Նորություններ

Միսիաների նոր ղեկավարները սկսում են իրենց աշխատանքը Եվրոպայում

2023 թվականի հուլիսի 1-ից14 զույգեր սկսել են իրենց երեքամյա ծառայությունը:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը կանչել է միսիաների նոր նախագահներ և նրանց զուգընկերներին Եվրոպայի 14 միսիաներում ծառայելու համար։ Ղեկավար նոր զույգերը սկսել են իրենց երեքամյա ծառայությունը հուլիսի 1-ին։ Նրանց անունները, հանձնարարությունները և հակիրճ կենսագրականները տրվում են ստորև։

New Mission Leaders 01
New Mission Leaders 01
Միսիաների նոր նախագահների և նրանց զուգընկերների ծառայության վայրերը աշխարհում 134 միսիաների շրջանակում, ովքեր սկսում են իրենց երեքամյա ծառայությունը 2023 թվականի հուլիսի 1-ից։ Նկարները տրամադրել է Church News-ը։2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ադրիատիկ Հյուսիսային Միսիա

New Mission Leaders 02
New Mission Leaders 02
Բրայան Է. Քորդրեյ և Անժելիկա Քորդրեյ, Ադրիատիկ Հյուսիսային միսիայի ղեկավարներ:2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Բրայան Է. Քորդրեյ, 51 տարեկան, և Անժելիկա Քորդրեյ, չորս երեխա, Ֆրանկֆուրտի 2-րդ Ծուխ (անգլերեն), Ֆրանկֆուրտ Գերմանիա Ցից. Ադրիատիկ Հյուսիսային միսիա, հաջորդում են Նախագահ Քևին Ք. Ֆիլդին և քույր Դայանա Մ. Ֆիլդին: Եղբայր Քորդրեյը կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ է, նախկինում՝ ցցի նախագահ, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, ծխի միսիայի ղեկավար, սեմինարիայի ուսուցիչ, տաճարային արարողությունների աշխատող և միսիոներ Ավստրիա Վիեննա միսիայում: Նա ծնվել է Տեխաս նահանգի Գեյթսվիլ քաղաքում Ալեն Լ Քորդրեյ կրտսերի և Քեթրին Էլիզաբեթ Քորդրեյի ընտանիքում։

Քույր Քորդրեյը կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ է, նախկինում՝ ցցի Երիտասարդ Կանանց նախագահ, ցցի Երեխաների միության նախագահ, ցցի Սփոփող միության քարտուղար, Ծխի Երեխաների միության նախագահ, տաճարային արարողությունների աշխատող և միսիոներ Գերմանիա Համբուրգ միսիայում: Նա ծնվել է Գերմանիայի Մյունխեն քաղաքում, Յոհան Ֆրիդրիխ Լաուրի և Գաբրիել Մարիա Լաուրի ընտանիքում։

Ալբանիա Տիրանա Միսիա

New Mission Leaders 03
New Mission Leaders 03
Մայքլ Աուրաս և Յոհաննա Աուրաս, Ալբանիա Տիրանա միսիայի ղեկավարներ:2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Մայքլ Աուրաս, 48 տարեկան, և Յոհաննա Աուրաս, վեց երեխա, Լանդշուտի Ծուխ, Մյունխեն Գերմանիա Ցից. Ալբանիա Տիրանա միսիա, հաջորդում են Նախագահ Սամուել Մ. Տ. Կոիվիստոյին և քույր Աննա-Մարիա Կոիվիստոյին, ովքեր ավարտում են իրենց ծառայությունը նախկինում կոչվող Բուլղարիա/Կենտրոնական Եվրասիական միսիայում: Եղբայր Աուրասը երեցների քվորումի նախագահ է, նախկինում՝ ցցի նախագահ, ցցի Երիտասարդ Տղամարդկանց նախագահության խորհրդական, ճյուղի նախագահ, ճյուղի նախագահության խորհրդական, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, սեմինարիայի ուսուցիչ, ծխի միսիայի ղեկավար, տաճարային արարողությունների աշխատող և ԵԶՀ ջոկատավոր: Նա ծնվել է Գերմանիայի Էրլանգեն քաղաքում՝ Պիտեր Աուրասի և Էլվիրա Աուրասի ընտանիքում։

Յոհաննա Աուրասը ծխի Երիտասարդ Կանանց նախագահ է, նախկինում՝ ցցի Երիտասարդ Կանանց նախագահության խորհրդական, ծխի Երեխաների միության նախագահ, Ծխի Երիտասարդ Կանանց նախագահ, Սփոփող միության ճյուղի նախագահ, Ծխի Երեխաների միության նախագահության խորհրդական, Ծխի Երիտասարդ Կանանց նախագահության խորհրդական, Սփոփող միության ճյուղի նախագահության խորհրդական, Երեխաների միության խմբավար, սեմինարիայի ուսուցիչ և ԵԶՀ ջոկատավար: Նա ծնվել է Գերմանիայի Լանդշուտ քաղաքում՝ Ֆրիդրիխ Ռայզինգերի և Անժելիկա Ռայզինգերի ընտանիքում։

