Համաշխարհային Եկեղեցու ամենատարեց, ապրող առաջնորդը՝ մարգարե և նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, սեպտեմբերի 9-ին կնշի իր 101-ամյակը։ Այդ առիթով՝ սեպտեմբերի 2-ից մինչև նրա ծննդյան օրը, Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պաշտոնական սոցիալական ցանցերում կհրապարակվեն նրա ուղերձները։
«Հաջորդ ութ օրերի ընթացքում սովորեք մեզ հետ, երբ մենք կենտրոնանում ենք Ռասսել Մ. Նելսոնի վրա. 101 կարևոր դասերի շարք սիրելի ուսուցչից», կարդում ենք սեպտեմբերի 1-ի գրառումներում, որոնք տրված են Եկեղեցու Facebook և Instagram էջերում։ «Յուրաքանչյուր ուղերձը մտքեր է առաջարկում, թե ինչպես ավելի մեծ հավատքով, սիրով և նվիրվածությամբ հետևել Փրկչին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք զրույցին և կկիսվեք այս ոգեշնչված ուսմունքներով»։
- Նախագահ Նելսոնը ծնվել է 1924 թ․ սեպտեմբերի 9-ին։
- Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը օդապարիկ է թռցնում իր 100-ամյակի տոնակատարության ավարտին՝ Սոլթ Լեյք Սիթիի (Յուտա) Տաճարային հրապարակի Համաժողովների կենտրոնի թատրոնում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին:
- Russell-M.-Nelson-100th-birthday
- Russell-M.-Nelson-100th-birthday
- Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը (կենտրոնում) միացել է Առաջին Նախագահության իր խորհրդականներին՝ նախագահ Դալլին Հ. Օուքսին (ձախից) և Հենրի Բ. Այրինգին (աջից) Սոլթ Լեյք Սիթիի (Յուտա) Տաճարային հրապարակի Համաժողովների կենտրոնի թատրոնում 2024 թվականի սեպտեմբերի 9-ին՝ մարգարեի 100-ամյակի տոնակատարության ժամանակ:
- Manti-Utah-Temple-Rededication
- Երեքամյա Թեյթ Չանը գրկում է Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնին Սինգապուրում՝ 2019 թվականի նոյեմբերի 20-ի հոգևոր հավաքից հետո։ Թեյթի տատիկը` Սառա Չանը (աջից), հետևում է:
- President-Nelson-Singapore
- Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը սեղմում երիտասարդ աղջկա ձեռքը Բանգկոկում (Թաիլանդ)՝ 2018 թվականի ապրիլի 20-ին (ուրբաթ) կայացած հավաքի ժամանակ:
- President-Nelson-Vegas
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Բոլորին հրավիրում ենք օգտագործել #PresidentNelson101 հեշթեգը՝ կիսվելու նախագահ Նելսոնից քաղած դասերով, նաև, թե ինչպես են նրա ուսմունքները ազդել իրենց կյանքի վրա և ավելի մոտեցրել Հիսուս Քրիստոսին։
Անցյալ տարի մարգարեն խնդրեց մարդկանց նշել իր 100-ամյակը՝ օգնության ձեռք մեկնելով մեկ կարիքավոր մարդու և «[տարածելով] Հիսուս Քրիստոսի սերը»։ Աշխարհի շատ մարդիկ սոցիալական ցանցերում արձագանքեցին 99+1 invitation հրավերին։