covid-19-vaccine1.jpeg
Նորություններ

«Վերջին Օրերի Սրբերի Բարեգործություններ»-ը 20 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացնում՝ ի աջակցություն COVID-19 վարակի դեմ UNICEF- ի միջազգային արձագանքման

«Վերջին Օրերի Սրբերի Բարեգործություններ»-ը այսօր հանդիսանում է ամենախոշոր մասնավոր նվիրատուն, որն աջակցում է UNICEF-ի ACT-Accelerator-ի և COVAX-ի աշխատանքներին

ՆՅՈւ ՅՈՐՔ, 26 փետրվարի 2021թ  «Վերջին Օրերի Սրբերի Բարեգործություններ»-ը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հումանիտար կազմակերպությունը, այսօր հայտարարեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի մասին՝ UNICEF-ի Access to COVID-19 Tools (ACT) Accelerator (թեստերի, բուժման և պատվաստանյութի ստեղծումը, արտադրությունը ու հավասար բաշխումը ապահովող և արագացնող գործիքակազմ) և ACT Accelerator -ի պատվաստանյութերի կազմակերպության, որը կոչվում է COVAX կառույց, միջազգային աշխատանքներին աջակցելու համար։

Այս դրամաշնորհը համալրում է 2020 թվականին COVID- 19-ի դեմ UNICEF- ի հրատապ արձագանքը մեղմելուն ուղղված «Վերջին Օրերի Սրբերի Բարեգործություններ»-ի 3 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվությունը՝ տրամադրելով ջուր և սանիտարահիգիենիկ ծառայություններ:

Նոր դրամաշնորհը կնպաստի UNICEF- ի պատմական ջանքերին՝ մինչև 2021 թվականի ավարտը COVAX նախաձեռնությանը մասնակից 196 երկրներին և տնտեսություններին 2 միլիարդ COVID-19 պատվաստանյութեր ձեռք բերելու և մատակարարելու հարցում: Նախնական 2 միլիարդ չափաբաժինները նախատեսված են առաջնագծի առողջապահական և սոցիալական ոլորտների աշխատակիցների, ինչպես նաև բարձր ռիսկային և խոցելի խմբերում գտնվող մարդկանց պաշտպանելու համար:

Այդ նվիրատվությունը նաև կօգնի UNICEF-ին համագործակցել պետությունների հետ՝ նպաստելով պատվաստանյութի տեղափոխման, պահպանման և մատակարարման համակարգերի ձեռքբերմանը, բուժաշխատողների վերապատրաստմանը, ապատեղեկատվության դեմ պայքարի և պատվաստանյութերի ու դրանք օգտագործող առողջապահական համակարգերի նկատմամբ վստահություն ստեղծելուն։

«COVID-19 համավարակը իսկապես առաջին համաշխարհային ճգնաժամն է, որը մենք տեսել ենք մեր կյանքում: Անկախ նրանից, թե որտեղ ենք մենք ապրում, համավարակն ազդում է յուրաքանչյուր մարդու վրա, ներառյալ՝ երեխաների: Երբեք միասին աշխատելու ավելի հրատապ խնդիր չի եղել։ «Վերջին Օրերի Բարեգործություններ»-ի կողմից COVAX կառույցին տրվող այս դրամաշնորհը մասնավոր հատվածի գործընկերոջ ամենամեծ նվիրատվությունն է, որ մենք ստացել ենք մինչ օրս»,- ասել է UNICEF-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորեն: «Հուսով ենք, որ նրանց առատաձեռնությունը կոգեշնչի այլ կազմակերպություններին, ձեռնարկություններին և անհատներին՝ օգնելու մեզ ապահովել COVID-19 պատվաստանյութերի հավասար բաշխումը»:

COVAX կառույցի միջոցով՝ Gavi, Vaccine Alliance, ԱՀԿ և CEPI հետ համատեղ, UNICEF-ն օգտագործում է պատվաստանյութերի ձեռքբերման և առաքման իր եզակի փորձը, ինչպես նաև իր դերն ու ազդեցությունը համայնքում՝ խթանելով պատվաստանյութերի նկատմամբ պահանջարկը և վստահությունը։ Այս ջանքերի նպատակն է արագացնել համավարակի նահանջը և նվազագույնի հասցնել երեխաների կյանքի խաթարումը՝ պաշտպանելով ամբողջ աշխարհի առողջապահական և սոցիալական ոլորտի աշխատողներին, ներառյալ մանկավարժներին և անմիջական խնամակալներին:

«Մենք երախտագիտություն ենք հայտնում UNICEF-ի թիմին և կազմակերպությանը: Նրանք մեծ գործ են արել երեխաների և նրանց ընտանիքների մասին հոգ տանելու համար, և օգնել նրանց բավարարել հիմնական կարիքները և օգտագործել իրենց ներուժը», - ասել է նախագահող եպիսկոպոս Ջեռալդ Կոսեն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բարեգործական կազմակերպությունից։ «Խոցելի համայնքներում ավելի շատ չափահասների պատվաստմանը զուգահեռ, կարիքավոր երեխաների համար անհրաժեշտ առողջապահական, սննդային և կրթական ծառայությունները հնարավոր կլինի  շարունակվել: Մեր սրտերում հույս ենք փայփայում, որ ոչ միայն կհաղթահարենք համավարակը, այլ ավելի պայծառ ապագա կստեղծենք բոլոր երեխաների և նրանց ընտանիքների համար»:

«Վերջին Օրերի Սրբերի Բարեգործություններ»-ը և UNICEF USA կազմակերպությունները սկսել են համագործակցել 2013 թվականին՝ միասին աշխատելով աջակցել երեխաներին և նրանց ընտանիքներին՝ պատվաստման, արտակարգ իրավիճակների արձագանքման և փախստականների կրթության ու զարգացման ոլորտներում։

UNICEF-ի մասին
UNICEF-ը աշխատում է աշխարհի ամենադժվար վայրերում, օգնություն տրամադրելով աշխարհի ամենաանապահով երեխաներին: 190 երկրներում և տարածքներում մենք աշխատում ենք ամեն մի երեխայի համար, ամենուրեք՝ բոլորի համար ավելի լավ աշխարհ կառուցելու համար: UNICEF -ի և երեխաների համար կազմակերպության գործունեության մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար այցելեք www.unicef.org կայքը։ COVID-19 -ի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար այցելեք  www.unicef.org/coronavirus։ COVID-19-ի պատվաստանյութերի վերաբերյալ UNICEF-ի գործունեության մասին կարող եք ավելին կարդալ այստեղ, իսկ UNICEF -ի իմունիզացիոն ծրագրերի մասին կարող եք կարդալ այստեղ։

Հետևեք UNICEF -ին Twitter-ում և Facebook-ում։

COVAX կառույցի մասին                   

 COVAX-ը պատվաստանյութերի մշակման առանցքային կառույց է հանդիսանում «Access to COVID-19 Tools (ACT) Accelerator»-ի համար՝ շրջադարձային համաշխարհային համագործակցություն, որի նպատակն է՝ է նպաստել ամենասեղմ ժամկետներում պատվաստանյութի ստեղծմանն ու արտադրությանը և երաշխավորել COVID -19 թեստերի, բուժման և պատվաստանյութերի հավասար բաշխումը։ COVAX-ը համատեղ ղեկավարվում է Gavi, Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիայի (CEPI) և ԱՀԿ-ի կողմից։ Այն նպատակ ունի արագացնելու COVID-19 պատվաստանյութերի մշակումը և արտադրությունը, ինչպես նաև երաշխավորելու դրանց հավասար բաշխումը աշխարհի յուրաքանչյուր երկրում։ www.who.int/initiatives/act-accelerator/covax. UNICEF-ը COVAX կառույցի անունից համագործակցելով PAHO Revolving հիմնադրամի հետ, աշխատանքներ է տանում COVID-19 պատվաստանյութերի չափաբաժիններ ձեռք բերելու և մատակարարելու ուղղությամբ։

Վերջին Օրերի Սրբերի Բարեգործությունների մասին

Վերջին Օրերի Սրբերի Բարեգործությունները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հումանիտար կազմակերպությունն է և մինչ այժմ աջակցել է COVID-19 օգնության 1050 ծրագրերի՝ 152 երկրներում: Վերջին Օրերի Սրբերի Բարեգործությունները դրամական աջակցություն է ցուցաբերում պատվաստումների ոլորտում ականավոր միջազգային գործընկերներին՝ պատվաստանյութեր ձեռք բերելու և մատակարարելու, հիվանդությունները վերահսկելու, բռնկումներին արձագանքելու, բուժաշխատողներին վերապատրաստելու և հիվանդությունների կանխարգելման ու վերացման ծրագրավորումը մշակելու համար: Դրա արդյունքում ավելի շատ երեխաներ են պատվաստվում և ավելի քիչ մահեր են գրանցվում կարմրուկի, կարմրախտի, մայրական և նորածնային տետանուսի, պոլիոմիելիտի, փորլուծության, թոքաբորբի և դեղին տենդի հետևանքով:

Լուսանկարների վերնագրերը.  

2021 թվականի փետրվարի 24-ին UNICEF -ի առողջապահության մասնագետ դոկտոր Ֆելիքս Օսեյ-Սարպոնգը Ակրայում (Գանա) Կոտոկա միջազգային օդանավակայանում COVAX-ի ուղարկած COVID-19 պատվաստանյութերի առաջին բեռների ժամանումը լուսանկարելիս:

2021 թվականի փետրվարի 21-ին UNICEF -ի աշխատակից Ռաֆիկ Էլ-Ուերչեֆանին Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայի Լոգիստիկ Սիթիի պահեստում մեկանգամյա օգտագործման ներարկիչների և անվտանգության արկղերի ընդկալները ստուգելիս։

2021 թվականի փետրվարի 24-ին COVAX կառույց կողմից բաշխված COVID-19 պատվաստանյութերի առաջին բեռը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Գանայի Ակրա քաղաքում գտնվող Կոտոկա միջազգային օդանավակայանում:


2021 թվականի փետրվարի 24-ին UNICEF -ի աշխատակիցները ցուցադրում են արկղերը, որոնք պարունակում են COVID-19 պատվաստանյութերի առաջին առաքումը, որը բաշխվել է COVAX կառույցի կողմից Գանայի Ակրա քաղաքում։


2021 թվականի փետրվարի 24-ին UNICEF -ի աշխատակիցը ստուգում է արկղը, որը պարունակում է COVID-19 պատվաստանյութերի առաջին առաքումը, որը բաշխվել է COVAX կառույցի կողմից Գանայի Ակրա քաղաքում։


2021 թվականի փետրվարի 24-ին COVAX կառույցի կողմից բաշխված COVID-19 պատվաստանյութերի առաջին առաքումը բեռնվում է բեռնատարի մեջ Գանայի Ակրա քաղաքում:

2017 թվականի մարտին քույր Ջին Բ. Բինգհեմը, ով այդ ժամանակ ծառայում էր Եկեղեցու Երեխաների միության գերագույն նախագահությունում, զրուցում է UNICEF -ի երեխաների պաշտպանության պաշտոնյա Ֆաթումա Արինաիտվեի հետ:


2017 թվականի սկզբին քույր Ջին Բ. Բինգհեմը, ով այդ ժամանակ ծառայում էր Եկեղեցու Երեխաների միության գերագույն նախագահությունում, Ուգանդայի Յումբե շրջանի Բիդ Բիդի փախստականների բնակավայրի ECD կենտրոնում մոր մոտ է տանում որդուն: (Ուգանդա կատարած UNICEF -ի այցի շրջանակներում:)

Քույր Ջին Բ. Բինգհեմը, աջից, և Վերջին Օրերի Սրբերի Բարեգործություններից Շերոն Յուբենկը, Ուգանդայի Արուա շրջանում գտնվող Իմվեպի փախստականների բնակավայրում համտեսում են տեղական մրգեր, որոնք հավաքել էին փախստական կանայք։ (2017 թվականի սկզբին Ուգանդա կատարած UNICEF -ի այցի շրջանակներում։)

Վերջին Օրերի Սրբերի Բարեգործություններից Շերոն Յուբենկը զրուցում է այն աղջիկների հետ, ովքեր 2017 թվականի սկզբին Բիդի Բիդի բնակավայրի UNICEF-ի կողմից հովանավորվող Մանկական բարեկամական տարածքում վնասվածքաբանության վարքագծային ճանաչողական (CBTT) դասընթացներ են անցնում գործընկեր TPO- ի հետ:

Քույր Ջոյ Դ. Ջոնսը, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Երեխաների միության նախագահը, մասնակցում էր 2019 թվականի դեկտեմբերի 5-ին, UNICEF-ի կողմից հովանավորվող ՄԱԿ-ի միջոցառմանը Ժնևում:


Երեխաների միության գերագույն նախագահ Ջոյ Դ. Ջոնսը և UNICEF USA-ի նախագահ և գործադիր տնօրեն Քերիլ Շթերնը ցուցադրում են ֆուտբոլի գնդակը, որը ամբողջ աշխարհի երեխաները նվեր են ստացել 2019 թվականի փետրվարի 12-ին, երեքշաբթի։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին երկար տարիներ աջակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) փախստականների բեռը թեթևացնելու ջանքերին: Եկեղեցու նախագահող եպիսկոպոսության եպիսկոպոս Ջեռալդ Կոսեն 2016 թվականի հոկտեմբերին հանդիպել է այդ երկու կազմակերպությունների հետ Շվեյցարիայի Ժնև քաղաքում, որպեսզի տեղեկություններ ստանա փախստական բնակչության վերաբերյալ և պարզի, թե Եկեղեցին ուրիշ ինչ կարող է անել օգնելու համար:

Վերջին Օրերի Սրբերի Բարեգործությունները՝ UNICEF-ի և ԱՀԿ գլխավորությամբ աջակցել են իմունիզացիայի համաշխարհային նախաձեռնություններին: Այս լուսանկարում մի կին պատվաստում է ստանում (Չադի Հանրապետություն):

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.