Ալպիական գերմանախոս Միսիա

New Mission Leaders 04
New Mission Leaders 04
Մարտին Վ. Բեյթս և Դոննա Բեյթս, Ալպիական գերմանախոս միսիայի ղեկավարներ:2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Մարտին Վ. Բեյթս, 55 տարեկան, և Դոննա Բեյթս, ութ երեխա, Յեյլի Ծուխ, Սոլթ Լեյք Բոնևիլ Ցից. Ալպիական գերմանախոս միսիա, հաջորդում են Նախագահ Սքոթ Մ. Նաատջեսին և քույր Ջոդի Թ. Նաատջեսին: Եղբայր Բեյթսը երեցների քվորումի ուսուցիչ է, նախկինում՝ ծխի միսիայի ղեկավար և եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ, ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ, ծխի կիրակնօրյա դպրոցի նախագահ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, Երեխաների միության ուսուցիչ, սկաուտների ղեկավար և միսիոներ Գերմանիա Ֆրանկֆուրտ միսիայում: Նա ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում Դուգլաս Ֆեթցեր Բեյթսի և Եվա-Մարիա Ուինթեր Բեյթսի ընտանիքում։

Քույր Բեյթսը Սփոփող Միության ուսուցիչ է և ծխի միսիոներ, նախկինում՝ ցցի Երիտասարդ Կանանց նախագահության խորհրդական, ծխի Երիտասարդ Կանանց նախագահ, Ծխի Երեխաների միության նախագահ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, 11-ամյա սկաուտների ղեկավար և Երեխաների միության երաժշտության ղեկավար: Նա ծնվել է Դալլասում, Օրեգոն, Դալլաս Ջորջ Գրեհեմի և Շերոն Լին Գրեհեմի ընտանիքում:

Բուլղարիա/Հունաստան Միսիա

New-Mission-Leaders-05Download Photo

Դեյվիդ Ա. Նելսոն, 54 տարեկան, և Էմիլի Վուդ Նելսոն, չորս երեխա, Սլեյթ Քենյոնի 10-րդ Ծուխ, Պրովո Յուտա Ցից. Բուլղարիա/Հունաստան միսիա, հաջորդում են Նախագահ Սամուել Մ. Տ. Կոիվիստոյին և քույր Աննա-Մարիա Կոիվիստոյին: Եղբայր Նելսոնը ծառայել է որպես բարձրագույն խորհրդական, ցցի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ, ծխի կիրակնօրյա դպրոցի նախագահ, ծխի գործադիր քարտուղար, սկաուտների ղեկավար և միսիոներ Հունաստանում՝ Ավստրիա Վիեննա Արևելյան միսիայում: Նա ծնվել է Պոկատելոյում, Այդահո, Լոուել Ալեն Նելսոնի և Ռիտա Ռեյ Էվանս Նելսոնի ընտանիքում։

Քույր Նելսոնը ծառայել է որպես ծխի Սփոփող Միության նախագահության խորհրդական է, ծխի Երիտասարդ Կանանց նախագահության խորհրդական, Ծխի Երեխաների Միության նախագահության խորհրդական, ծխի Սփոփող Միության ծառայության համակարգող, Սփոփող Միության ուսուցիչ, Միջոցառումների օրերի ղեկավար, Երեխաների Միության ուսուցիչ և ծխի միսիոներ: Նա ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում Ուոլտեր Ռեքս Վուդի և Կարեն Էդվարդս Վուդի ընտանիքում։

Ֆրանսիա Փարիզ Միսիա

New Mission Leaders 06
New Mission Leaders 06
Ռայան Ռ․ Մանս և Հիթեր Ա․ Մանս, Ֆրանսիա Փարիզ միսիայի ղեկավարներ:2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ռայան Ռ. Մանս, 49 տարեկան, և Հիթեր Ա. Մանս, վեց երեխա, Նարկուսի Ծուխ, Սենտ Քլաուդ Ֆլորիդա Ցից․ Ֆրանսիա Փարիզ միսիա, հաջորդում են Նախագահ Ք. Մայքլ Հանսենին և քույր Ժաննա Հանսենին: Եղբայր Մանսը միսիայի նախագահության խորհրդական է, նախկինում՝ ցցի նախագահ, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոսության խորհրդական, երեցների քվորումի նախագահ, ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ և միսիոներ Շվեյցարիա Ժնև միսիայում: Նա ծնվել է Ֆլորիդա նահանգի Վինթեր Պարկում, Ռենիեր Ֆարել Մանսի և Էյպրիլ Ջո Քասել Մանսի ընտանիքում։

Քույր Մանսը ծխի Երիտասարդ Կանանց նախագահության խորհրդական է, նախկինում՝ ցցի Երեխաների իության նախագահության խորհրդական, ծխի Սփոփող միության նախագահության խորհրդական, Ծխի Երեխաների միության նախագահության խորհրդական, Երեխաների միության երաժշտության ղեկավար, Երեխաների միության ուսուցիչ և մանուկների խմբի ղեկավար: Նա ծնվել է Պրովոյում, Յուտա, Փոլ Ֆլակ Հինցեի և Պատրիշա Էնն Փորթեր Հինցեի ընտանիքում։

