Նախագահ Դալլին Հարիս Օուքսը հայտարարվեց որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի ՍրբերիԵկեղեցու 18-րդ նախագահ և մարգարե նույն օրը։ Հայտարարությունը արվեց Յուտա նահանգի ՍոլթԼեյք Սիթի քաղաքից՝ ուղիղ հեռարձակման ժամանակ։ Նախագահ Օուքսը հաստատվեց ևձեռնադրվեց երեքշաբթի՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ին։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մարգարեն ընտրվում է աստվածայինոգեշնչումով։ Երբ մարգարեն մահանում է, Առաջին Նախագահությունը լուծարվում է, և ՏասներկուԱռաքյալների Քվորումը, որը գլխավորում է ամենաերկար ծառայող առաքյալը, ստանձնում էղեկավարությունը՝ հաստատելով նոր մարգարեին հայտնության և քահանայության իշխանությանմիջոցով։
93-ամյա նախագահ Օուքսը հաջորդում է նախագահ Ռասսել Մ. Նելսոնին, որը մահացավ 2025 թվականի սեպտեմբերի 27-ին։
Ավելի քան 17 միլիոն անդամ ունեցող համաշխարհային հավատքի նոր առաջնորդը կանչել էնախագահ Հենրի Բ․ Այրինգին, 92 տարեկան, և նախագահ Դ․ Թոդ Քրիստոֆերսոնին, 80 տարեկան, որպեսզի իր հետ ծառայեն որպես Եկեղեցու բարձրագույն կառավարող մարմնի՝ ԱռաջինՆախագահության առաջին և երկրորդ խորհրդականներ։
Նախագահ Օուքսը նաև հայտարարեց, որ Ջեֆրի Ռ․ Հոլլանդը, 84 տարեկան, կլինի ՏասներկուԱռաքյալների Քվորումի նախագահը։
Նախագահ Դալլին Հ. Օուքս
Նախագահ Դալլին Հ. Օուքսը ծառայել է որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 1984 թվականի մայիսից: Նա Բրիգամ Յանգի համալսարանի նախագահն էր 1971-1980 թվականներին, ապա Յուտայի Գերագույն դատարանի դատավոր՝ 1980-1984 թվականներին՝ մինչև իրհրաժարականը՝ առաքյալի կոչումն ընդունելու համար: