Նորություններ

Հույս վերականգնող ծառայություն․ աջակցություն վերականգնողական կենտրոնին Հայաստանում

2026 թվականի հունվարի 28-ին Եղվարդում (Հայաստան) ավարտվեց Կերլին Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին աջակցող մարդասիրական ծրագիրը։ Ծրագիրը նախաձեռնել էին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և Ադվենտիստական զարգացման և օգնության գործակալության (ADRA) Հայաստանյան գրասենյակը։

Կենտրոնն ունի յուրահատուկ պատմություն․ այն իր գործունեությունը սկզբում իրականացրել է Լեռնային Ղարաբաղում։ Սակայն, հարկադիր տեղահանությունից հետո գլխավոր բժշկի ղեկավարած բժշկական անձնակազմը որոշեց կենտրոնը վերահաստատել Հայաստանում։ Կենտրոնի առաքելությունն է աջակցել սահմանափակ կարողություններով անձանց՝ ստեղծելով պայմաններ շարժողական և խոսքային ֆունկցիաների վերականգնման, ինքնուրույն կյանքի հմտությունների ուսուցման և մասնագիտական վերականգնման հնարավորություն ստանալու համար։

Այս համագործակցության շրջանակում ADRA-ն աջակցեց շինարարական աշխատանքներին, իսկ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մի քանի վերականգնողական սենյակների համար տրամադրեց անհրաժեշտ սարքավորումները։ Կենտրոնը ստացավ զբաղվածության և արվեստաբուժության համար նախատեսված սարքավորումներ, ներառյալ կահույք և կավագործական մեքենաներ, ինչպես նաև սոցիալական թերապիայի համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումներ։

Այս ծրագիրը օրինակ է այն բանի, թե ինչպես են մարդասեր սրտերն ու միջկրոնական համագործակցությունը նպաստում կարևոր սոցիալական հաստատությունների պահպանմանը, որը հույս է պարգևում կարիքավորներին։