Նորություններ

Երեց Քրիստոֆերսոնը Բուդապեշտում հանդիպում է Օբուդայի քաղաքապետի հետ

Եկեղեցին հրապարակել է Բուդապեշտի տաճարի գեղարվեստական պատկերը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը հանդիպել է Օբուդա-Բեկասմեգերի քաղաքապետ պարոն Լասլո Քիսսի հետ Բուդապեշտում, 2024 թվականի մարտի 1-ին: Հանդիպման նպատակն էր՝ ներկայացնել Եկեղեցին և քննարկել տաճարի մանրամասները, որը Եկեղեցին պատրաստվում է կառուցել Օբուդայում:

Յոթանասունի Նախագահությունից երեց Բրենթ Հ. Նիլսոնը, Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի նախագահության երկրորդ խորհրդական, Յոթանասունի անդամ երեց Ջեք Ն. Ջերարդը և Հունգարիա Բուդապեշտ ցցի նախագահ Պիտեր Բորսոսը նույնպես ներկա էին ժողովին:

Բուդապեշտի (Հունգարիա) տաճարի կառուցման մասին հայտարարվել է 2019 թվականի ապրիլին, իսկ Տիրոջ այս տան գտնվելու վայրը հրապարակվել է 2023 թվականի հոկտեմբերին: Սա կլինի Եկեղեցու առաջին տաճարը երկրում: Ներկայումս Եկեղեցու անդամները երկրպագության համար պետք է մեկնեն Ֆրայբերգի (Գերմանիա) տաճար: Եկեղեցին այժմ հրապարակել է Բուդապեշտի տաճարի գեղարվեստական պատկերը:

Հանդիպման ժամանակ երեց Քրիստոֆերսոնը բացատրեց, թե Վերջին Օրերի Սրբերը ինչու են տաճարներ կառուցում ամբողջ աշխարհում և կիսվեց Հունգարիայի եկեղեցու անդամների խանդավառությամբ՝ իրենց երկրում Տիրոջ տուն ունենալու համար: Երեց Քրիստոֆերսոնն ասաց, որ «քաղաքապետի աջակցությունը մեծ էր այս գործում: Նա ողջունեց համայնքի բոլոր կրոնական և հավատքի խմբերին և խոստացավ աջակցել Եկեղեցու ներդրմանը տեղական համայնքում»: Քաղաքապետին տրվեց հրավեր՝ մասնակցելու ապագա բաց դռներին, երբ տաճարը կառուցվի և պատրաստ լինի բացմանը։

«Քաղաքապետ Քիսը և նրա գործընկերները ջերմորեն ընդունեցին Եկեղեցու ներկայացուցիչներին, և հատուկ ջերմ ու բարեկամական ոգի էր տիրում ողջ քննարկման ընթացքում», - նկատեց նախագահ Բորսոսը:

Եկեղեցու պատվիրակությունը քաղաքապետին նվիրեց հարություն առած Քրիստոսի փոքրիկ արձանը և շնորհակալություն հայտնեց նրա երախտագիտության և անկեղծության համար։ Ի պատասխան՝ քաղաքապետ Քիսը, որը նույնպես հավատքի մարդ է, շքեղ ընծա նվիրեց երեց Քրիստոֆերսոնին: Դա 200-ամյա մի սրբապատկեր է, որը սերունդներ շարունակ եղել էր նրա ընտանիքի հետ:

«Սա թանկարժեք իր է։ Ինձ համար շատ կարևոր և հուզիչ է նման հաճելի ու շռայլ նվերը նրանից ստանալը: Հիրավի իմաստալից այս նվերը ես ինձ հետ տուն կտանեմ և գանձի պես կպահեմ», - եզրափակեց Երեց Քրիստոֆերսոնը:

Կենտրոնական Եվրոպայում գտնվող Հունգարիայի 20 համայնքներում կան ավելի քան 5200 Վերջին Օրերի Սրբեր: Հիսուս Քրիստոսի Եկեղեցու առաջին միսիոներները Հունգարիա ժամանեցին 1885 թվականին: Միսիոներական ջանքերը դադարեցվեցին Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ մի քանի տասնամյակ: 1988 թվականին Եկեղեցին պաշտոնապես ճանաչվեց Հունգարիայի կառավարության կողմից, իսկ մեկ տարի անց երկրում նվիրագործվեց առաջին հավաքատունը:

Վերջին Օրերի Սրբերի տաճարները տարբերվում են հավաքատներից, որտեղ անդամները հավաքվում են կիրակնօրյա երկրպագության համար: Տաճարները համարվում են Տիրոջ տուն, որտեղ Քրիստոսի ուսմունքները վերահաստատվում են սուրբ արարողությունների միջոցով, որոնք էլ միավորում են ընտանիքները հավերժության համար: Ներսում անդամները ավելի շատ գիտելիք են ստանում կյանքի նպատակի մասին և ուխտեր կապում Հիսուս Քրիստոսին և ուրիշներին ծառայելու համար:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.