Նորություններ

Քանի որ COVID-19-ի դեպքերը ավելանում են, Եկեղեցու պատմաբանի նախկին օգնականը կիսվում է անցյալի դասերով

Համավարակների պատմության վերաբերյալ իմ կատարած հետազոտությունն ինձ համոզում է, որ դրանից ստացվող միակ օգուտը պատմությունից դասեր քաղելն է։

1918 թվականի այս լուսանկարում գրիպից տուժածները հավաքվում են Քյամփ Ֆունսթոնի շտապ օգնության հիվանդանոցում (Կանզասի Ֆորտ Ռայլիի ստորաբաժանում): Համարվում է, որ Կանզաս նահանգում ծագած գրիպի այս տեսակը ամբողջ աշխարհում սպանել է առնվազն 20 միլիոն մարդու: Նկարը տրամադրել է Առողջության և բժշկության ազգային թանգարանը, Զինված ուժերի պաթոլոգիայի ինստիտուտը՝ Associated Press-ի միջոցով:
1918 թվականի այս լուսանկարում գրիպից տուժածները հավաքվում են Քյամփ Ֆունսթոնի շտապ օգնության հիվանդանոցում (Կանզասի Ֆորտ Ռայլիի ստորաբաժանում): Համարվում է, որ Կանզաս նահանգում ծագած գրիպի այս տեսակը ամբողջ աշխարհում սպանել է առնվազն 20 միլիոն մարդու: Նկարը տրամադրել է Առողջության և բժշկության ազգային թանգարանը, Զինված ուժերի պաթոլոգիայի ինստիտուտը՝ Associated Press-ի միջոցով:
1918 թվականի այս լուսանկարում գրիպից տուժածները հավաքվում են Քյամփ Ֆունսթոնի շտապ օգնության հիվանդանոցում (Կանզասի Ֆորտ Ռայլիի ստորաբաժանում): Համարվում է, որ Կանզաս նահանգում ծագած գրիպի այս տեսակը ամբողջ աշխարհում սպանել է առնվազն 20 միլիոն մարդու: Նկարը տրամադրել է Առողջության և բժշկության ազգային թանգարանը, Զինված ուժերի պաթոլոգիայի ինստիտուտը՝ Associated Press-ի միջոցով:© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Կոնգրեսի գրադարանի կողմից տրամադրված 1918 թվականի այս լուսանկարում Ամերիկյան Կարմիր Խաչի կամավոր բուժքույրերը խնամում են գրիպով հիվանդներին Օքլենդի մունիցիպալ դահլիճում, որն օգտագործվում էր որպես ժամանակավոր հիվանդանոց: Տրամադրել է՝ Էդվարդ Ա. «Դոկ» Ռոջերսը, Կոնգրեսի գրադարանը՝ Associated Press-ի միջոցով:
Կոնգրեսի գրադարանի կողմից տրամադրված 1918 թվականի այս լուսանկարում Ամերիկյան Կարմիր Խաչի կամավոր բուժքույրերը խնամում են գրիպով հիվանդներին Օքլենդի մունիցիպալ դահլիճում, որն օգտագործվում էր որպես ժամանակավոր հիվանդանոց: Տրամադրել է՝ Էդվարդ Ա. «Դոկ» Ռոջերսը, Կոնգրեսի գրադարանը՝ Associated Press-ի միջոցով:
Կոնգրեսի գրադարանի կողմից տրամադրված 1918 թվականի այս լուսանկարում Ամերիկյան Կարմիր Խաչի կամավոր բուժքույրերը խնամում են գրիպով հիվանդներին Օքլենդի մունիցիպալ դահլիճում, որն օգտագործվում էր որպես ժամանակավոր հիվանդանոց: Տրամադրել է՝ Էդվարդ Ա. «Դոկ» Ռոջերսը, Կոնգրեսի գրադարանը՝ Associated Press-ի միջոցով:© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Կոնգրեսի գրադարանի կողմից տրամադրված 1918 թ. նոյեմբերի այս լուսանկարում Վաշինգտոնի Ուոլթեր Ռիդ հիվանդանոցի գրիպի բաժանմունքում բուժքույրը ստուգում է հիվանդի զարկերակը: 1918 թվականին Առաջին աշխարհամարտում զոհվեցին տասնյակ հազարավոր ամերիկացի զինվորներ, իսկ հարյուր հազարավոր ամերիկացիներ մահացան գրիպի համավարակից: 1917 թվականի համեմատ այդ տարի մահվան դեպքերն աճեցին 46 %-ով: Տրամադրել է Harris & Ewing / Կոնգրեսի գրադարանը՝ Associated Press-ի միջոցով:
Կոնգրեսի գրադարանի կողմից տրամադրված 1918 թ. նոյեմբերի այս լուսանկարում Վաշինգտոնի Ուոլթեր Ռիդ հիվանդանոցի գրիպի բաժանմունքում բուժքույրը ստուգում է հիվանդի զարկերակը: 1918 թվականին Առաջին աշխարհամարտում զոհվեցին տասնյակ հազարավոր ամերիկացի զինվորներ, իսկ հարյուր հազարավոր ամերիկացիներ մահացան գրիպի համավարակից: 1917 թվականի համեմատ այդ տարի մահվան դեպքերն աճեցին 46 %-ով: Տրամադրել է Harris & Ewing / Կոնգրեսի գրադարանը՝ Associated Press-ի միջոցով:
Կոնգրեսի գրադարանի կողմից տրամադրված 1918 թ. նոյեմբերի այս լուսանկարում Վաշինգտոնի Ուոլթեր Ռիդ հիվանդանոցի գրիպի բաժանմունքում բուժքույրը ստուգում է հիվանդի զարկերակը: 1918 թվականին Առաջին աշխարհամարտում զոհվեցին տասնյակ հազարավոր ամերիկացի զինվորներ, իսկ հարյուր հազարավոր ամերիկացիներ մահացան գրիպի համավարակից: 1917 թվականի համեմատ այդ տարի մահվան դեպքերն աճեցին 46 %-ով: Տրամադրել է Harris & Ewing / Կոնգրեսի գրադարանը՝ Associated Press-ի միջոցով:© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

1919 թվականի հունվարին Բրիգամ Յանգ համալսարանի Քոլեջ Հոլում հավաքվում են հիգիենիկ դիմակներ հագած ուսանողները՝ գրիպի վիրուսի տարածումը կանխելու նպատակով:
1919 թվականի հունվարին Բրիգամ Յանգ համալսարանի Քոլեջ Հոլում հավաքվում են հիգիենիկ դիմակներ հագած ուսանողները՝ գրիպի վիրուսի տարածումը կանխելու նպատակով:
1919 թվականի հունվարին Բրիգամ Յանգ համալսարանի Քոլեջ Հոլում հավաքվում են հիգիենիկ դիմակներ հագած ուսանողները՝ գրիպի վիրուսի տարածումը կանխելու նպատակով:© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Սառա Ջեյն Ուիվեր

Եկեղեցու նորություններ

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ամենավաղ օրերից սկսած՝ անդամներն առնչվել են հիվանդությունների և համավարակների հետ», - ասաց պատմաբան Ռիչարդ Է. Թրլի Կրտսերը:

Եկեղեցու պատմաբանի նախկին օգնականը և Եկեղեցու հասարակայնության հետ կապերի բաժնի գործադիր տնօրենն ասաց, որ վաղ շրջանի Վերջին Օրերի Սրբերը արել են հնարավոր ամեն ինչ հիվանդությունը կանխելու կամ բուժելու համար:

«COVID-19 հիվանդության մասին, ի թիվս այլ բաների, մենք սովորում ենք նաև, որ կան մի քանի պարզ քայլեր, որոնք կարելի է կատարել, և ես շատ հետաքրքիր եմ համարում Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարների օրինակները, ովքեր զոհաբերում էին իրենց հարմարավետությունը, իսկ որոշ դեպքերում նաև սեփական առողջությունը՝ ուրիշներին օգնելու համար», - ասաց նա:

Քանի որ COVID-19-ի դեպքերը սկսեցին ավելանալ ամբողջ աշխարհում, և Առաջին Նախագահությունը անդամներին հորդորեց օգտագործել դիմակներ ու պատվաստվել, Թրլին հարցազրույց տվեց եկեղեցու նորություններին և պատմեց անցյալի դասերի մասին: «Պատմությունը, ինչպես բոլոր առարկաները, շատ փոքր արժեք ունի, եթե այն չի օգտագործվում որևէ լավ բանի համար», - ասաց նա:

Նա կիսվեց ակնարկով, թե Եկեղեցու վաղ շրջանի և ժամանակակից ղեկավարներն ինչպես են արձագանքել անցյալի համավարակներին.

  • «1811-1814 թվականների Ջոզեֆ Սմիթ Ավագի և Լյուսի Մակ Սմիթի ընտանիքը բախվեց տիֆի խոշոր բռնկման հետ, որն ազդեց Կոնեկտիկուտ գետի հովտի համայնքի վրա, որտեղ նրանք ապրում էին», - ասաց Թրլին: «Սմիթի բոլոր յոթ երեխաները վարակվեցին տիֆով», - ասաց նա: «Ջոզեֆ Կրտսերը հատկապես ծանր տարավ տիֆը, որն  ավարտվեց ոտքերի հիվանդությամբ, ինչը մենք այսօր անվանում ենք օստեոմիելիտ: Նրա ծնողներն ամեն ինչ արեցին իրենց երեխաներին փրկելու համար»: Ջոզեֆը փորձնական վիրահատության ենթարկվեց, որը փրկեց նրա ոտքն ու կյանքը:
  • 1832 թ. մարտին, երբ Ջոզեֆ և Էմմա Սմիթների որդեգրած երկվորյակները հիվանդացան կարմրուկով, Ջոզեֆն ու Էմման անում էին հնարավոր ամեն ինչ՝ կարմրուկով հիվանդ երկվորյակների մասին հոգալու համար, «երբ ամբոխը ներխուժեց տուն, քարշ տվեց Ջոզեֆին և  հանեց նրա հագուստը, դաժան ծեծի ենթարկեց, ապա ծածկեց կուպրով ու փետուրներով»: Մի քանի օր անց նրանց երկվորյակ որդին մահացավ կարմրուկի բարդություններից, որը, հավանաբար, սրվեց այդ հարձակման պատճառած լարվածության հետևանքով:
  • 1820-ականների վերջերին խոլերայի համավարակը ընդգրկեց ամբողջ աշխարհը: Եկեղեցու թերթի՝ «Երեկոյան և առավոտյան աստղ»-ի առաջին համարը զգալի տարածք էր հատկացրել համավարակին: «Եկեղեցու տպագրիչ Ուիլյամ Ֆելփսը հայտարարեց. «Եթե ժանտախտը երբևէ քայլեր խավարի միջով և կործանումն ավարտվեր կեսօրին, ապա հիմա այդ ժամանակն է»: Հետագա համարում նա հայտարարեց. «Ջրհեղեղից ի վեր, եթե ճիշտ մտածենք, Տերը միանգամից նույն ժանտախտը կամ կործանումը չի ուղարկել ամբողջ երկիրի վրա, բայց խոլերան հանդիսավոր նշան է տալիս կասկածող աշխարհին, որ այդպես կանի»: Թրլին ասաց, որ հիվանդությունը տասնամյակներ շարունակ կշարունակի կործանել Եկեղեցու անդամներին: Իսրայելի ճամբարում, որը նաև կոչվում էր Սիոնի ճամբար, Ջոզեֆ Սմիթը և մյուսները տուժեցին հիվանդությունից, և Սիոնի ճամբարի 13 մասնակիցներ մահացան:
  • 1839 թ.-ին, երբ Ջոզեֆ Սմիթը և Վերջին Օրերի Սրբերը բնակություն հաստատեցին Նավուում, նրանք հիվանդացան մալարիայով. հիվանդություն, որը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններն անվանեցին «հանրային առողջության ամենածանր խնդիրներից մեկն աշխարհում»: Թրլին ասաց, որ Ջոզեֆը և նրա կինը ՝ Էմման, իրենց գերանաշեն տունը հիվանդանոց էին դարձրել հիվանդների համար՝ վտանգելով իրենց առողջությունը:  
  • 1840-ականների վերջում և 1850-ականներին մեծ մասը խոլերան ազդեց Եկեղեցու անդամների և հատկապես այն ընկերությունների վրա, որոնք մեկնում էին Սոլթ Լեյքի հովիտ՝ միանալու Վերջին Օրերի Սրբերին: Համավարակի բռնկումները նվազեցնելու կամ կանխելու համար Եկեղեցու նախագահ Բրիգամ Յանգը նամակ գրեց «ներգաղթը վերահսկող առաջնորդին և հանձնարարեց նրան ընկերությունները Նոր Օռլեանից հեռացնել դեպի արևելյան նավահանգիստներ, կամ թույլ տալ նրանց ճամփորդել տարվա այն եղանակներին, երբ խոլերան տարածված չէր», - ասաց Թրլին:
  • 1918 և 1919 թվականների գրիպի համավարակի ժամանակ Եկեղեցին քայլեր ձեռնարկեց՝ կանխելու հիվանդության տարածումը, ներառյալ՝ ժողովների չեղարկումը կամ փոփոխումը: Առաջին Նախագահությունը հանձնարարեց ընտանիքներին հնարավորության դեպքում հոգ տանել իրենց մասին՝ ազատելով Կարմիր Խաչի աշխատակիցներին՝ ուրիշներին օգնելու համար: «1912 թ. սկզբից Եկեղեցու ղեկավարները փոխեցին հաղորդությունը ընդհանուր բաժակից ընդունելու ձևը, որը ավանդույթ էր Եկեղեցու կազմավորումից ի վեր, և անցան հաղորդության առանձին բաժակների օգտագործմանը: Գրիպի համավարակը արագացրեց այդ անցումը», - ասաց Թրլին:
  • Պոլիոմիելիտը 20-րդ դարի կեսերին ազդեց շատերի վրա, ներառյալ Բոյդ Ք. Փաքերի, որը հետագայում դարձավ Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահը: Նա ողջ կյանքում կրեց այդ հիվանդության հետևանքները: 1956 թվականին Առաջին Նախագահությունը նամակ ուղարկեց՝ խրախուսելով միսիոներների պատվաստումը: Վերջին պարբերությունում նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը, նախագահ Սթիվեն Լ. Ռիչարդսը և նախագահ Ջ. Ռուբեն Քլարկը գրել են. «Վերջին տարիներին մենք միսիաներում ունեցել ենք պոլիոմիելիտի մի շարք ողբերգական դեպքեր և վստահ ենք, որ միսիոներներն ու նրանց ծնողները իմաստություն կդրսևորեն՝ ձեռնարկելով ամեն նախազգուշական միջոց՝ այս տեսակի ողբերգություններից խուսափելու համար»:
  • 1976 թ.-ին, երբ խոզի գրիպը տարածվում էր աշխարհում, Առաջին Նախագահությունը հրապարակեց մեկ այլ հրահանգ՝ խրախուսելով Եկեղեցու անդամներին ուշադրությամբ դիտարկել պատվաստման հնարավոր օգուտներն ու ռիսկերը: Վերջին պարբերությունում նրանք գրել են. «Պատվաստման այս նախաձեռնության համապարփակ բնույթի և դրա հետ կապված մեծ ծախսերի պատճառով տեղական տարածքներում փնտրվում են կամավորներ՝ պատվաստման իրականացմանն աջակցելու համար: Եկեղեցու այն անդամներին, ովքեր տեխնիկապես որակավորված են և հակված են օգնելու, խրախուսում ենք մատուցել այն համայնքային ծառայությունները, որոնք կարող են օգնել գրիպի դեմ պատվաստման այս արշավին»:
  • 1978 թ.-ին հրապարակված հրահանգում Առաջին Նախագահությունը մտահոգություն հայտնեց, որ ծնողները երեխաներին չեն պատվաստում մանկական հիվանդությունների դեմ: Առաջին Նախագահությունը գրել է. «Հաղորդումները, որ աճող թվով երեխաներ չեն պատվաստվում մանկական կանխարգելվող հիվանդությունների դեմ, խիստ մտահոգիչ են մեզ համար: … Մենք կոչ ենք անում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին պաշտպանել իրենց երեխաներին պատվաստման միջոցով»:  

Եզրափակելով՝ Թրլին ասաց. «Պատմությունը, ինչպես բոլոր առարկաները, շատ փոքր արժեք ունի, եթե այն չի օգտագործվում որևէ լավ բանի համար, և ժամանակի ընթացքում համավարակների պատմության վերաբերյալ իմ կատարած հետազոտությունն ինձ համոզում է, որ դրանից ստացվող միակ օգուտը պատմությունից դասեր քաղելն է»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.