Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներն ամբողջ աշխարհում կհավաքվեն շաբաթ օրը` սեպտեմբերի 30-ին և կիրակի` հոկտեմբերի 1-ին՝ լսելու ժամանակակից մարգարեի և Եկեղեցու այլ ղեկավարների ուղերձները: Այս ոգեշնչված ուղերձները կենտրոնանում են Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վրա: Եկեղեցու ղեկավարները տալիս են ուղղություն և տրամադրում խորհուրդներ, անձնական փորձառություններ և հոգևոր գաղափարներ:
2023թ. ապրիլի 1-ի համաժողովի ելույթում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հատուկ հրավեր ուղարկեց բոլորին՝ դառնալու խաղաղարարներ: Նա ասել է. «Փրկչի ուղերձը պարզ է. Նրա ճշմարիտ աշակերտները կառուցում են, բարձրացնում, քաջալերում, համոզում և ոգեշնչում են, անկախ նրանից, թե որքան դժվար է իրավիճակը: Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտները խաղաղարարներ են»։
2023 թվականի սեպտեմբերի 9-ին Նախագահ Նելսոնը նշեց իր 99-ամյակը։ Նա միջազգայնորեն ճանաչված վիրաբույժ և բժշկական հետազոտող է, նաև Եկեղեցու երկարամյա ղեկավարն է, իսկ ամենից առաջ՝ նվիրված և սիրող ամուսին ու հայր: Իր կյանքի ընթացքում նա ճամփորդել է ավելի քան 130 երկրներում, կատարել է տարբեր դերեր և արժեքավոր փորձ կուտակել տարբեր հավատքների և ծագում ունեցող մարդկանց հետ իր համընդհանուր շփումների միջոցով: Նա խաղաղարար է։
Նրա օրինակը և ուսմունքները խրախուսում են ուրիշներին լինել բարեգործ և ձգտել լինել խաղաղարար՝ ուրիշների հետ իրենց ամենօրյա փոխհարաբերություններում:
Նրա հրավերից հետո Եվրոպայի տարածաշրջանի անդամները ջանասիրաբար ջանքեր են գործադրել, որպեսզի Նախագահ Նելսոնի ուղերձը կիրառեն իրենց կյանքի շատ ոլորտներում:
Անդամներից մեկը՝ Օլիվեր Բասլերը Վայնֆելդենից (Շվեյցարիա), կիսվել է իր փորձառությամբ այն մասին, թե ինչպես որոշեց լինել խաղաղարար՝ օգնելով ընկերոջը: Նա ասաց. «Ես ունեմ գործընկեր, որը սկսել է իր բիզնեսը: Սակայն նրա գործերը մինչ այժմ այնքան էլ լավ չեն ընթացել, ինչը կանխատեսելի էր։ Սովորեցնելու և քննադատելու փոխարեն ես խրախուսեցի նրան աղոթել իր մասնագիտական հաջողությունների համար և ընդգրկել Հիսուս Քրիստոսին իր աշխատանքում: Նա հաշվի առավ այդ խորհուրդը, և այդ ժամանակից ի վեր ամեն ինչ ավելի լավ է ընթանում»։
Նախագահ Նելսոնի ուղերձը, որը կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի վրա, ոչ միայն կենտրոնանում է այն բանի վրա, թե մենք ինչպես պետք է դառնանք խաղաղարար մեր կյանքում, այլ նաև՝ թե ինչպես կարող ենք ուժ ստանալ Քրիստոսի օրինակից՝ ապրելով դժվարին ժամանակներում:
«Մարգարե Նելսոնի՝ խաղաղարար լինելու կոչին հետևելու բուռն ցանկություն եմ ունեցել գերագույն համաժողովից հետո: Երբեմն ինձ հաջողվում է, երբեմն՝ ոչ։ Նման պահերին ես երախտապարտ եմ ապաշխարության պարգևի և կրկին ու կրկին փորձելու հնարավորության համար: Հետո ուրախանում եմ փոքրիկ հաջողություններով, երբ կարողանում եմ հանգստացնել իրավիճակը աշխատավայրում կամ տանը։ Իմ ուժի աղբյուրը Հիսուս Քրիստոսն է, որն իմ ընկերն է», - ասել է Մարսելա Պալկովան Ուհերսկե Հրադիշտե քաղաքից (Չեխիայի Հանրապետություն):
Տարին երկու անգամ եկեղեցու առաջնորդների կողմից տարածվող նման ուղերձները խաղաղություն, հույս և առաջնորդություն են ներշնչում մեր խճճված ու փոփոխվող աշխարհում: Բոլորին հրավիրում ենք գալ՝ փնտրելու ուղղություն, անձնական հարցերի պատասխաններ կամ մխիթարություն՝ փորձությունների ժամանակ, մինչ դուք կլսեք կենդանի մարգարեի և եկեղեցու այլ ղեկավարների խոսքերը:
Ինչպես մասնակցել
Գերագույն համաժողովը բաղկացած կլինի հինգ նիստերից, որոնք կհեռարձակվեն ամբողջ աշխարհում: Դիտման ժամերի մանրամասներին կարելի է ծանոթանալ առցանց:
Բոլոր նիստերը ուղիղ եթերով կհեռարձակվեն ավելի քան 70 լեզուներով՝ broadcasts.ChurchofJesusChrist.org կայքում:
Նիստերը հասանելի են նաև Gospel Library, Վերջին Օրերի Սրբերի ալիքում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, արբանյակային և թվային այլ ալիքներով:
Համաժողովը կարող եք դիտել առցանց կամ կարդալ ելույթները ցանկացած ժամանակ churchofjesuschrist.org կայքում:
Գերագույն համաժողովին մասնակցելու համար լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերեք՝ այցելելով https://newsroom.churchofjesuschrist.org/article/5-ways-to-watch-general-conference-live: