Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետ կապված՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի նախագահությունն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
Մենք խորապես վշտացած ենք Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստներով։ Մենք մեր սերն ու աջակցությունն ենք հայտնում այդ երկրների ժողովուրդներին, որոնք առնչվում են այս սարսափելի ողբերգությանը:
Մեր աղոթքները և ողջ Եվրոպայի Վերջին Օրերի Սրբերի աղոթքները նրանց հետ են, ովքեր այժմ վերականգնվում են այդ աղետի հետևանքներից: Եկեղեցին ներկայումս օգնության համար դիմում է այլ մարդասիրական կազմակերպությունների, ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ երկրի ներսում:
Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի նախագահություն
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի
Երեց Մասիմո Դե Ֆեո
Երեց Էրիկ Վ․ Կոպիշկե
Երեց Ռուբեն Վ․ Ալիաուդ