Նորություններ

«Սուրբ ծննդյան վկաները․ Քրիստոսի խորհրդանիշները» խորագրով համերգը նշում է Քրիստոսի ծնունդը Եվրոպայում

Եվրոպացի տասներկու երգիչներ և կատարողներ ելույթ են ունենում ամենամյա համերգին, որը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով երեկոյան ժամը 6-ին

Սուրբ ծննդյան վկաները․ Սուրբ ծննդյան խորհրդանիշները մեկ ժամ տևողությամբ Սուրբ ծննդյան երաժշտական համերգ է, որը կներկայացնի եվրոպացի հայտնի կատարողների տասը կատարում և ամբողջ Եվրոպայում կհեռարձակվի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցու կողմից 2022 թվականի դեկտեմբերի 11-ին՝ երեկոյան 6-ին (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով): Հաղորդավարը կկենտրոնանա Սուրբ ծննդյան ավանդական խորհրդանիշների վրա, ինչպիսիք են՝ աստղը, տոնածառը, զանգը, նվերները և այլն, և դրանց կապը Հիսուս Քրիստոսի հետ: 

Երեց Մասիմո Դե Ֆեոն՝ Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի ղեկավարը, ասել է. «Մենք հրավիրում ենք բոլորին վայելել Սուրբ ծննդյան այս գեղեցիկ համերգը և կիսվել այն ընտանիքների, ընկերների և հարևանների հետ:  Այն կզվարճացնի, կուրախացնի սրտերը և կոգեշնչի հոգիները:  Այն սիրալիր կհիշեցնի մեզ, որ Սուրբ ծննդյան խորհրդանիշները մատնանշում են դեպի սերը, գթությունը և խաղաղությունը, և դեպի այդ առաքինությունների վերջնական աղբյուրը՝ Տեր Հիսուս Քրիստոսը»:

Համերգը նկարահանվել է Լոնդոնի Չարլզ Դիքենսի թանգարանում և Իսպանիայի Մերիդա քաղաքի հռոմեական թատրոնում և ներառում է մի քանի երաժշտական ժանրերի կատարումներ եվրոպացի տասներկու արտիստների կողմից. Ռութ Լորենցո (Իսպանիա), Հերեյներ ամուսինները (Շվեդիա), Սալոմե Մոանա (Շվեյցարիա), Նաուրա (Իսպանիա), Իգոր և Վեսնա Գրուպմաններ (Ուկրաինան եւ Սերբիան), Ալեքս Շարփ (Իռլանդիա), Ջեք և Մարթա Թինդելներ (Մեծ Բրիտանիա և Իսպանիա) և Վոլֆգանգ ու Կոնստանզե Գաբաուերներ (Գերմանիան եւ Ավստրիան)։  Հաղորդավարը Սավաննա Սթիվենսոնն է (Մեծ Բրիտանիա): 

Բոլոր կատարողները, ինչպես նաև նրանց ուղեկցող նվագախմբի տասը կատարողները, իրենց ժամանակն ու տաղանդներն անվճար նվիրաբերել են համերգի ստեղծմանը։  Եկեղեցու Հյուսիսային Եվրոպայի տարածշրջանի նախագահը՝ երեց Հանս Բոմն ասել է, որ «այս եզակի համերգը սիրո ընծա է ողջ Եվրոպային՝ ներկա գտնվող յուրաքանչյուր կատարողի սրտից: Կարծում եմ հեռուստադիտողները դա կզգան»։

Հաղորդավարը ծրագիրը ներկայացնում է անգլերեն լեզվով, իսկ թարգմանությունը և ենթագրերը հասանելի կլինեն 31 լեզուներով, այդ թվում՝ ալբաներեն, հայերեն, բուլղարերեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, էստոներեն, ֆրանսերեն, ֆիններեն, գերմաներեն, հունարեն, վրացերեն, հունգարերեն, իսլանդերեն, իտալերեն, մալթերեն, սերբերեն, հոլանդերեն, մակեդոներեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սերբերեն, սլովակերեն, սլովեներեն, շվեդերեն և ուկրաիներեն:

Երեց Բոմն ավելացրել է. «Հիսուս Քրիստոսի եկեղեցին Եվրոպայի տարածքում արդեն երկրորդ տարին է, ինչ պատրաստում է Սուրբ ծննդյան գեղեցիկ մի համերգ, սակայն այս տարվա ծրագրի համաեվրոպական կատարողների ցանկը շատ կարևոր է մեզ համար. նրանք մեր հարևաններն ու ընկերներն են, ովքեր կիսվում են «իրենց տաղանդներով և հավատքով»։

Համերգի ձևաչափը և դիտման եղանակները

Համերգը նկարահանվել է անգլերենով և կներկայացվի 31 լեզուներով։ Այն հասանելի կլինի եկեղեցու պաշտոնական ալիքներով, ներառյալ. LusavorirAshkharhy.org, Երկրի տեղական կայքում, YouTube և Facebookհարթակներում։ Այն կսկսվի 2022 թվականի դեկտեմբերի 11-ին, կիրակի օրը՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով երեկոյան ժամը 6-ին և կշարունակվի մինչև 2023 թվականի հունվարի կեսերը։

Ծրագրին զուգահեռ երեխաների և նրանց ընտանիքների համար նախատեսված միջոցառումներ կհեռարձակվեն հետևյալ կայքում՝ LusavorirAshkharhy.org.

Լրացուցիչ նյութերը, ինչպես օրինակ՝ Սուրբ ծննդյան ծառայությունների օրացույցը, պաստառները, թռուցիկ- բացիկները և գովազդային տեսանյութերը, շուտով հասանելի կլինեն հետևյալ կայքում՝ LusavorirAshkharhy.org.

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.