Հիսուս Քրիստոսի եկեղեցին ավարտել է «Մորմոնի Գրքի տեսանյութերի» նկարահանումները: 45 դրվագից բաղկացած նոր տեսանյութերը կթողարկվեն ժամանակին՝ 2024 թվականին Մորմոնի Գրքի «Եկ, հետևիր ինձ» ուսումնասիրության համար: Ի թիվս այլ պատմությունների՝ դրանցում տեղ կգտնեն Մորոնի զորավարի և ազատության դրոշի, Հելամանի հավատարիմ պատանի մարտիկների և Սամուել լամանացու մասին պատմությունները։
Տասնմեկ նոր դրվագներ կթողարկվեն ողջ տարվա ընթացքում, որոնք կլրացնեն դասերը հետևյալ թեմաներով.
- Հակոբը ուսուցանում է ձիթենու այլաբանությունը | Հակոբ 5
- Տերն ազատում է Լիմքիի և Ալմայի ժողովրդին | Մոսիա 21–24
- Տերն ազատում է Ամմոնի ժողովրդին | Ալմա 23–27
- Մորոնին բարձրացնում է Ազատության դրոշը | Ալմա 46
- Հելամանի Զինվորները պայքարում են ազատության համար | Ալմա 53–58
- Նեփին և Լեքին վկայում են Հիսուս Քրիստոսի մասին | Հելաման 5
- Սամուել լամանացու մարգարեությունները Հիսուս Քրիստոսի մասին | Հելաման 13–16, 3 Նեփի 1
- Տերը հայտնվում է Հարեդի եղբորը | Եթեր 1–6, 12–13
- Մորմոնը պահպանում է սուրբ հիշատակարանը | 3 Նեփի 5, Մորմոն 1–7
- Մորմոնը ուսուցանում է հավատքի, հույսի և գթության մասին | Մորոնի 7
- Մորմոնը ուսուցանում է փոքրիկ երեխաների փրկության մասին | Մորոնի 8
«Մորմոնի Գրքի տեսանյութեր» շարքի դրվագների մեծ մասը 60 լեզվով հասանելի կլինի 2024 թվականին: Շարքի որոշ հատվածներ հասանելի կլինեն լրացուցիչ լեզուներով: Ամբողջական շարքը ներկայացնող նոր թրեյլերն այժմ հասանելի է:
«Մորմոնի Գրքի տեսանյութերը» նախատեսված են օգնելու անհատներին, ընտանիքներին և ընկերներին, երբ նրանք սովորում են Մորմոնի Գրքից», - ասել է երեց Դեյվիդ Փ. Հոմերը՝ Եկեղեցու Սուրբ Գրությունների մեդիա հանձանխմբի նախագահը: «Ոմանց համար դրանք կամրապնդեն սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունը: Մյուսների համար դրանք կլինեն սուրբ գրությունների հետ առաջին ծանոթությունը: Իսկ մյուսները, որոնք դժվարանում են կարդալ ու գրել, կկարողանան ըմբռնել և հասկանալ»։
Ներկայումս «Մորմոնի Գրքի տեսանյութերի» 34 դրվագներ հասանելի են Ավետարանի գրադարանում՝ ChurchofJesusChrist.org կայքում, Ավետարանի գրադարան հավելվածում և YouTube-ում: Լրացուցիչ նոր տեսանյութեր կավելացվեն այդ ըստ պահանջի պահոցներին, երբ դրանք թողարկվեն 2024 թվականին:
«Մորմոնի Գրքի տեսանյութերի» արտադրությունից ստացված այլ նյութեր, ներառյալ կարճ տեսանյութերի հատվածները, լուսանկարները, ձայնագրությունները և կուլիսային տեսանյութերը, հասանելի են Վերջին Օրերի Սրբերին՝ անձնական սոցիալական ցանցերում ավետարանի ուղերձներով կիսվելու համար: Հասանելի նյութերը տեսնելու համար այցելեք Եկեղեցու մեդիա գրադարան՝ ChurchofJesusChrist.org կայքում։ Լույս են տեսնում նաև լրացված իրականության/վիրտուալ իրականության նոր փորձառություններ, որոնք ներկայացնում են Լեքիին և կենաց ծառի մասին նրա տեսիլքը և հարություն առած Փրկիչ Հիսուս Քրիստոսի այցելությունը Մորմոնի Գրքի հնագույն ժողովրդին: Այս փորձառությունները կթողարկվեն 2024 թվականի համապատասխան «Եկ, հետևիր ինձ» դասերի համար:
Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին և հաստատում է Աստվածաշնչի մեջ տեղ գտած ճշմարտությունները: Մինչ Աստվածաշունչը մանրամասնում է Արևելյան կիսագնդի իրադարձությունները, Մորմոնի Գիրքը վավերագրում է հնագույն Ամերիկա աշխարհամասի բնակիչների կյանքը: Մորմոնի Գրքի կարևոր իրադարձությունը Տեր Հիսուս Քրիստոսի անձնական ծառայությունն է հնագույն Ամերիկա աշխարհամասի բնակիչներին՝ Իր հարությունից անմիջապես հետո: