Խոր վշտով հայտնում ենք, որ այսօր՝ որ այսօր՝ 2025 թվականի դեկտեմբերի 27-ին, մահացավ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ` նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը։ Նա 85 տարեկան էր։
Նախագահ Հոլլանդն առաքյալ է կանչվել 1994 թվականի հունիսի 23-ին: Այդ ժամանակ նա ծառայում էր որպես Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական (1989-1994): Եկեղեցու լիաժամկետ ծառայությունից առաջ նախագահ Հոլլանդը եղել է Բրիգամ Յանգի Համալսարանի (1980–1989) նախագահ, Եկեղեցու կրթական համակարգի հանձնակատար (1976–1980) և ԲՅՀ-ի կրոնական կրթության քոլեջի դեկան (1974–1976): ԲՅՀ-ում նա ստացել է անգլերենի բակալավրի և կրոնական կրթության մագիստրոսի աստիճաններ: Յեյլի համալսարանում նա ստացել է մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի աստիճաններ՝ Ամերիկյան ուսումնասիրությունների ոլորտում:
«Նախագահ Հոլլանդին ես սիրել եմ այդ վաղ օրերից [երիտասարդ միսիոներ ժամանակից]», - ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը, ով 1960-ականների սկզբին եղել է նախագահ Հոլլանդի զուգընկերը Անգլիայի միսիայում։ Երեց Քուքն ասել է, որ նույնիսկ այդ ժամանակ նա նկատել է 20-ամյա երեց Հոլլանդի խոսքի յուրահատուկ ոճը։ Նա ուներ ավետարանն ուսուցանելու «առասպելական» տաղանդ, ինչպես նաև «մեծ հոգևոր խորություն»,- ասել է երեց Քուքը: «Նա այն ժամանակ նույնպես բացառիկ էր, և Եկեղեցåում ոչ ոք ավելի լավ չէր ուսուցանում»
Download PhotoՆոր Կտակարանի առաքյալների նման Հիսուս Քրիստոսի Եկեղեցու առաքյալները կանչված են որպես աշխարհի Փրկչի հատուկ վկաներ: Նախագահ Հոլլանդը մեկն էր այն 15 տղամարդկանցից, որոնք օգնում էին վերահսկել ամբողջ Եկեղեցու աճն ու զարգացումը, որն այժմ ավելի քան 17 միլիոն անդամ ունի:
Նախագահ Հոլլանդից առաջ` 2023 թվականի մայիսի 15-ին մահացել էր նրա կինը` Պաթրիշիա Թերրին: Իրենից հետո նա թողել է երեք երեխա, 13 թոռ և մի քանի ծոռ:
Նա մեծացել է մի ընտանիքում, որտեղ միշտ սիրված է եղել
Նախագահ Հոլլանդի հետ առաջին հանդիպումը նման էր այն մարդու հետ հանդիպմանը, որին դուք կարծես ճանաչել եք ամբողջ կյանքում: Նա ամուր սեղմում է ձեր ձեռքը, ուրախ թփթփացնում ձեր ուսին, պարգևում մի ջերմ ժպիտ, ապա խանդավառությամբ, միևնույն ժամանակ անկեղծորեն, հարցնում․ «Ինչպե՞ս ես»։
Ուրիշների հանդեպ նրա անկեղծ սերն այն հատկանիշներից մեկն էր, որը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս առաքյալին դարձրեց այդքան արդյունավետ՝ Աստծո Որդու ավետարանը հռչակելու գործում: Նախագահ Հոլլանդն «ունի մեծ հոգևոր ուժ, որը զուգորդվում է բացառիկ զգայունությամբ: … [Նա] միշտ ամրացնում է, բարձրացնում և դեպի իրեն է ձգում մարդկանց»,- մի անգամ նկատել է Առաջին Նախագահությունից նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը (1920–2007)։ «Նա հրաշալի կերպով կարողանում է մարդկանց հասկացնել, որ նրանք իր լավագույն ընկերներն են»:
Նա ծնվել է Սենթ Ջորջ քաղաքում (Յուտա), 1940 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Ֆրենկ Դ. և Ալիս Բենթլի Հոլլանդների ընտանիքում: Նախագահ Հոլլանդն իր պատանեկությունը նկարագրել է որպես հաճելի, խաղաղ ժամանակներ՝ մի փոքրիկ համայնքում, որտեղ բոլորը ճանաչում էին միմյանց: «Այդ քաղաքում ես չէի կարող անախորժության մեջ ընկնել, նույնիսկ, եթե ցանկանայի: Մայրս կիմանար այդ մասին՝ նախքան ես տուն կհասնեի»,- մի անգամ կատակով ասել է նա։
Նախագահ Հոլլանդի ընտանիքում հումորը և ուրիշների հանդեպ անկեղծ ու ջերմ վերաբերմունքը առաջնային էին: «Ես միշտ սիրված եմ եղել։ Բայց ինձ այնպես էին սիրում, որ ոչ մի երեխա երբևէ չէր կարող ավելին ցանկանալ»,- ասել է նա:
Երիտասարդ Ջեֆրիի կյանքում մարդկանց և կյանքի հանդեպ այդ սերը վերածվեց սպորտի հանդեպ խանդավառության։ Նա խաղում էր բոլոր տեսակի թիմերում, որոնք կազմավորվում էին Սենթ Ջորջում. Դիքսի ավագ դպրոցի ֆուտբոլի և բեյսբոլի նահանգային առաջնության հավաքականների անդամ էր, խաղում էր ֆուտբոլ, բասկետբոլ, բեյսբոլ և զբաղվում էր վազքով:
«Պատանեկության տարիներին իմ կյանքի հիմնական ուրախությունը մարզաձևերն էին»,- ասել է նախագահ Հոլլանդը: «Ես խաղում էի բոլոր հնարավոր թիմերում, որոնք կազմավորվում էին»:
Ամուսնությունը Պաթրիշիա Թերրիի հետ
Սակայն նրա միտքն այնքան կենտրոնացած չէր սպորտի վրա, որ չնկատեր Պաթրիշիա Թերրիին՝ խաղերի ժամանակ թիմին երկրպագելիս։ Նրանք սկսեցին հանդիպել ավագ դպրոցում և ամուսնացան 1963 թվականի հունիսի 7-ին: Նրանց յուրահատուկ հարաբերություններն օգնեցին ձևավորել և ամրացնել նրանցից յուրաքանչյուրին՝ Եկեղեցում ունեցած իրենց տարբեր պարտականություններում:
Պաթրիշիա Հոլլանդը կայացած վոկալիստ էր, հեղինակ և խոսնակ: Բայց նախագահ Հոլլանդն ասում էր, որ իր կնոջ հիմնական ուշադրությունը միշտ ընտանիքի վրա է եղել. մի փաստ, որը հատկապես կարևոր է, քանի որ նա երեք դեռահաս էր մեծացնում ԲՅՀ-ի ուսանողական ավանում այն ժամանակ, երբ նախագահ Հոլլանդը զբաղված էր համալսարանի նախագահի իր բազում պարտականություններով:
«Տնային հաջողությունները ես վերագրում եմ Պաթին», - ասել է նախագահ Հոլլանդը, որը հեղինակ է տասնյակից ավել գրքերի, որոնցից երկուսի համահեղինակն է Պաթը։ «Մենք շատ զբաղված էինք, մեր կյանքի երիտասարդ տարիներն էին և միշտ զգում էինք, որ մեզ խնդրում են կատարել այնպիսի գործեր, որոնք անելու համար պետք է մի քանի տարի մեծ լինեինք կամ բավական խելացի և իմաստուն: … Պաթրիշիան իսկապես աշխատում էր, որ [մեր երեխաները] նորմալ կյանք ունենան և շատ ջանք էր գործադրում՝ ընդգծելով, թե ինչ պետք է անեն ընտանիքները և ինչ պետք է ունենան, նաև ինչպիսի ծնողներ պետք է լինեն իրենց երեխաների համար: … Ես զարմացած ու հիացմունքով նայում եմ, թե ինչպես է կինս պատրաստակամ կատարում ամեն անհրաժեշտ քայլ՝ Եկեղեցու, Տիրոջ և իր զավակների համար։ Նա միշտ այդպես է վարվել»։
Նույնը կարելի է ասել նախագահ Հոլլանդի մասին, որը ուշադիր ծրագրել է ժամանակը իր երեք զավակների՝ Մեթյուի, Մերի Ալիսի և Դեյվիդի հետ: Մեթն ասել է, որ իր «մանկության ամենասիրելի հիշողությունները կապված են այն ժամանակի հետ, երբ ընտանիքը հավաքվում էր ճաշի սեղանի շուրջը: Ամեն երեկոն մի տեսակ ընտանեկան երեկո էր, որը ողողված էր ծիծաղով, հաճոյախոսություններով, խրախուսանքով, հետաքրքիր զրույցներով, վկայություններով, ուսուցումով և սիրո արտահայտություններով: Դուք միշտ կհասկանայիք, որ հայրիկը շատ երջանիկ էր զգում, երբ տանն էր՝ ընտանիքի հետ»:
Download PhotoՆախագահ Հոլլանդն ասել է, որ լավ ծնող լինելու իր վերաբերմունքը սկիզբ է դրվել իր հայրական տանը և շատ կարևոր է եղել իր համար։ «Եթե ձեր կյանքում զգում եք Տիրոջ սերը, եթե գիտեք, որ կա կյանքի իմաստ և նպատակ, և ներումն իրական է, իսկ սերը տիեզերքի ամենահզոր ուժն է, ապա շատ ավելի հեշտ է երջանիկ լինել և ստեղծել մի միջավայր, որտեղ ուրիշները ևս կարող են երջանիկ լինել»:
Բարեկիրթ մարդ, գիտնական, դիվանագետ և միշտ ուսուցիչ
Նրա ջերմեռանդ, անսասան հավատքը սկզբում աճեց, երբ 19 տարեկանում Եկեղեցու համար ծառայեց Անգլիայի միսիայում։ Նա իր միսիան անվանեց իր կյանքի շրջադարձային կետը, որտեղ նա սնուցեց Աստծո հանդեպ իր հավատքը, սկսեց Մորմոնի Գրքի եռանդուն ուսումնասիրությունն ու գնահատեց այն: Նախագահ Հոլլանդն ասել է. «Իմ միսիան, ի վերջո, լավ իմաստով ապացուցեց կամ էականորեն փոխեց յուրաքանչյուր նպատակ, զգացում կամ ձգտում, որը երբևէ ունեցել էի»,- որոնց թվում էր ավելի ուշ կայացրած որոշումը՝ բժշկություն սովորելու փոխարեն ուսումնասիրել ուսուցչի մասնագիտությունը։
Նախագահ Հոլլանդն այնուհետև ստացավ ամերիկյան ուսումնասիրությունների մագիստրոսի և դոկտորի աստիճաններ Յեյլի համալսարանում: Ավարտելուց հետո նախագահ Հոլլանդը հրաժարվեց բազմաթիվ շահավետ հնարավորություններից՝ նախընտրելով վերադառնալ Եկեղեցու կրթական համակարգ և ուսուցանել այն, ինչն ամենից շատ էր սիրում՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ուսուցումը նրա աշխատանքը չէր, ուսուցումը նրա էությունն էր։
Նախագահ Հոլլանդի միսիայի նախագահներից մեկը՝ երեց Մերիոն Դ. Հենքսը (1921–2011), ասել է. «Ջեֆրի Հոլլանդը էությամբ ուսուցիչ է: Նա բարեկիրթ մարդ է, գիտնական և դիվանագետ, բայց այդ ամենի մեջ նա ուսուցիչ է»։
Նախագահ Հոլլանդը չէր պատկերացնում, որ ուսուցանելու իր ունակությունը կդառնա Եկեղեցու հետագա հանձնարարությունների աղբյուրը։ Նրա եղբայր Դենիսն ասել է. «Ջեֆը միշտ ցանկացել է միայն մեկ բան՝ դասարանում ուսանողներին ուսուցանել ավետարանը։ Միշտ համոզված էի, որ Տերը նրա համար նույն նպատակն էր նախապատրաստել, բայց դասարանի մեծությունը և ուսանողների թիվը շատ ավելի մեծ մասշտաբի էին, քան նա պատկերացնում էր»:
Նախագահ Հոլլանդի դասարանն ընդլայնվեց, երբ 1976 թվականին նա դարձավ Եկեղեցու կրթական համակարգի հանձնակատար, այնուհետև 1980 թվականին նշանակվեց Բրիգամ Յանգի Համալսարանի իններորդ նախագահ: Նա՝ որպես նախագահ, ղեկավարեց 100000000 դոլարի դրամահավաքը, աջակցեց համալսարանի մարզական հաջողությունների տոնակատարությանը և անցկացմանը (ներառյալ՝ ԲՅՀ-ի ֆուտբոլային թիմի 1984 թվականի ազգային առաջնությունը), և վաստակեց բազմաթիվ մարդկանց հարգանքը, երբ օգնեց հանդարտեցնել ԲՅՀ-ի Երուսաղեմի կենտրոնի շենքի կառուցման դեմ ուղղված ուժեղ բողոքի ցույցերը։
Նախագահ Հոլլանդը նաև ծառայել է Անկախ քոլեջների և համալսարանների նախագահների ամերիկյան ասոցիացիայի նախագահ, Անկախ քոլեջների և համալսարանների ազգային ասոցիացիայի խորհրդի անդամ և Ազգային քոլեջի մարզական ասոցիացիայի նախագահի հանձնաժողովի անդամ: Քրիստոնյաների և հրեաների փոխըմբռնման բարելավմանն ուղղված իր ջանքերի համար նա արժանացել է «Ազատության Ջահ» մրցանակին՝ հակա‑զրպարտական Բինայ Բըրիթ հրեական միության կողմից։ Նա նաև ծառայել է մի քանի քաղաքացիական և բիզնեսին առնչվող կորպորացիաների կառավարման խորհուրդներում:
Կանչված՝ որպես Քրիստոսի հատուկ վկա
Download PhotoՆախագահ Հոլլանդը Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական կանչվեց 1989 թվականին և հինգ տարի անց ստացավ Հիսուս Քրիստոսի առաքյալի ցմահ կոչումը։ Առաքյալ դառնալու օրը, ելույթ ունենալով Տաճարային հրապարակի մամուլի ասուլիսի ժամանակ, նախագահ Հոլլանդը նկարագրեց, թե որքան անսպասելի էր լիաժամկետ ծառայությամբ իր կյանքի մնացած մասը Քրիստոսի գործին նվիրելու կանչը։
«Վերջին մի քանի ժամերը գրեթե անտանելի էին», - ասել է նա 1994 թվականի հունիսի 23-ին: «Ես այս կանչը ստացել եմ այսօր առավոտյան 7:30-ին: … Նախագահ Հովարդ Վ. Հանթերը փոխանցեց իմ կանչը, գործերը վարեց տաճարում, ինձ տվեց ցուցումներ, ապա օրհնություն տվեց: Նա արեց այդ ամենը: Ինձ համար խորապես հուզիչ էին նրա խորհուրդները, առաջնորդությունն ու օրհնությունը։ … Այժմ իմ գլխավոր և հիմնական պատասխանատվությունը և ինչ-որ առումով իմ ողջ պատասխանատվությունն է՝ վկայություն բերել Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Չնայած անհամապատասխանության զգացումին՝ սա ամենից հաճելի, գոհացնող և հիասքանչ հանձնարարությունն է, որը մարդիկ կարող են ունենալ այս աշխարհում։ Ես իմ կյանքը նվիրում եմ այս աշխատանքին»։
Պաթը, որը մշտապես քաջալերել է նրան, նույն ասուլիսի ժամանակ ասել է, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ նախագահ Հոլլանդի հավատքը նրա ամենամեծ արժանիքն է:
«Բացի [ինձանից] ոչ-ոք չգիտի, թե ինչպիսի հավատք ունի այս մարդը: Դա մաքուր հավատք է», - ասել է նա հավաքված լրագրողներին։ «Նա Տեր Հիսուս Քրիստոսի խոնարհ ծառան է»:
Եվ այդպիսին էր նախագահ Հոլլանդն իր կյանքի մնացած 26 տարիների ընթացքում: Բոլոր առաքյալների նման նա շրջեց աշխարհում: Այդ թվում էր՝ եկեղեցու գործերը Չիլիում երկու տարի ղեկավարելու անսովոր հանձնարարությունը (2002–2004): «Մենք լիովին սիրեցինք Չիլին և Չիլիի ժողովրդին և արտասվեցինք ու հեկեկացինք, երբ հեռանում էինք»,- ասել է նա: «Այդպես է Եկեղեցում։ Մարդիկ, հավատքը, հոգևոր փորձառությունը կապվածություն է ստեղծում, երբ զոհաբերում ես հանուն ուրիշների»։
Բազմաթիվ այլ հանձնարարությունների թվում նախագահ Հոլլանդը եղել է Ռասսել Մ. Նելսոնի զուգընկերը, երբ մարգարեն Եկեղեցու ղեկավարի իր կոչման առաջին մեծ ճամփորդությունն էր կատարում 2018 թվականին՝ 11-օրյա ուղևորություն դեպի Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի ութ քաղաքներ: 2023 թվականի նոյեմբերին նա դարձավ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը՝ Մ. Ռասսել Բալլարդի մահից հետո: Երբ նախագահ Նելսոնը մահացավ, նախագահ Հոլլանդը դարձավ Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահը։
Download PhotoՆախագահ Հոլլանդը կատարեց «թագավորների և կառավարիչների առաջ» ծառայելու (Վարդապետություն և Ուխտեր 1․23) Քրիստոսի հանձնարարությունը՝ հմայիչ անձնական ոճով։ Օրինակ՝ մի քանի անգամ բարոնուհի Էմմա Նիքոլսոնը (Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և «AMAR» հիմնադրամի հիմնադիր և նախագահ) հրավիրել է, որ նա ժամանի Լոնդոնի Վինձոր ամրոց և քննարկի, թե ինչպես կարող են օգնել ժամանակակից փախստականներին դուրս գալ իրենց վիճակից։ Բարոնուհին ասել է, որ բավականություն է ստացել երեց Հոլլանդի հետ աստվածաբանությունը քննարկելուց, քանի որ «նա ուսուցիչ է», և այդպիսի երկխոսությունը նրանց միասնական աշխատանքի «շատ կարևոր» մասն էր։
Վերջին Օրերի Սրբերը կհիշեն նախագահ Հոլլանդի հետաքրքրաշարժ, պերճախոս և միշտ հուսադրող քարոզները։ Նա լույս բերեց նրանց, ովքեր պայքարում էին COVID-19 համավարակի մութ անորոշության մեջ։ Նա կարեկցեց նրանց, ովքեր ունեն հոգեկան հիվանդություն, նույնիսկ պատմեց իր կյանքում տեղի ունեցած անսպասելի «հոգեկան հարվածի» մասին: Նա մասնավորապես խոսեց այն խաղաղության մասին, որն աշխարհի բոլոր մարդիկ կարող են գտնել Մորմոնի Գրքում։ Եվ, անհրաժեշտաբար, նրա վերջին մի քանի հանրային ասույթները կենտրոնացած էին Քրիստոսի հանդեպ հույսի վրա:
«Առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ»,- ասել է նախագահ Հոլլանդը ողջ աշխարհի չափահաս երիտասարդներին 2023 թվականի հունվարին, մեջբերելով Մորմոնի Գրքի սուրբգրային հատվածը։ «Հույսի կատարյալ պայծառություն», ծնված Աստծո և բոլոր մարդկանց սիրուց, սա այն է, ինչ մենք ցանկանում ենք ձեզ նոր տարում: Պայծառ հույսը կուղեկցվի անհերքելի շշուկով, որ Աստված սիրում է ձեզ, որ Քրիստոսը ձեր Բարեխոսն է, որ ավետարանը ճշմարիտ է: Հույսի պայծառությունը կհիշեցնի ձեզ, որ ավետարանում միշտ, ամեն օր, ամեն ժամ կա նոր հնարավորություն, նոր կյանք, նոր տարի: Ինչպիսի՜ հրաշք: Ինչպիսի՜ պարգև: Եվ Քրիստոսի պարգևի շնորհիվ կյանքի լավագույն բաները մերը կլինեն, եթե մենք հաստատակամորեն շարունակենք հավատալ, շարունակենք փորձել և շարունակենք հուսալ»:
Ինչպիսին էլ լինեին նրա հույսի ուղերձները, որոնցով նա կիսվել է առաքյալի իր ծառայության ավելի քան քսանհինգ տարիների ընթացքում, ուղերձներից յուրաքանչյուրը կենտրոնանում էր Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա:
«Կյանքը մարտահրավերներ կնետի ձեզ։ Դուք դժվարություններ կունենաք։ Մեծ տխրություններ կապրեք»,- ուսուցանեց Երեց Հոլլանդը սոցիալական մեդիայի իր հետևորդներին, երբ 2020 թվականի մարտին սկսվեց COVID-19 համավարակը: «Այսպիսով, ուր էլ որ գնաք, նախ ուղղեք ձեր ճանապարհը դեպի Քրիստոսը։ Ձեր ուխտերը կապեք Նրա հետ և պահեք դրանք ճամփորդության ընթացքում»:
Download PhotoԹերևս, բոլոր մարդկանց հետ անձամբ և այդքան անձնավորված շփվելու նախագահ Հոլլանդի շարժառիթը (լինի դա անձամբ, բեմի վրա, թե սոցիալական մեդիայի միջոցով) կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտերի 81․5 նրա սիրելի հատվածում․ «Ուստի, եղիր հավատարիմ. կանգնիր այն պաշտոնում, որում նշանակել եմ քեզ. սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և ամրացրու տկար ծնկները»:
Նախագահ Հոլլանդը հավատում էր, որ անտարբերությունը և Աստծո պարգևների սխալ ընկալումը մեր օրերի ամենամեծ մարտահրավերներն են: Այդ պատճառով նա մյուսներին ուսուցանեց «լինել աղոթասեր, խոնարհ, հնազանդ, փնտրել Նրա կամքն ու Նրա ճանապարհը, և դուք կիմանաք, որ հաջորդ քայլերը դուրս կբերեն դեպի լույսը, գուցե նույնիսկ մեկ կամ երկու քայլ անեք մթության մեջ, իսկ հետո կտեսնեք, որ լույսը երևում է հաջորդ քայլափոխին»:
Քայլ առ քայլ մարդկանց առաջնորդելով ավետարանի լույսով, նախագահ Հոլլանդը դարձավ Հենրի Ադամսի նկարագրած ուսուցիչը, որի մասին նա գրել է․ «Ուսուցիչն ազդում է հավերժության վրա. նա երբեք չի կարող ասել, թե որտեղ է դադարում իր ազդեցությունը»:
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |