Download PhotoՀիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին նախագահությունը հայտարերել է, որ Ծաղկազարդի կիրակի օրը՝ մարտի 29-ին, ճյուղերում կանցկացվի հաղորդության ժողովի մեկ ժամ, եթե ցցի համաժողովը այդ օրվա համար չի ծրագրավորվել։ Սա այն պատճառով է, քանի որ եկեղեցու ամենամյա գերագույն համաժողովը լինելու է Սուրբ Զատիկի հանգստյան օրերին։
Սուրբ Զատիկը տոնելու մասին իրենց նամակում, որով կիսվել են տեղական ղեկավարների հետ հինգշաբթի օրը՝ հունվարի 22-ին, Առաջին Նախագահությունը նշել է, որ Ծաղկազարդի կիրակին, Սուրբ Զատիկը և գերագույն համաժողովը «հրաշալի հնարավորություններ են» տոնելու Փրկչի Քավությունը և Հարությունը՝ երաժշտության և ոգեշնչող ուղերձների միջոցով։
«Սուրբ Զատիկը, գերագույն համաժողովը և Ծաղկազարդը հրաշալի հնարավորություններ են Փրկչի Քավությունն ու Հարությունը տոնելու համար։ Մենք խրախուսում ենք բոլորին հրավիրել ընկերներին, ընտանիքի անդամներին և հարևաններին միանալ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրպագության այս ժողովներին»։ ~ Առաջին Նախագահություն
«Մոտ 2,000 տարի առաջ Ծաղկազարդի կիրակին նշանավորեց Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության վերջին շաբաթվա սկիզբը: Մարդկության պատմության մեջ դա ամենակարևոր շաբաթն էր», ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդը 2023 թվականի ապրիլի գերագույն համաժաղովին։
Նա շարունակել է. «Այն, ինչ սկսվեց Հիսուսի հռչակմամբ՝ որպես խոստացված Մեսիա, Երուսաղեմ Նրա հաղթական մուտքով, ավարտվեց Նրա Խաչելությամբ և Հարությամբ: Աստվածային նախախնամությամբ քավիչ զոհաբերությունն ամփոփեց Նրա մահկանացու ծառայությունը, ինչի շնորհիվ մենք հնարավորություն ստացանք ապրել մեր Երկնային Հոր հետ հավերժության մեջ»:
Ծաղկազարդին հաջորդող հանգստյան օրերին, մարդիկ ամբողջ աշխարհում հրավիրված են հավաքվել Եկեղեցու 196-երրորդ Ամենամյա Գերագույն Համաժողովին՝ 2026թ․ ապրիլի 4-5: Հեռարձակումը կլինի ուղիղ եթերում Սոլթ Լեյք Սիթի, Յուտայի Համաժողովների Կենտրոնից՝ տասնյակ լեզուներով։
«Զատկի ուրախությամբ մենք երգում ենք՝ «Մարդն ազատ է, մահն հաղթված, Հիսուսն հաղթող հռչակված»: Քրիստոսի հարությունն ազատում է մեզ մահից, ձեռք բերած թուլություններից և ֆիզիկական անկատարությունից։ Հիսուս Քրիստոսի քավությունը վերականգնում է մեզ նաև հոգևորապես»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ․ Գոնգը 2025 թվականի ապրիլի գերագույն համաժողովում։ «Նա արյունահոսեց ամեն մի ծակոտիից, արյուն-արցունք թափեց, որ պարգևի մեզ փախուստ մեղքից և բաժանումից։ Նա վերամիավորում է մեզ, փրկված և սրբագործված, միմյանց և Աստծո հետ։ Հիսուս Քրիստոսը առատորեն վերականգնում է և նախկինը, և այն, ինչ մենք կարող ենք դառնալ»։