Նորություններ

Հայտարարվել է Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի գտնվելու վայրը

Իսպանիայում կլինի Տիրոջ երկրորդ տունը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հրապարակել է Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի գտնվելու վայրը:

Barcelona Spain Temple 01
Barcelona Spain Temple 01
Քարտեզ, որը ցույց է տալիս Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի գտնվելու վայրը:2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Այս տաճարը կկառուցվի Սանտ Կուգատ դել Վալեսի Ավինգուդա դե լա Վիա Ավգուստա և Ավինգուդա դե լա Կլոտա խաչմերուկում, Բարսելոնայում (Իսպանիա): Ծրագրերը նախատեսում են երկհարկանի տաճար` մոտ 27500 քառակուսի ոտնաչափ տարածքով: Նաև շուրջ 13600 քառակուսի ոտնաչափ մակերեսով օժանդակ շինություն՝ այցելուների բնակարաններով, ժամանման կենտրոնով և բաշխիչ կենտրոնով կկառուցվեն 5,4 ակր տարածքի վրա: 2022 թվականի ապրիլին Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնն առաջին անգամ հայտարարեց Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի կառուցման մասին: Սա կլինի երկրորդ տաճարը երկրում: Մադրիդի (Իսպանիա) տաճարը նվիրագործվել է 1999 թվականին: Իսպանիան ավելի քան 61,000 Վերջին Օրերի Սրբերի տունն է՝ մոտ 130 համայնքներով: Մելիտոն Գոնսալես Տրեխոն՝ իսպանական բանակի սպան, որն այցելեց Յուտա 1874-ին, էական դեր խաղաց Մորմոնի Գրքի իսպաներեն թարգմանության գործում այն բանից հետո, երբ նա միացավ Եկեղեցուն: Իսպանիայում Վերջին Օրերի առաջին Սրբերը մկրտվել են 1950-ական և 1960-ական թվականներին:

Այս տաճարի մանրամասն նախագծային ծրագրերը դեռ մշակվում են: Լրացուցիչ տեղեկությունները, ներառյալ արտաքին տեսքի պատկերները, կհրապարակվեն ավելի ուշ: Հիմնարկեքի ամսաթիվը կհայտարարվի ապագայում:

Ծրագրի ղեկավարները շուտով կսկսեն աշխատել քաղաքային պաշտոնյաների հետ այս տաճարի նախնական ծրագրի վրա, և նրանք կսկսեն հրապարակային փաստաթղթեր ներկայացնել առաջիկա ամիսներին:

Վերջին Օրերի Սրբերը տաճարները համարում են Տիրոջ տունը և երկրի վրա ամենասուրբ երկրպագության վայրերը: Տաճարները տարբերվում են Եկեղեցու ժողովատներից (հավաքատներից): Տեղական ժողովատներում բոլորը կարող են մասնակցել կիրակնօրյա երկրպագության ծառայություններին, իսկ աշխատանքային օրերին՝ այլ միջոցառումների: Տաճարների առաջնային նպատակն է, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հավատարիմ անդամները մասնակցեն սուրբ արարողություններին, ինչպիսիք են՝ ամուսնությունները, որոնք հավերժ միավորում են ընտանիքները, և մկրտությունները հանգուցյալ նախնիների փոխարեն, որոնք ապրելու ընթացքում հնարավորություն չեն ունեցել մկրտվելու:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.