայր են, որտեղ հավատքի բարձրագույն արարողություններն են տեղի ունենում՝ զույգերի ամուսնությունը և ընտանիքների «կնքումը» ի հավերժություն։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.