Ավելի շատ ժամանակ անցկացրեք տաճարում և ավելի հավատարիմ եղեք Աստծո ուխտերին․ դա էր հրավերը, որը տրվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու աշխարհասփյուռ անդամներին 2024 թվականի ապրիլ ամսվա Եկեղեցու Գերագույն Համաժողովում, որը տեղի ունեցավ Սոլթ Լեյք Սիթիի Համաժողովների կենտրոնում։ Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասաց, որ «ոչինչ ավելի չի օգնի ձեզ ամուր կառչել երկաթե ձողից, քան տաճարում երկրպագել այնքան հաճախ, որքան թույլ են տալիս ձեր հանգամանքները»:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Գերագույն համաժողովները տեղի են ունենում վեց ամիսը մեկ անգամ: Եկեղեցու համաշխարհային ղեկավարները ելույթ են ունենում աշխարհով մեկ հավաքված անդամների և ընկերների համար։ 2024 թվականի ապրիլի 6-7-ը տեղի ունեցած համաժողովի հինգ նիստերը ուղիղ հեռարձակվել են 70 լեզուներով։ Լրացուցիչ 30 լեզուների տեսագրությունները հասանելի կլինեն մի քանի օր անց:
- Eurcgcapril2024-01
- Eurcgcapril2024-02
- Eurcgcapril2024-03
- Eurcgcapril2024-04
- Eurcgcapril2024-05
- Eurcgcapril2024-06
1 / 2 |
Աստծո ծրագիրը նախատեսված է բոլորին տուն բերելու համար, ասաց երեց Պատրիկ Քիրոնը՝ Անգլիայից: Երեց Քիրոնը Տասներկու Առաքյալների Քվորումի ամենավերջին կանչված անդամն է: Աստծո ծրագիրը նախատեսված է Իր զավակներից յուրաքանչյուրին տուն բերելու համար, այլ ոչ թե նրանց դուրս թողելու համար, ասաց նա:
Քույր Ջ. Անետ Դենիսը՝ կանանց կազմակերպության ղեկավարը, խոսեց Աստծո հետ ուխտեր կապելու մասին: Նա հիշեցրեց անդամներին, որ մենք արտոնություն և օրհնություն ունենք Աստծո հետ ուխտեր կապել, որտեղ մեր սեփական կյանքը կարող է դառնալ այդ ուխտի խորհրդանիշը: Նա շարունակեց՝ ասելով, որ ուխտերը ստեղծում են այնպիսի հարաբերություններ, որոնք թույլ են տալիս Աստծուն ձևավորել և փոխել մեզ ժամանակի ընթացքում և վեհացնել մեզ, որ ավելի նմանվենք Հիսուս Քրիստոսին։
Երեց Մասիմո Դե Ֆեոն՝ Բարձրագույն իշխանություն յոթանասունական և Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի նախագահը, Նոր Կտակարանի մի կույր մարդու պատմության միջոցով ուսուցանեց երեք սկզբունք՝ հստակ հոգևոր տեսլական ունենալու համար: Առաջինը՝ պետք է կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա և հավատարիմ մնալ նրան, ինչը մենք գիտենք, որ ճշմարիտ է: Երկրորդը՝ «թողնել բնական մարդուն, ապաշխարել և նոր կյանք սկսել Քրիստոսով»։ Երրորդ սկզբունքը Տիրոջ ձայնը լսելն է և թույլ տալ, որ Նա առաջնորդի մեզ:
Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանեց Հիսուս Քրիստոսի միջոցով ավելի մեծ ուրախություն գտնելու քայլերը՝ ուրախությունը որպես Իր զավակների համար Աստծո ծրագրի բուն նպատակը: Գերմանիայում ծնված առաքյալն ասել է․ «Եթե զգում եք, որ ձեր կյանքում նման ուրախությունն ավելի շատ է, ես հրավիրում եմ ձեզ հետևել Հիսուս Քրիստոսին և ոտք դնել Նրա ուղու վրա»։
Երեց Ջեք Ն. Ջերարդը՝ Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի նախագահության երկրորդ խորհրդականը, ընտրեց շիտակության թեման: Նա ասել է․ «Մեր ընտրություններում շիտակության գործադրումը Փրկիչ Հիսուս Քրիստոսին հետևելու ներքին պարտավորվածության արտաքին դրսևորումն է»։
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Հոլլանդը հիշեցրեց բոլորին, «որ Աստված լսում է մեր բոլոր աղոթքները և պատասխանում է դրանցից յուրաքանչյուրին՝ համաձայն այն ուղու, որը Նա նախանշել է մեր կատարելության համար: Երեց Հոլանդն այնուհետև հաստատեց, որ «Միայն Աստծուն է հայտնի, թե ինչու են աղոթքները պատասխանվում այլ կերպ, քան մենք ակնկալում ենք, բայց ես խոստանում եմ, որ Աստված դրանք լսում է, և պատասխանում ըստ Իր անմնացորդ սիրո և ժամանակացույցի»:
Քույր Սյուզան Հ. Փորթերը՝ եկեղեցու երեխաների ծրագրի ղեկավարը, հրավիրեց բոլորին աղոթել՝ Աստծուն ճանաչելու, անձնապես աճելու և Աստծո սերը ուրիշների հանդեպ ցույց տալու համար:
Համաժողովի ժամանակ Եկեղեցու անդամները հաստատեցին ղեկավարների փոփոխությունները։ Կանչվեց Կիրակնօրյա դպրոցի նոր Գերագույն նախագահություն: Բարձրագույն Իշխանություն յոթանասունականներից ութ հոգի ազատվեցին կոչումներից և նրանց շնորհվեց «պատվավոր անդամի» կարգավիճակ: Տասնմեկ նոր Տարածքային յոթանասունականներ կանչվեցին ամբողջ աշխարհից, նրանցից երեքը կսկսեն ծառայել Եկեղեցու Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանում՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում Յոթանասունականները ծառայում են որպես «հատուկ վկաներ» և օգնում են Տասներկու Առաքյալներին՝ որոշակի աշխարհագրական տարածքում «եկեղեցին կառուցելու և բոլոր ազգերի մեջ նրա գործերը կարգավորելու» հարցում։
2024 թվականի ապրիլ ամսվա գերագույն համաժողովի փակման նիստի ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց 15 լրացուցիչ տաճարներ կառուցելու ծրագրերի մասին:
- Ուտուրոա (Ֆրանսիական Պոլինեզիա)
- Չիուաուա (Մեքսիկա)
- Ֆլորիանոպոլիս (Բրազիլիա)
- Ռոսարիո (Արգենտինա)
- Էդինբուրգ (Շոտլանդիա)
- Բրիսբեն (Ավստրալիայի հարավային տարածք)
- Վիկտորիա (Բրիտանական Կոլումբիա)
- Յումա (Արիզոնա)
- Հյուսթոն (Տեխասի հարավային տարածք)
- Դե-Մոյն (Այովա)
- Ցինցինատի (Օհայո)
- Հոնոլուլու (Հավայան կղզիներ)
- Արևմտյան Ջորդան (Յուտա)
- Լեհի (Յուտա)
- Մարակայբո (Վենեսուելա)