Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հրեական համայնքի դեմ ուղղված բռնությունից հետո Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին տարածել է հետևյալ հայտարարությունը
Մենք խորապես վշտացած ենք Սիդնեյում տեղի ունեցած ողբերգության համար, որի թիրախը հավաքված հավատացյալ մարդիկ էին։ Մենք դատապարտում ենք և խորապես զգում ենք նման անիմաստ արարքի ցավը և սգում աշխարհի հրեական համայնքի մեր եղբայրների և քույրերի հետ միասին։ Թող բոլորս միավորվենք խաղաղությամբ և սիրով՝ մխիթարելու կարիքավորներին։ Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ՝ մենք նայում ենք Նրա օրինակին և աղոթում, որ Նրա սերը մեղմացնի մարդկանց սրտերը և ներշնչի ներդաշնակություն ու կարեկցանք այս սուրբ տոնաշրջանում։