ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով աշխարհում ներկայումս 35,3 միլիոն փախստական կա: Ամեն տարի հունիսի 20-ին ՄԱԿ-ի կողմից նշվում է Փախստականների համաշխարհային օրը՝ մեծարելու նրանց, ովքեր քաջություն ունեն լքելու իրենց հայրենիքը՝ հակամարտության կամ հալածանքների պատճառով: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ձգտում է աջակցություն ցուցաբերել տեղահանված անհատներին և ընտանիքներին՝ համագործակցելով այլ համաշխարհային կազմակերպությունների հետ, որոնք ներգրավված են այս օգնության նախաձեռնություններում:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին խրախուսում է իր անդամներին օգնել փախստականներին, որոնք բռնի ուժով տարհանվել են իրենց տներից: 2021 թվականին ընդհանուր ձեռնարկի թարմացումով Եկեղեցին հաստատեց, որ «Որպես կարիքավորների մասին հոգալու իրենց պատասխանատվության մաս՝ Եկեղեցու անդամներն առաջարկում են իրենց ժամանակը, տաղանդները և բարեկամությունը՝ ընդունելով փախստականներին որպես իրենց համայնքների անդամներ»:
- WRD2023_image01
- WRD2023_image02
- WRD2023_image03
- WRD2023_image04
- WRD2023_image05
- WRD2023_image06
- WRD2023_image07
- WRD2023_image08
- WRD2023_image09
- WRD2023_image10
- WRD2023_image11
- WRd2023_image12
- WRD2023_image13
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Անցած տարվա ընթացքում հակամարտությունների պատճառով բազմաթիվ անհատներ քշվեցին Եվրոպայի տարբեր մասեր, որտեղ նրանք ապաստան փնտրեցին իրենց հայրենի երկրներում և համայնքներում գոյություն ունեցող վտանգներից: 2022 թվականի ընթացքում փախստականների արձագանքման 174 ծրագրերի միջոցով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և նրա անդամներն ամբողջ աշխարհում ռեսուրսներ են տրամադրել այս անհատներին և ընտանիքներին, որոնք հույս ունեն ավելի պայծառ ապագայի համար: Եվրոպայում Եկեղեցին ծառայել է այս նախաձեռնությունների առաջնագծում և օգնել փախստականներին` անկախ մշակույթից, ռասայից կամ կրոնից:
Օգնության տրամադրում ամբողջ Եվրոպայում
Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում Եվրոպայի երկրները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունել են փախստականների ամենամեծ հոսքը: Այս ճգնաժամին ի պատասխան՝ Եկեղեցին ավելի քան 15,6 միլիոն եվրո (16.8 դոլար) է ծախսել ուկրաինացի փախստականներին օգնելու համար և ավելի քան 900 տոննա պարեն ու պաշար է նվիրաբերել կարիքավոր ուկրաինացիներին: Բացի նրանց ֆիզիկական բարեկեցությունը ապահովելուց՝ Եկեղեցին ամենշաբաթյա առցանց սեմինարներ և քննարկումներ է կազմակերպել՝ օգնելով վշտահար ուկրաինացիներին հաղթահարել իրենց փորձությունները: Եկեղեցու աշխատանքը Ուկրաինայում խորությամբ նկարագրված է այս հոդվածում, որը գտնվում է Եկեղեցու համաշխարհային լրատվական կայքում:
Լեհաստանում, Իսպանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Սերբիայում, Խորվաթիայում և Վրաստանում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու այլ մարդասիրական ծրագրերը օգնում են փախստականներին Ուկրաինայից և այլ երկրներից: Եկեղեցին 2022թ. համագործակցել է Եվրոպայի 294 կազմակերպությունների հետ՝ աջակցելով մարդասիրական ծրագրերին: Արդյունքում հազարավոր անհատներ և ընտանիքներ հանգստություն ու մխիթարություն են գտել դժվարին հանգամանքներում:
Օգնության տրամադրում Իտալիայում
Եկեղեցին Իտալիայում փախստականների համար մի քանի ծրագրեր է իրականացրել՝ համագործակցելով սննդի բանկերի, փախստականների կենտրոնների, երաժիշտների, համայնքի ղեկավարների և բնակարանային համալիրների հետ՝ փախստականների համար օգնություն և հարմարավետություն ապահովելու համար:
Փիս և Մանդի Հիջիեմսոները՝ նախկին փախստականները, փախել են Աֆրիկայի իրենց հայրենիքից՝ ապաստան գտնելով Հռոմում (Իտալիա): Նավով ճամփորդության ընթացքում փախստականների խումբը հանդիպեց կատաղի փոթորիկների, և բազմաթիվ փախստականներ խեղդվեցին: Փիսը և Մանդին կորցրին իրենց չնչին ունեցվածքը, բայց փրկվեցին ծանր պայմաններից և ապահով ժամանեցին Իտալիա: Տարածքի փախստականների ցանցի միջոցով նրանք հանդիպեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կամավորների հետ և ռեսուրսներ ստացան՝ իրենց նոր երկրում հաստատվելու համար:
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Եկեղեցին Մանդիին օգնեց կրթություն ստանալու և կայուն աշխատանք գտնելու հարցում: Այժմ Փիսը և Մանդին հետևողականորեն ծառայում են իրենց տեղական համայնքին՝ օգնելով մյուս փախստականներին ու կարիքավորներին: Հավատքը նշանակալից դեր խաղաց Հիջիեմսոների ընտանիքի համար ավելի լավ կյանք փնտրելու գործում, իսկ Եկեղեցին աջակցություն ցուցաբերեց նրանց ֆիզիկական ու հոգևոր բարեկեցության համար: