2025-year-in-review-banner.jpeg
Նորություններ

Նվաճումների, սուգի և առաջընթացի տարի. Հիսուս Քրիստոսի Եկեղեցին 2025 թվականին

Անցնող տարին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համար նվաճումների, սուգի և առաջընթացի տարի էր։ Տարվա օրերը նշանավորվեցին Լեսոտոյում և Միչիգանում տեղի ունեցած ողբերգությունների պատճառած մեծ վշտով, ինչպես նաև ծառայության ընդլայնված հնարավորություններից և Եկեղեցու շարունակական աճից բխող ուրախությամբ ու առաջընթացով՝ ամբողջ աշխարհում։

Եկեղեցին փոփոխություններ ունեցավ նաև ղեկավար կազմում. 101 տարեկանում մահացավ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, իսկ 85 տարեկանում՝ Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Ջեֆրի Ռ․ Հոլլանդը։ Նախագահ Դալլին Հ. Օուքսը նշանակվեց հավատքի 18-րդ մարգարե և նախագահ։

Տարվա ընթացքում Վերջին Օրերի Սրբերը ամենուրեք շարունակեցին իրականացնել Եկեղեցու առաքելությունը՝ նմանեցնելով իրենց կյանքը Քրիստոսի կյանքին, հոգ տանելով կարիքավորների մասին, հրավիրելով աշխարհին՝ ընդունելու Քրիստոսի ուսմունքները և միավորելով ընտանիքները հավերժության համար։

Հոգ տանել կարիքավորների մասին

Հիսուս Քրիստոսի երկու մեծ պատվիրանները պահելու համար, որոնք են՝ սիրել Աստծուն և մերձավորին, Եկեղեցին շարունակեց հոգ տանել աշխարհի կարիքավոր մարդկանց մասին։ Այս առաքելության կարևոր դրսևորումներից մեկը եղավ այն, որ Եկեղեցին սկսեց տրամադրել 250 բեռնատարներով սննդամթերքի առաջին խմբաքանակը՝ բաժանելով այն Միացյալ Նահանգների բոլոր 50 նահանգների 250 սննդի բանկերին՝ երկրի 250-ամյակի առթիվ։

2025-year-in-review-5.JPG
2025-year-in-review-5.JPG
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գերիթ Վ. Գոնգին (ձախից) միանում են Յոթանասունից երեց Մեթյու Ս. Հոլլանդը (հետևում ձախից) և Եկեղեցու հյուրընկալող տնօրեն Գորդոն Սմիթը (մեջտեղում), մինչ առաքյալը խոսում է America250-ի նախագահ Ռոզի Ռիոսի (աջից) հետ Ջոզեֆ Սմիթի հուշահամալիրի շենքում, հինգշաբթի, 2025 թվականի նոյեմբերի 13-ին:2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ներբեռնել լուսանկարը
Download Photo

Միչիգանի Գրանդ Բլան քաղաքում գործող FISH կազմակերպությունը չորեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, ստացավ բեռնատարներով սննդամթերքի առաջին առաքումներից մեկը: Գրանդ Բլանը ընտրվել էր որպես նախաձեռնությունը ղեկավարող հինգ քաղաքներից մեկը՝ ի նշան համայնքի բացառիկ աջակցության, որը ցուցաբերվել էր սեպտեմբերի 28-ին Հիսուս Քրիստոսի Եկեղեցու տեղական հավաքատանը տեղի ունեցած կրակոցներից և հրդեհից հետո, և որը խլեց չորս մարդու կյանք ու վիրավորեց ութ այլոց։

2025-year-in-review-6.jpg
2025-year-in-review-6.jpg
Միչիգան նախանգի Գրանդ Բլան քաղաքում FISH կազմակերպության նախագահ Բարբ Սմիթը ընդունում է սննդի նվիրատվություն՝ տրամադրված Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից չորեքշաբթի, 2025 թվականի նոյեմբերի 19-ին:2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ներբեռնել լուսանկարը
Download Photo

Վերջին Օրերի Սրբերը օգնության ձեռք մեկնեցին նաև բնական աղետներից հետո, ինչպիսիք են՝ կենտրոնական Տեխասում և Ֆիլիպիններում տեղի ունեցած ջրհեղեղները, Հարավային Կալիֆոռնիայում և Պերուում բռնկված հրդեհները, Մյանմայում և Վանուատուում տեղի ունեցած երկրաշարժերը, ինչպես նաև Կարիբյան ավազանում մոլեգնած «Մելիսա» փոթորիկը։

2025 թ․ մայիսին Շրի Լանկայում Սփոփող միության գերագույն նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնը դիտարկեց Եկեղեցու կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրվող ֆինանսավորման շոշափելի ազդեցությունը Հարավային Ասիայի այս ազգի կանանց և երեխաների վրա: Հունիսին Տաճարային հրապարակում կայացած հանդիպումների ժամանակ նախագահ Ջոնսոնը ութ համաշխարհային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներին ասաց, որ Եկեղեցին ևս 63.4 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերում կանանց և երեխաների բարեկեցությունը բարելավելու իր համաշխարհային նախաձեռնությանը։

2025-year-in-review-7.jpg
2025-year-in-review-7.jpg
Սփոփող միության գերագույն նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնն այցելում է Շրի Լանկա՝ տեսնելու, թե ինչ շոշափելի ազդեցություն է ունենում Եկեղեցու ֆինանսավորումը Հարավային Ասիայի այս ազգի կանանց և երեխաների վրա: Նրա այցը, որը տևեց 2025 թվականի մայիսի 19-22-ը, ներառում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող տեղական սննդի և կրթության նախաձեռնություններին վերաբերող շրջագայություններ։Լուսանկարը՝ UNICEF-ի թույլտվությամբ։
Download Photo

Մայիսին Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենտին Լ. Քուքը այցելեց Լոնդոնի՝ սննդի վերաբաշխման ամենամեծ բարեգործական կազմակերպություն՝ The Felix Project (Ֆելիքս նախագիծը)։ Եկեղեցին համագործակցում է Muslim Aid (Մուսուլմանական օգնություն) կազմակերպության հետ՝ աջակցելու The Felix Project-ին՝ քաղաքում կարիքավորներին տասնյակ միլիոնավոր սննդաբաժիններ տրամադրելու գործում։

2025-year-in-review-8.jpg
2025-year-in-review-8.jpg
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաքյալ, երեց Քվենտին Լ. Քուքը այցելում է Լոնդոնի Ֆելիքս նախագիծը, հինգշաբթի, 2025 թվականի մայիսի 29-ին: Եկեղեցին համագործակցում է Մուսուլմանական օգնություն կազմակերպության հետ՝ Ֆելիքս նախագծին աջակցելու համար։ Երեց Քուքը սեղմում է Մուսուլմանական օգնություն  կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Մուստաֆա Ֆարուկի ձեռքը՝ ի նշան համագործակցության։2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Download Photo

Հունիսին Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնը այցելեց Չիլիի Սանտյագո քաղաքում գտնվող Հերոսների ժպիտներ կենտրոն (Centro Sonrisas de Heroes): Այս խնամքի կենտրոնը սպասարկում է անբուժելի հիվանդություններով և բարդ հաշմանդամություններով երեխաներին՝ տարբեր թերապիաների և ծրագրերի միջոցով։ Եկեղեցին նվիրաբերեց երկու միկրոավտոբուս՝ շարժունակության խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելու համար։

Նոյեմբերին Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը այցելեց Արգենտինայի մանկական բժշկական կենտրոն և մի հիվանդանոց՝ Ուրուգվայում: Եկեղեցու նվիրատվությունները նպաստել են երկու հաստատություններում մատուցվող բուժօգնության որակի բարձրացմանը։

2025-year-in-review-9.jpg
2025-year-in-review-9.jpg
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը և նրա կինը՝ Ռութը, և Յոթանասունի Նախագահությունից երեց Էդվարդ Դյուբը այցելում են Բուենոս Այրեսի (Արգենտինա) Ռիկարդո Գուտիերեսի անվան մանկական հիվանդանոցի բժշկական անձնակազմին, երեքշաբթի, 2025 թվականի նոյեմբերի 11։2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Download Photo

Սեպտեմբերին Եկեղեցին նվիրաբերեց 3000 Chromebook (լափթոփ)՝ Գոբի անապատի Դորնոգովի նահանգի մայրաքաղաք Սեյնշանդի (Մոնղոլիա) դպրոցականներին օգնելու համար:

2024 թվականին Եկեղեցու նվիրաբերությունը բարօրությանը, ինքնապահովմանը, հումանիտար օգնությանը, արտակարգ իրավիճակներում օգնությանը և կամավորական ծառայությանը արտացոլվել է 1.45 միլիարդ ԱՄՆ դոլարի ծախսերում։ 2025 թվականի Եկեղեցու հոգատար ջանքերի մանրամասները կհրապարակվեն 2026 թվականի մարտի 10-ին։

Հոգատարությունը ներառում էր նաև կոտրված սրտերին հոգևոր ծառայություն մատուցելը։ Փետրվարին Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը Քրիստոսի սիրով կիսվեց Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժած ընտանիքների հետ։

2025-year-in-review-10.jpg
2025-year-in-review-10.jpg
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները Փասադենայից, Փալիսեյդսից և Ալտադենայից, որոնք տուժել էին հրդեհներից, հավաքվել են հավաքատանը՝ լսելու նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդին Վան Նայսում (Կալիֆոռնիա) 2025 թվականի փետրվարի 22-ին։2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Download Photo

Սեպտեմբերին Երեխաների միության գերագույն նախագահ Սյուզան Հ. Փորթերը միացավ Սփոփող միության գերագույն նախագահությունից քույր Ջ. Անեթ Դեննիսին՝ սպասավորելու Լեսոտոյի այն բնակիչներին, որոնք սգում էին հունիսի վերջին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված վեց երիտասարդ կանանց և Եկեղեցու չորս ղեկավարների կորուստը։

Նույն ամսվա վերջում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն այցելեց Միչիգան նահանգի Գրանդ Բլանկ քաղաք՝ սպասավորելու տեղի եկեղեցու հավաքատանը տեղի ունեցած մահացու կրակոցներից և հրդեհից փրկվածներին․ դեպքեր, որոնք խլեցին չորս մարդու կյանք և վիրավորեցին ութ այլոց։

2025-year-in-review-11.jpg
2025-year-in-review-11.jpg
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը և նրա կինը՝ Սյուզանը, մխիթարում են սեպտեմբերի 28-ին Միչիգան ​​նահանգի Գրանդ Բլանկ քաղաքում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տեղական հավաքատանը տեղի ունեցած մահացու կրակոցներից և հրդեհից փրկվածներին․ դեպքեր, որոնք խլեցին չորս մարդու կյանք և վիրավորեցին ութ այլոց: Լուսանկարն արվել է երեքշաբթի, 2025 թվականի սեպտեմբերի 30-ին։2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Download Photo

Իսկ նոյեմբերին Ֆիլիպիններում մեկ այլ առաքյալ՝ երեց Պատրիկ Քիրոնը հույս և մխիթարություն բերեց «Տինո» և «Ուվան» գերթայֆուններից փրկվածներին։

2025-year-in-review-12.jpg
2025-year-in-review-12.jpg
Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ երեց Պատրիկ Քիրոնը 2025 թվականի նոյեմբերի 21-ին հանդիպում է Եկեղեցու ավելի քան 100 անդամների և ընկերների հետ Սեբու քաղաքի Լիլոան ցցի կենտրոնում։2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Download Photo

Հրավիրել աշխարհին՝ ընդունելու Քրիստոսի ուսմունքները

Եկեղեցին շարունակեց կատարել Նոր Կտակարանում տրված Քրիստոսի հանձնարարությունը՝ «գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին»։ Հոկտեմբերին Եկեղեցին հայտարարեց 55 նոր միսիա ստեղծելու ծրագրերի մասին։ Իսկ նոյեմբերին Առաջին Նախագահությունը հայտարարեց, որ 18 տարին լրացած երիտասարդ կանայք այժմ կարող են քարոզել ավետարանը որպես միսիոներներ։

Տաճարային հրապարակի Թաբերնաքլ երգչախումբը՝ Եկեղեցու երաժշտական ​​միսիոներները, Սոլթ Լեյք Սիթիի Համաժողովների կենտրոնից ներկայացրին «Երաժշտություն և խոսք» հաղորդման 5000-րդ թողարկումը։ Այս հաղորդումը աշխարհի ամենաերկար անընդմեջ հեռարձակվող ցանցային հեռարձակումն է։ Ամեն շաբաթ ավելի քան 6 միլիոն մարդ՝ ավելի քան 50 երկրներում հետևում է ծրագրին ռադիոյով, հեռուստատեսությամբ և առցանց հեռարձակմամբ։

Նախագահ Օուքսը և Առաջին Նախագահությունից նրա գործընկերները, Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները և Եկեղեցու կանանց ու երեխաների կազմակերպությունների ղեկավարները շրջագայեցին աշխարհով մեկ՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը տարածելու համար։

Եվրոպայում նախագահ Օուքսն ասաց, որ հասարակությունում առկա բազմաթիվ պառակտումները՝ քաղաքական, տնտեսական, թե վարդապետական, հաղթահարելու բանալին աշխարհի Փրկչի օրինակին հետևելն է։

«Մեզ բաժանող տարաձայնությունների միակ մշտական ​​լուծումը,- ասաց նա,- այն է, որ մենք բոլորս հետևենք մեր Փրկչի ուսմունքներին և աստիճանաբար դառնանք այնպիսին, ինչպիսին Նա է։ Քրիստոսին հետևելը ոչ թե պատահական կամ ժամանակավոր գործելակերպ է, այլ շարունակական նվիրվածություն և կյանքի ձև, որը վերաբերում է բոլոր մարդկանց՝ բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում»։

2025-year-in-review-13.jpg
2025-year-in-review-13.jpg
Նախագահ Դալլին Հ. Օուքսը ողջունում է Եկեղեցու անդամներին և ընկերներին, որոնք հավաքվել էին Բրյուսելում (Բելգիա)` 2025 թվականի հուլիսի 13-ին: Հոգևոր հավաքը ուղիղ հեռարձակվել է 23 լեզուներով Եվրոպայի ավելի քան 30 երկրներում։2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Download Photo

Շատ քարոզներ կենտրոնացած էին ուրիշներին ծառայելու վրա, ինչպես Քրիստոսը կաներ։ Մի օրինակ բերեց Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր հավաքի ժամանակ։

«Սուրբ Ծննդյան այս տոնաշրջանին մեզանից յուրաքանչյուրին հնարավորություններ են սպասվում՝ ձեռք մեկնելու և բարություն ցուցաբերելու քրիստոսանման սիրով, և շատ դեպքերում դա կունենա տևական ազդեցություն»,- ասաց նախագահ Այրինգը։ «Սկսելով Սուրբ Ծննդյան այս հրաշալի տոնաշրջանը՝ ես բերում եմ իմ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը սեր է և հույս է։ Մենք նույնպես կարող ենք գործընկեր լինել Նրան և կիսել Նրա սերն ու հույսը ուրիշների հետ՝ անձնուրաց բարության գործերով։

2025-year-in-review-14.jpg
2025-year-in-review-14.jpg
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգը ելույթ է ունենում Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր հավաքի ժամանակ, որը հեռարձակվել է կիրակի՝ 2025 թվականի դեկտեմբերի 7-ին։2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Download Photo

Հիսուս Քրիստոսին հետևելու հարցում ուրիշներին օգնելը իրականացվում էր նաև միջկրոնական ոլորտում։ Օրինակ՝ սեպտեմբերին Հռոմում կաթոլիկ ընկերներին դիմելով Առաջին Նախագահությունից նախագահ Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խոսեց մարդկային արժանապատվության մասին՝ ընդգծելով դրա արմատները Հիսուս Քրիստոսի Քավության մեջ:

«Մենք՝ որպես Քրիստոսի աշակերտներ, լուրջ պատասխանատվություն ունենք պաշտպանելու մարդկային արժանապատվությունը, բարոյական կամքի ազատությունը և կրոնական բազմակարծությունը»,- ասաց նախագահ Քրիստոֆերսոնը։ «Մեր անսահման արժեքը կապված է նաև Հիսուս Քրիստոսի կողմից մարդու փրկագնման, Նրա քավության և մեր վերջնական ճակատագրի համար դրա նշանակության հետ։ … Նրա շնորհը և Նրա Քավությունը հիմնարար են արժանապատվության համար․ արժեք, որը յուրաքանչյուր հոգի ունի՝ անկախ նրանից, թե որտեղ կամ երբ է ապրում։

2025-year-in-review-15.jpg
2025-year-in-review-15.jpg
Առաջին Նախագահությունից նախագահ Դ. Թոդ Քրիստոֆերսոնը Հռոմի Սուրբ Խաչի Հայրապետական ​​համալսարանում (Իտալիա), որտեղ նա ելույթ է ունենում գիտնականների և աստվածաբանների մասնակցությամբ անցկացվող համաժողովում՝ նվիրված անսահման արժանապատվությանը, մարդկային ազատությանը և օրենքի դերին, երեքշաբթի, 2025 թվականի սեպտեմբերի 23-ին:2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Download Photo

Եկեղեցու ղեկավարները ճանապարհորդեցին Ծովային կղզիներ՝ Հիսուս Քրիստոսի ուղերձը տարածելու համար։ Օրինակներից մեկը Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Էմիլի Բել Ֆրիմանն էր, որը փետրվարին տարածում էր ավետարանը Միկրոնեզիայում և Գուամում։ Նա երիտասարդներին խոստացավ, որ «աշակերտությունը լի կլինի արկածներով», և որ «Հիսուս Քրիստոսը կարող է զորացնել, օգնել և մխիթարել ձեզ ձեր կյանքի բոլոր ոլորտներում»։

Առաքյալներն ու մարգարեները Քրիստոսի վրա կենտրոնացած բազմաթիվ ուղերձներ են հղել աշխարհի երիտասարդներին։ Օրինակ՝ երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն այս կարևոր ժողովրդագրական խմբերի մարդկանց ուսուցանեց վստահել Աստծուն։ Կյանքը չի գալիս «խարդախ կոդերով»,- ասաց նա, և «Աստված ձեզ չի տա ձեր կյանքի ճանապարհի մանրամասն երթուղին», այլ «Նա վստահում է ձեզ, որ կկայացնեք լավագույն հնարավոր որոշումները՝ հետևելով Հիսուս Քրիստոսին»։

2025-year-in-review-16.jpg
2025-year-in-review-16.jpg
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը և նրա կինը՝ Հարիեթը, ողջունում են մարդկանց՝ նախքան 2025 թվականի փետրվարի 2-ին, կիրակի օրը, Յուտա նահանգի Պրովո քաղաքի Բրիգամ Յանգ համալսարանի Մարիոթ կենտրոնում կայանալիք համաշխարհային հոգևոր հավաքին ելույթ ունենալը։2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Download Photo

Եկեղեցու ղեկավարները Քրիստոսի հանդեպ իրենց սերը կիսեցին նաև քաղաքացիական և կառավարական առաջնորդների հետ։ Մայիսի օրինակներից մեկը Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբենդի այցելությունն էր Կոտ դ'Իվուարի վարչապետ Ռոբերտ Բյուգրե Մամբեին Աբիջանի նրա մասնավոր բնակարանում:

2025-year-in-review-17.jpg
2025-year-in-review-17.jpg
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը Կոտ դ'Իվուարի վարչապետ Ռոբերտ Բյուգրե Մամբեին նվիրում է Քրիստոսի փոքրիկ արձանիկ՝ Աբիջանի նրա մասնավոր բնակարանում, շաբաթ օրը՝ 2025 թվականի մայիսի 24-ին:2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Download Photo

Առաքյալները ուրիշներին ևս հրավիրեցին հետևել Քրիստոսի ուսմունքներին՝ պահպանելով երկիրը և հոգ տանելով Աստծո զավակների մասին։

«Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, սրբազան պարտականություն ունենք Աստծո սիրո բոցը վառ պահել մեր սրտերում և թույլ տալ, որ դրա լույսը փայլի մեր համայնքներում»,- ասաց Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ժերալդ Կոսեն։ «Տերը խնդրում է մեզ ճանաչել մեզ շրջապատող ավելի լայն աշխարհը՝ մի բան, որն առավել, քան երբևէ հնարավոր է կապի մեր դարաշրջանում, միաժամանակ մնալով հիմնավորված և ակտիվորեն ներգրավված այն վայրերում, որտեղ մենք ապրում և ծառայում ենք»։

2025-year-in-review-18.jpg
2025-year-in-review-18.jpg
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ժերալդ Կոսեն 2025 թվականի նոյեմբերի 14-ին՝ ուրբաթ օրը, Յուտա նահանգի Պրովո քաղաքի Բրիգամ Յանգ համալսարանի տարածքում խոսում է Աստծո արարչագործությունների նկատմամբ հոգատարության մասին՝ հարյուրավոր մարդկանց առջև, որոնք հավաքվել էին երկու առանձին համաժողովների՝ մեկը շրջակա միջավայրի պահպանման, մյուսը՝ կարիքավորների մասին հոգատարության վերաբերյալ:2025 թվական՝ Intellectual Reserve, Inc.-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Download Photo

Միավորել ընտանիքները հավերժության համար

Իր մահից գրեթե վեց ամիս առաջ նախագահ Նելսոնը հայտարարեց աշխարհի տարբեր վայրերում կառուցվելիք 15 նոր տաճարների մասին։ Եկեղեցու ղեկավար լինելու յոթից ավելի տարիների ընթացքում նախագահ Նելսոնը հայտարարեց 200 նոր տաճարների կառուցման մասին։ Սա նշանակալից է, քանի որ յուրաքանչյուր տաճար Տիրոջ տուն է, որտեղ Քրիստոսի ուսմունքները վերահաստատվում են սրբազան արարողությունների միջոցով, որոնք միավորում են ընտանիքները հավերժության համար։

2025 թվականին բացվել են տասը նոր կամ վերանորոգված տաճարներ։ Տորոնտոյի (Օնտարիո), Նայրոբիի (Քենիա), Օքլենդի (Նոր Զելանդիա), Աբիջանի (Այվորի Քոսթ), Սիրակուզի (Յուտա), Անտոֆագաստայի (Չիլի), Ֆարմինգթոնի (Նյու Մեքսիկո), Էլկոյի (Նևադա), Գրանդ Յունշընի (Կոլորադո) և Բահիա Բլանկայի (Արգենտինա) տաճարները:

Կանադայում, Օնտարիոյի տաճարի վերանվիրագործման աղոթքն ասելուց անմիջապես առաջ, Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը կոչ արեց կանադացի Սրբերին վերանվիրվել «Քրիստոսանման կյանքի խոստումներին»։

Սեպտեմբերին Մոնղոլիա կատարած այցի ժամանակ երեց Նիլ Լ. Անդերսենը տեղի Սրբերին ներկայացրեց Ուլան Բատորում կառուցվելիք տաճարի դիզայնը և տեղանքը։ Այն կլինի Տիրոջ առաջին տունը այդ երկրում։

«Պատկերացրեք ուրախությունը, որը մենք տեսանք նրանց դեմքերին, երբ ասացինք. «Հիմա դուք կունենաք Տիրոջ տունը այստեղ՝ Ուլան Բատորում»։ Նրանք անսահման ուրախ էին։ «Մենք ևս, անսահման ուրախ էինք»,- ասաց առաքյալը։

Տաճարի նվիրագործումը համընկավ Եկեղեցու պատմության մի կարևոր նվաճման հետ։ Նոյեմբերին Բահիա Բլանկայի (Արգենտինա) տաճարի նվիրագործման արարողության ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը նշեց, որ 2025 թվականը նշանավորում է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի քարոզչության համար Հարավային Ամերիկայի նվիրագործման 100-ամյակը։

«Ի՜նչ մեծ օրհնություն է տաճարի նվիրագործմամբ ավարտել այս գեղեցիկ տոնական տարին»,- ասաց երեց Սոարեսը։ «Ի՜նչ հիանալի հնարավորություն և օրհնություն է՝ տեսնել Տիրոջ արքայության աճը Հարավային Ամերիկայում, որը սկսվել է այստեղ՝ Արգենտինայում, 1925 թվականին։ Այս տաճարը հավատքի խորհրդանիշ է, այն փարոս և լույս է Արգենտինայի համար։

Մեն նահանգի Փորթլենդ քաղաքում տաճարի կառուցման վերաբերյալ վերջերս արված հայտարարությունից հետո Եկեղեցին ունի 383 գործող, կառուցման փուլում գտնվող կամ հայտարարված տաճարներ։

«[Հիսուս Քրիստոսը] հրավիրում է մեզ հետևել ուխտի ուղուն, որը տանում է դեպի երկնային ընտանիքի վերամիավորում»,- ասաց Նախագահ Օուքսը 2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ավարտին։ «Քահանայության կնքող զորությունները, ղեկավարվելով բանալիներով, որոնք վերականգնվեցին Կիրթլենդի տաճարում, միավորում են ընտանիքներն առհավետ։ Դրանք ներկայումս գործադրվում են ամբողջ աշխարհը լցնող Տիրոջ տաճարներում։ Սա իրականություն է։ [Եկեք] մասնակցենք այդ գործին»։