Նորություններ

Նախագահ Նելսոնը և Տիրոջ տունը

Նշեք նախագահ Նելսոնի 101-ամյակը՝ վերանայելով նրա ուսմունքները տաճարի մասին

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 17-րդ նախագահի պաշտոնում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը առաջին անգամ ելույթ ունեցավ համաշխարահային լսարանի առջև՝ Սոլթ Լեյքի տաճարի կից շենքից տրվող հեռարձակման ժամանակ:

«Որպես նոր նախագահություն, մենք ցանկանում ենք սկսել՝ մտքում ունենալով վերջնական նպատակը»,- ասաց նա։ «Այդ պատճառով մենք այսօր ձեզ հետ խոսում ենք տաճարից»։

Նախագահ Նելսոնը, ով 2025 թվականի սեպտեմբերի 9-ին կդառնա 101 տարեկան, իր ողջ ծառայության ընթացքում պահպանել է Տիրոջ տան վրա կենտրոնացած այս ուշադրությունը։

Պատմական հայտարարություններ տաճարի մասին

Ներկայումս գործում է, կառուցման փուլում է կամ հայտարարված է 382 տաճար։ Տիրոջ այս տներից երկու հարյուրը հայտարարվել են նախագահ Նելսոնի կողմից վերջին յոթ տարիների ընթացքում և կազմում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմավորումից ի վեր հայտարարված տաճարների կեսից ավելին։

«Ինչո՞ւ ենք մենք տաճարներ կառուցում այդպիսի աննախադեպ տեմպերով։ Ինչո՞ւ։ Քանի որ Տերն է մեզ հրահանգել դա անել»,- ասաց նախագահ Նելսոնը 2024 թվականի հոկտեմբերին։ «Տաճարի օրհնությունները օգնում են հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմերում»։

Հիսուս Քրիստոսը և տաճարը

Նախագահ Նելսոնը բազմիցս ընդգծել է տաճարներում կնքված ուխտերի և Վերջին Օրերի Սրբերի՝ Հիսուս Քրիստոսի հետ ունեցած հարաբերությունների միջև կապը։

  • «Յուրաքանչյուր մարդ, ով սրտանց կփնտրի Հիսուս Քրիստոսին, կգտնի Նրան տաճարում» (Հոկտեմբեր 2024
  • «Հիսուս Քրիստոսն է տաճարներ կառուցելու պատճառը։ Յուրաքանչյուրը Նրա սուրբ տունն է» (Ապրիլ 2023
  • «Տաճարը գտնվում է մեր հավատքի և հոգևոր տոկունության ամրապնդման կենտրոնում, քանի որ Փրկիչը և Նրա վարդապետությունը տաճարի հենց սիրտն են» (Հոկտեմբեր 2021
  • «Քանի որ Հիսուս Քրիստոսը տաճարում կատարվող մեր բոլոր գործողությունների կենտրոնում է, որքան շատ մտածեք տաճարի մասին, այնքան ավելի շատ կմտածեք Նրա մասին» (Ապրիլ 2020

Հրավերներ և խոստացված օրհնություններ

Մարգարեն հրավիրել է պարբերաբար երկրպագել Տիրոջ տանը։

«Տաճարային կանոնավոր երկրպագությունը կբարելավի եղանակը, որով դուք դիտարկում եք ինքներդ ձեզ և համապատասխանությունը Աստծո հոյակապ ծրագրին։ Ես ձեզ դա խոստանում եմ», - ասել է նա։

2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի իր ելույթում նախագահ Նելսոնը խոստացավ, որ «տաճարում անցկացրած ավելի շատ ժամանակը կօրհնի ձեր կյանքն այնպես, ինչպես ոչ մի այլ բան չի կարող»։

Հոգևոր նախապատրաստություն ապագայի համար

Իր վերջին ելույթում նախագահ Նելսոնը կոչ արեց աշխարհին պատրաստվել Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին՝ ավելացնելով տաճարում անցկացրած ժամանակը։

«Մենք չգիտենք Նրա գալու օրը կամ ժամը,- ասաց նախագահ Նելսոնը,- բայց ես հիրավի գիտեմ, որ Տերը ինձ հուշում է հորդորել մեզ պատրաստվել այդ «մեծ ու ահեղ օրվան»»։

Օժանդակ նյութեր

  • Իմացեք ավելին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարների մասին։  
  • Տեսեք՝ ինչ են կատարվում տաճարներում։

Օժանդակ նյութեր

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.