Նորություններ

Առաջին Նախագահությունը մանրամասներ է հայտնում 2022 թվականի ապրիլյան գերագույն համաժողովի մասին

Ապրիլի 2-ին՝ շաբաթ օրը, տեղի կունենա նիստ կանանց և երիտասարդ կանանց համար (ներառյալ նրանց, ովքեր 2022 թվականին կդառնան 12 տարեկան):

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը 2022թ.-ի  փետրվարի 11-ին ամբողջ աշխարհի Եկեղեցու անդամներին հղել է հետևյալ նամակը, որը վերաբերում է 2022 թվականի ապրիլի գերագույն համաժողովին:

Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր

Ուրախ ենք հայտարարել գալիք՝ 192-րդ տարեկան գերագույն համաժողովի մասին: Առաջին Նախագահությունը, Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները և Եկեղեցու մյուս Բարձրագույն Իշխանություններն ու բարձրագույն պաշտոնյաները կկիսվեն Հիսուս Քրիստոսի ավետարանի ուղերձներով:

Հրավիրում ենք բոլոր կանանց և երիտասարդ կանանց (ներառյալ նրանց, ովքեր 2022 թվականին կդառնան 12 տարեկան)՝ մասնակցելու գերագույն համաժողովի կանանց նիստին, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 2-ի երեկոյան: Ընդհանուր նիստերը բոլոր անհատների, ընտանիքների և ընկերների համար տեղի կունենան շաբաթ և կիրակի օրերին՝ ապրիլի 2-ին և 3-ին։

Համաժողովը կհեռարձակվի Եկեղեցու արբանյակային համակարգով, ChurchofJesusChrist.org կայքով և այլ լրատվամիջոցներով: Գերագույն համաժողովի նիստերին անհատական ներկայությունը կլինի սահմանափակ՝ Տաճարային հրապարակում և շրջակայքում տեղի ունեցող լայնածավալ շինարարության պատճառով: Այնուամենայնիվ, սահմանափակ թվով տոմսեր կբաշխվեն Միացյալ Նահանգների և Կանադայի ցցերին ու շրջաններին: Ժողովատներում գերագույն համաժողովը դիտելու համար հավաքվելու մասին որոշումները կթողնվեն տեղական ղեկավարների հայեցողությանը:

Գերագույն համաժողովը հնարավորություն է տալիս ստանալ անձնական հայտնություն, երբ կենդանի մարգարեները և Եկեղեցու այլ բարձրագույն ղեկավարները խորհուրդ և ուղղություն են տալիս: Մենք խրախուսում ենք անդամներին լսել, ուսումնասիրել և կիրառել տրված խորհուրդները: Գերագույն համաժողովի ուղերձները կհրապարակվեն Gospel Library հավելվածում, ChurchofJesusChrist.org կայքում և Եկեղեցու ամսագրերում՝ հետագա դիտման և ուսումնասիրության համար:

Հարգանքով՝

Ռասսել Մ. Նելսոն
Դալլին Հ. Օուքս
Հենրի Բ. Այրինգ

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.