Նորություններ

Հայտարարվել է Բարսելոնայի տաճարի հիմնարկեքի ամսաթիվը

Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 19-ին՝ շաբաթ օրը։ Արարողությունը կնախագահի Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի նախագահության անդամ երեց Ջեյմս Վ. ՄակՔոնկի III-ը։

Իսպանիայում բնակվում է գրեթե 72,000 Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, որոնք երկրպագության և ժողովների համար հավաքվում են շուրջ 150 ծխերում ու ճյուղերում։ Սա կլինի Տիրոջ երկրորդ տաճարը այդ երկրում։ Մադրիդի (Իսպանիա) տաճարը նվիրագործվել է 1999 թվականին, իսկ Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի կառուցման ծրագրի մասին հայտարարվել է 2022 թվականին։

Տաճար Բարսելոնայում, Իսպանիա© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Վերջին գերագույն համաժողովներից մեկում նախագահ Դալլին Հ Օուքսը վկայեց, որ Աստծո զորությունը հասանելի է բոլորին՝ Տիրոջ տանը կատարվող սրբազան արարողություններին մասնակցելու միջոցով։

«Քահանայության կնքող զորությունները, ղեկավարվելով բանալիներով, որոնք վերականգնվեցին Կիրթլենդի տաճարում [1836թ․], միավորում են ընտանիքներն առհավետ»,- ասել է նա։ «Ներկայումս այդ զորությունները գործադրվում են աշխարհի տարբեր երկրներում գտնվող Տիրոջ՝ աճող թվով տաճարներում»։

Վերջին օրերի սրբերը տաճարներում երկրպագում են մի շարք պատճառներով. զգալու Աստծո սերն ու խաղաղությունը, ավելի շատ սովորելու Աստծո ծրագրի և Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, ուխտեր կապելու Աստծո և իրենց ամուսնու կամ կնոջ հետ, ինչպես նաև մասնակցելու սրբազան արարողություններին, որոնք հնարավորություն են տալիս ընտանիքներին միավորված լինել այս կյանքում և և հավերժության համար։