28cfb4047d1ffafa40ab0e6aea0f6908a4034275_.jpeg
Նորություններ

2021 թվականի գերագույն համաժողովի նորություններն ու հայտարարությունները

Առաջիկա ապրիլ ամսվա Գերագույն համաժողովի բոլոր հիմնական նորություններն ու հայտարարությունները կավելացվեն այստեղ, երբ հասանելի լինեն:

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Նոր Երեխաների Միության Գերագույն Նախագահություն

Ապրիլ 2021-ի Գերագույն համաժողովում հայտարարվեց Նոր Երեխաների Միության Գերագույն Նախագահություն. Քույր Քամիլ Ն. Ջոնսոնը նախագահ (մեջտեղ), Քույր Սյուզան Հ. Պորտերը առաջին խորհրդական (ձախից) և քույր Էմի Ռայթը երկրորդ խորհրդական:

Երեխաների Միության Նախագահությունը վերահսկում է այն Եկեղեցու կազմակերպությունը, որը 18 ամսականից 11 տարեկան երեխաներին սովորեցնում է Հիսուս Քրիստոսի ավետարանը և օգնում է նրանց ապրել իր սկզբունքներով:

Մարգարեն հայտարարում է ևս 20 տաճարների կառուցման մասին

20-new-temples_1.jpg

2021 թվականի ապրիլի 4-ի Գերագույն համաժողովի կիրակնօրյա ցերեկային նիստին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց աշխարհի տաբեր վայրերում 20 նոր տաճարների կառուցման ծրագրերի մասին:

  • Օսլո, Նորվեգիա
  • Բրյուսել, Բելգիա
  • Վիեննա, Ավստրիա
  • Կումասի, Գանա
  • Բեյրա, Մոզամբիկ
  • Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա
  • Սինգապուր, Սինգապուրի Հանրապետություն
  • Բելո Հորիզոնտե, Բրազիլիա
  • Կալի, Կոլումբիա
  • Կերետարո, Մեքսիկա
  • Տորրեոն, Մեքսիկա
  • Հելենա, Մոնտանա
  • Կասպեր, Վայոմինգ
  • Գրանդ Ջանքշն, Կոլորադո
  • Ֆարմինգտոն, Նյու Մեքսիկո
  • Բերլի, Այդահո
  • Յուջին, Օրեգոն
  • Էլկո, Նեվադա
  • Յորբա Լինդա, Կալիֆորնիա
  • Սմիթֆիլդ, Յուտա

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար տաճարը «Տիրոջ տունն է»՝ ամենասուրբ վայրը Երկրի վրա: Տաճարային ծառայությունները հավերժ միավորում են ընտանիքները, ուսուցանում կյանքի իմաստը և բացատրում Աստծո փրկության ծրագիրը: Տաճար այցելությամբ կարևորվում է անձնական հոգևոր աճը և ամրապնդվում Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելու Վերջին Օրերի Սրբերի նվիրվածությունը:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.