Նորություններ

Ունեցեք երկնային մտածելակերպ. կոչ են անում Վերջին Օրերի Սրբերի համաշխարհային համաժողովի խոսնակները

Ընտրություններ կատարելիս հոգևոր մտածողություն ունենալը և Հիսուս Քրիստոսին առաջին տեղում դնելը ճանապարհ է հարթում դեպի բերկրալի կյանք: Այսպես է ասել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նախապես տեսագրված ուղերձում, որը ցուցադրվեց երկօրյա համաժողովի վերջին նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Սոլթ Լեյք Սիթիում (ԱՄՆ, Յուտա նահանգ) և հեռարձակվեց համաշխարհային լսարանին:

«Երբ ունենաք երկնային մտածելակերպ, դուք փորձություններին և հակառակությանը նոր լույսի ներքո կնայեք», - ավելացրեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահը, ով վերջերս նշեց իր ծննդյան 99-րդ տարեդարձը: Նա ասաց, որ սելեստիալ մտածելակերպը կփոխի մեր սիրտը և կօգնի ավելի անկեղծ աղոթել։ Մկանային վնասվածքի պատճառով, նա հետևում էր համաժողովին տեխնոլոգիաների միջոցով, ոչ թե ֆիզիկապես ներկա գտնվելով։

Գերագույն համաժողովը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համաշխարհային հավաքն է։ Տարին երկու անգամ՝ ապրիլի և հոկտեմբերի առաջին շաբաթ և կիրակի օրերին Եկեղեցու ղեկավարները ամբողջ աշխարհից կիսվում են ուղերձներով, կամ քարոզներով, որոնք կենտրոնացած են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա։ Բոլոր կրոնների, հավատքների և կյանքի փորձի տեր մարդիկ ամենուրեք աշխարհում հրավիրվում են դիտելու, լսելու և մասնակցելու։

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը, ծնունդով Գերմանիայից, Երեց Ալան Թ․ Ֆիլիպսը, Միացյալ Թագավորությունից, և Երեց Քրիսթոֆ Գ․ Ժիրո-Կարիերը, ծնունդով Ֆրանսիայից, համաժողովի խոսնակներից էին։ Ելույթ ունեցան նաև խոսնակներ Արգենտինայից, Բրազիլիայից, Գվատեմալայից, Կորեայից, Նոր Զելանդիայից և Միացյալ Նահանգներից։

Իր ելույթում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուխդորֆը անդրադարձավ անառակ որդու առակին։ Աստվածաշնչյան այս պատմության մեջ, որը պատմել է Հիսուս Քրիստոսը, ըմբոստ որդին հեռանում է տնից և վատնում իր ժառանգությունը։ Երբ նա վերադառնում է, հայրը ներում է և նորից ընդունում նրան։

Երեց Ուխդորֆը դիմեց նրանց, ովքեր կորցրել են իրենց հավատքի ուղին, խոստանալով, որ այն պահին, երբ որոշեն վերադառնալ և քայլել Հիսուս Քրիստոսի ճանապարհով, Նրա զորությունը մուտք կգործի նրանց կյանք և կփոխակերպի նրանց։

«Իսկապես կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում միմյանց», - ասաց Երեց Ֆիլիպսը։ Նա քաջալերեց ունկնդիրներին օգնել նրանց, ովքեր դժվարություններ ունեն իրենց ընտանիքում կամ համայնքում։ Կարիքավորների մասին հոգալը կարող է ներառել նաև ծայրահեղ աղքատության մեջ գտնվողների և հալածանքների, հակամարտությունների և բռնությունների պատճառով բռնի տեղահանվածների տառապանքը թեթևացնելու ուղղությամբ ջանքերը:

Գերագույն համաժողովի իր առաջին ելույթի ժամանակ Երեց Ժիրո-Կարիերը բացատրեց, որ մարդիկ մեծանում են տարբեր մշակույթներում, ապրում են տարբեր սոցիալ-տնտեսական հանգամանքներում, մեծապես տարբերվում են իրենց ժառանգականությամբ՝ ազգությամբ, մաշկի գույնով, սննդի նախասիրություններով և քաղաքական կողմնորոշումներով: Սակայն բոլորը, առանց բացառության, Աստծո զավակներն են։

Համաժողովի ժամանակ Երեց Ալեքսանդր Դուշկուն հաստատվեց որպես բարձրագույն իշխանավոր յոթանասունական։ Գերագույն համաժողովի ղեկավարների նիստին հաստատվեցին երկու նոր տարածաշրջանային յոթանասունական և երկուսը ազատվեցին իրենց ծառայությունից։

Եզրափակելով համաժողովը, Նախագահ Նելսոնը հայտարարեց, որ Եկեղեցին պատրաստվում է կառուցել 20 լրացուցիչ տաճար Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Միացյալ Նահանգներում և Օվկիանիայում: Վերջին Օրերի Սրբերի համար տաճարը Աստծո տունն է՝ աշխարհի իրարանցումից առանձնացված սրբության և խաղաղության մի վայր։ Դրանք տարբերվում են ամբողջ աշխարհում հազարավոր սովորական եկեղեցիներից կամ հավաքատներից, որոնք օգտագործվում են կիրակնօրյա ծառայությունների համար։

Համաժողովի երաժշտությունը մատուցում են տարբեր երգչախմբեր, այդ թվում՝ Տաճարային հրապարակի Թաբերնաքլ երգչախումբը, որի խմբավարներն են Մաք Վիլբերգը և Ռայըն Մըրֆին, և երգեհոնահարները՝ Էնդրյու Անսվորթը և Ռիչարդ Էլիոթը։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.