Նորություններ

Երեց և քույր Գոնգը ելույթ կունենան RootsTech-ի Ընտանիքի բացահայտման օրը

Հեռարձակումը շաբաթ օրն է՝ 4 մարտի 2023 թ.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգը և քույր Սյուզան Գոնգը կլինեն RootsTech համաժողովի վերջին օրվա` «Ընտանիքի բացահայտման օրվա» նիստի գլխավոր խոսնակները։ RootsTech-ը ընտանեկան պատմության համաշխարհային հավաք է, որը տեղի կունենա հեռավար և առկա ձևաչափով՝ 2023 թվականի մարտի 2-ից 4-ը։

Երեց և քույր Գոնգերի ելույթը կհեռարձակվի շաբաթ օրը՝ մարտի 4-ին, ժամը 13։30-ին (Լեռնային ստանդարտ ժամանակ)՝ RootsTech.org, RootsTech YouTube-ում, Broadcasts.ChurchofJesusChrist.org կայքերով և Gospel Library հավելվածում:

Ի՞նչ է «Ընտանիքի բացահայտման օրը»

RootsTech-ը ամեն տարի հյուրընկալվում է FamilySearch International-ի կողմից և աջակցվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից՝ օգնելով մարդկանց միավորվել և զորանալ իրենց անցյալի, ներկայի և ապագայի ընտանիքներից:

«Ընտանիքի բացահայտման օրը» RootsTech համաժողովի շրջանակում անցկացվող մեկօրյա միջոցառում է, որը նախատեսված է հատուկ Վերջին Օրերի Սրբերի համար:

RootsTech համաժողովի այս տարվա թեման «Միավորվելն» է․ ինչպե՞ս միավորել մարդկանց, ավանդույթները, պատմությունները, հիշողությունները, տեխնոլոգիաները, նորարարությունները, համայնքները և ընտանիքները:

«Երբեմն մենք կարծում ենք, որ մեր որոշումներն ազդում են միայն մեզ վրա», - ասել է երեց Գոնգը: «Մեր ընտանիքի բացահայտումը մեզ այլ բան է հիշեցնում: Մենք մեր սերունդների հետ ավելի կապված ենք, քան սովորաբար կարծում ենք»։

«Պատմությունները, որոնք մենք պահում և կիսվում ենք սերունդներ շարունակ, կարող են երկարատև ազդեցություն ունենալ մեր սրտերի և մտքերի վրա», - ավելացրել է քույր Գոնգը: Նա հուսով է, որ բացահայտելով, գրանցելով և կիսվելով ընտանեկան պատմություններով, մարդիկ «ավելի շատ կգնահատեն մեզանից առաջ մահացած մարդկանց պայքարը, քաջությունը, հավատքը և զոհաբերությունը»:

«Ինձ դուր է գալիս այն հանգամանքը, որ ընտանեկան բացահայտումների արկածները սկիզբ կամ վերջ չունեն», - ասել է երեց Գոնգը: «Այդ արկածները շարունակվում են երկու ուղղությամբ՝ միավորելով ընտանիքների անցյալն ու ապագան»։

RootsTech համաժողովի ամբողջ երեք օրվա գրանցումն այժմ բաց է RootsTech.org կայքում: Սպասվում է, որ առցանց և անձամբ այցելող միլիոնավոր մասնակիցներ են մասնակցելու 2023 թվականի մարտի 2-ից 4-ը՝ լսելու ոգեշնչող հիմնական ելույթներ, ուսուցողական դասեր, նորարարական տեխնոլոգիաների մասին և՝ մարդկանց իրենց ընտանիքներին կապելու ունակության մասին:

«Ընտանիքները հասարակության հիմքն են», - ասել է FamilySearch գործադիր տնօրեն Սթիվ Ռոքվուդը անցած տարվա հոկտեմբեր ամսին: «Սերունդների միջև ընտանիքների կապը և միավորումը զորացնում է ինչպես անհատներին, այնպես էլ ազգերին: Մենք զարմացած և գոհ ենք՝ տեսնելով, թե ինչ դեր է կատարել RootsTech-ը՝ օգնելով միլիոնավոր անհատների բառացիորեն կապվել իրենց ընտանիքների հետ՝ անցյալում, ներկայում և ապագայում»:

RootsTech համաժողովը իր միջազգային փորձն է առաջարկում ամբողջ աշխարհում: Ընտանեկան պատմության, մշակույթի և ժառանգության վերաբերյալ եվրոպական երկրների ներկայումս ավելի քան 800 ներդրում ունենալով, տարբեր լեզուներով շփվող եվրոպացիների և նրանց ժառանգների համար գնալով ավելի հեշտ է դառնում ավելին իմանալ իրենց և իրենց ծագման մասին: Ամեն տարի աճող տեսադարանը տարբեր լեզուերով ընդլայնվում է աշխարհի տարբեր ծայրերից:

Այս տարի բացի RootsTech-ի առցանց փորձառությունից, Սոլթ Լեյք Սիթիի «Սոլթ Պալաս» համագումարի կենտրոնում կազմակերպում է առկա ձևաչափով միջոցառում։

Միացեք RootsTech-ին առցանց կամ անձամբ


Անվճար առցանց միջոցառումը ներկայացնում է՝

  • Ավելի քան 200 նոր՝ ըստ պահանջի դասերի նիստեր և դասընթացներ
  • Ներկայացումներ մեծ բեմին և գլխավոր խոսնակներ
  • Զրույցի (chat) հնարավորություն և առցանց խորհրդատվական ծառայություններ
  • Կապ զարմիկների հետ՝ օգտագործելով RootsTech ազգականներ և հաղորդագրություններ գործառույթը
  • Վիրտուալ Էքսպո սրահ

Սոլթ Լեյք Սիթիի (Յուտա) Համագումարի կենտրոնում տեղի ունեցող առկա ձևաչափով եռօրյա մասնակցությունը 98 դոլար է: Այն ներառում է մուտքի հասանելիություն դեպի հեռավար տարբերակ և՝

  • 180-ից ավել անհատական դասընթաց՝ հարցուպատասխանով
  • Անձնական հետազոտական օգնություն FamilySearch գրադարանում
  • Հովանավորների գործնական ցուցադրություններ էքսպո սրահում
  • Անձամբ կապ ընկերների և զարմիկների հետ
  • Սննդի տարբերակներ և հյուրասիրություն

Սոլթ Լեյք Սիթիի էքսպո սրահ մուտքն անվճար է և կներառի ավելի քան 200 ցուցադրողների, արտադրանքի ցուցադրություններ և շփումներ հետազոտող մասնագետների հետ:

«Ձեզանից նրանք, ովքեր մտածում են միանալ մեզ հեռավար, թե անձամբ, կարող եմ ասել, որ այս տարվա լավագույն կողմն այն է, որ դուք ընտրություն ունեք, թե ինչպես միանաք մեզ», - ասել է Ջեն Ալենը՝ FamilySearch-ի միջոցառումների տնօրենը՝ 2022 թվականի սեպտեմբերին ուղիղ եթերում հնչած RootsTech հարցուպատասխանի ժամանակ: «Մենք հուսով ենք, որ դուք հնարավորության դեպքում կայցելեք Սոլթ Լեյք, իսկ եթե չեք կարող, ապա հեռավար փորձառությունը հրաշալի կլինի: Մենք անհամբեր սպասում ենք, որ միանանք բոլորիդ հետ ամբողջ աշխարհում»:

RootsTech 2023-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք RootsTech.org: Գրանցման տարբերակների և գործընթացի մասին ավելին իմանալու համար դիտեք ուղիղ եթերի հարցուպատասխանը Facebook-ում:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.