Նորություններ

FamilySearch-ը հայտարարում է RootsTech Connect 2021-ի մասին, որն անվճար ու հեռավար միջազգային միջոցառում է

Սոլթ Լեյք Սիթի (Յուտա)․ FamilySearch–ն ուրախ է տեղեկացնել, որ 2021 թվականի փետրվարի 3–6-ին Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա) նախապես պլանավորված RootsTech 2021 համաժողովն այժմ կանցկացվի 2021 թվականի փետրվարի 25–27-ին՝ որպես առցանց անցկացվող անվճար ու հեռավար միջոցառում։ RootsTech Connect 2021-ը մասնակիցներին հնարավորություն կտա մասնակցել ամբողջ աշխարհից, որտեղ կլինեն ոգեշնչող հիմնական խոսնակներ, մի քանի լեզուներով տասնյակ դասընթացներ և հեռավար շուկա: Ամրագրեք ձեր տեղն այսօր RootsTech.org կայքում:

«Համավարակը մեզ հնարավորություն է տալիս RootsTech-ը հասանելի դարձնել ավելի լայն լսարանի համար ամբողջ աշխարհում», - ասել է Սթիվ Ռոքվուդը՝ FamilySearch International- ի գործադիր տնօրենը: «Հեռավար միջոցառումը նաև թույլ է տալիս ավելի մեծ ծրագրեր կազմել, որպեսզի այն իսկապես դառնա ընտանեկան և շփման միջազգային տոն»:

RootsTech Connect 2021 համաժողովը կլինի միջազգային լսարանի համար և միաժամանակ կառաջարկի բազմաթիվ ծրագրեր, որոնց մասնակիցները ծանոթացել և սկսել են սիրել RootsTech-ի միջոցառումներից` ներառյալ ոգեշնչող հիմնական խոսնակները, ըստ ընտրության տասնյակ դասընթացները և ցուցահանդեսի սրահը։  

Եռօրյա առցանց միջոցառման ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան հաղորդակցվել ելույթ ունեցողների, ցուցադրողների և այլ մասնակիցների հետ՝ անմիջական նամակագրության և հարցուպատասխանի նիստերի միջոցով:

«Դասընթացներն ուսուցանվելու են բազմաթիվ լեզուներով, իսկ ելույթ ունեցողները կուսուցանեն աշխարհի տարբեր վայրերից», - ասել է Ռոքվուդը: «Աշխարհի տարբեր մշակույթներն ու ավանդույթները մենք տոնելու ենք այնպիսի միջոցառումներով, որոնց հանդիսատեսը կարող է մասնակցել տնից. օրինակ՝ տվյալ երկրի խոհարարական ցուցադրումներ, պատմությունների պատմում և երաժշտական կատարումներ: Սա մի հեռավար միջոցառում է, որը դուք չեք ցանկանա բաց թողնել»:

Մասնակիցների ժամային գոտիների տարբերությունը լրացնելու համար RootsTech Connect 2021-ը կհամադրի ուղիղ եթերը և նախօրոք ձայնագրված նյութերը։ Բացի այդ, միջոցառման ավարտից հետո նիստերը հասանելի կլինեն ըստ պահանջի դիտելու համար։

Ռոքվուդն ասում է, որ FamilySearch-ը անհամբեր սպասում է այն հնարավորությանը, որ փոխանցի RootsTech-ի մասնագիտական փորձը և օգնի տասնյակ հազարավոր մասնակիցների ամբողջ աշխարհում՝ հայտնաբերելու, հավաքելու և միավորելու իրենց ընտանեկան պատմությունը:  

RootsTech-ը հույս ունի, որ ապագայում նորից կարող ենք դեմ առ դեմ հավաքվել, բայց ակնկալում է, որ RootsTech Connect հեռավար հնարավորությունը կդառնա այդ միջոցառման հերթական լրացումը:

Գրանցվեք անվճար rootstech.org կայքում:

RootsTech-ի մասին

RootsTech-ը, որը կազմակերպում է FamilySearch-ը, տարբեր սերունդների ընտանիքներին նվիրված միջազգային համաժողով է, որտեղ բոլոր տարիքի մարդիկ ոգեշնչված կարող են հայտնաբերել և կիսվել իրենց հիշողություններով ու կապերով: Ամենամյա այս միջոցառումն իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում՝ ներգրավելով տասնյակ հազարավոր մասնակիցների:

© 2020 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.