Գերմանիա Ֆրանկֆուրտ միսիա

New Mission Leaders 07
New Mission Leaders 07
Դագլըս Փ․ Քրոփեր և Լին Ջ․ Քրոփեր, Գերմանիա Ֆրանկֆուրտ միսիայի ղեկավարներ:2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ծուխ, Դևենպորտ Այովա Ցից. Գերմանիա Ֆրանկֆուրտ միսիա, հաջորդում են Նախագահ Դեն Ջ. Համմոնին և քույր Դեբի Ջ. Համմոնին: Եղբայր Քրոփերը Ավետարանի վարդապետության ուսուցիչ է, նախկինում՝ ցցի նախագահ, բարձրագույն խորհրդական, ցցի գործադիր քարտուղար, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ և միսիոներ Գերմանիա Համբուրգ միսիայում: Նա ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում Փոլ Քենթ Քրոփերի և Դեոն Ի Քրոփերի ընտանիքում։

Քույր Քրոփերը ինստիտուտի ուսուցիչ է և ծխի տաճարի և ընտանիքի պատմության խորհրդատու, նախկինում՝ ծխի Երիտասարդ Կանանց նախագահ, ծխի Երեխաների միության նախագահ, ծխի Սփոփող միության նախագահության խորհրդական, ծխի Երիտասարդ Կանանց ճամբարի տնօրեն, սեմինարիայի ուսուցիչ և հասարակայնության հետ կապերի տարածաշրջանային տնօրեն: Նա ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում Լլոյդ Ալֆրեդ Գորթոնի և Միլդրեդ Ջոան Գորթոնի ընտանիքում։

Հունգարիա Բուդապեշտ Միսիա

New Mission Leaders 08
New Mission Leaders 08
Չեթ Ջ․ Ուոլ և Քրիստի Ուոլ, Հունգարիա Բուդապեշտ միսիայի ղեկավարներ:2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

իրակնօրյա դպրոցի ուսուցիչ և միսիոներ Հունգարիա Բուդապեշտ միսիայում: Նա ծնվել է Մյուրեյում, Յուտա, Ջեյմս Քլեր Ուոլի և Ջոան Քլեգ Ուոլի ընտանիքում:

ի ղեկավար: Նա ծնվել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում՝ Բեն Ուեյն Գարդների և Քեթի Բիսոն Գարդների ընտանիքում։

Լեհաստան Վարշավա Միսիա

New Mission Leaders 09
New Mission Leaders 09
Գրեգորի Դ. Ռոնի և Քրիստին Ռոնի, Լեհաստան Վարշավա միսիայի ղեկավարներ։2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Գրեգորի Դ. Ռոնի, 48 տարեկան, և Քրիստին Ռոնի, չորս երեխաներ, Թոլ Սեդերս Ծուխ, Գեյնսվիլ Վիրջինիա Ցից. Լեհաստան Վարշավա միսիա, հաջորդում են նախագահ Դեյվիդ Լ. Չենդլերին և քույր Սթեյսի Ա. Չենդլերին: Եղբայր Ռոնին ծառայել է որպես ցցի նախագահության խորհրդական, ցցի երիտասարդների համաժողովի տնօրեն, եպիսկոպոս, ճյուղի նախագահ, երեցների քվորումի նախագահ, ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ, սեմինարիայի ուսուցիչ և միսիոներ Լեհաստան Վարշավա միսիայում: Նա մեծացել է Նյուպորտ Բիչում, Կալիֆորնիա, Առդեն Էնսլի Ռոնիի և Քերոլին Բեթերս Ռոնիի ընտանիքում։

Քույր Ռոնին Երիտասարդ Կանանց խորհրդատու է, նախկինում՝ ցցի երիտասարդների համաժողովի նախագահ, ծխի Երիտասարդ Կանանց ճամբարի տնօրենի օգնական, Սփոփող միության ուսուցիչ, Ավետարանի սկզբունքների ուսուցիչ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, Երեխաների միության ուսուցիչ, մանկական խմբի ղեկավար, ծխի երաժշտավար և Միջոցառումների օրերի ղեկավար: Նա մեծացել է Միշն Վիեջոյում, Կալիֆորնիա, Ջոն Սիվերտ Հոլմգրենի և Միկի Բերդեն Հոլմգրենի ընտանիքում։

Ռումինիա Բուխարեստ Միսիա (նոր)

New Mission Leaders 10
New Mission Leaders 10
Ջեֆրի Ռ. Ֆոուլեր և Ռոզաննա Ք. Ֆոուլեր, Ռումինիա Բուխարեստ միսիայի ղեկավարներ:2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ջեֆրի Ռ. Ֆոուլեր, 47 տարեկան, և Ռոզաննա Ք. Ֆոուլեր, հինգ երեխա, Օուքլի 1-ին Ծուխ, Անտիոք Կալիֆորնիա Ցից. Ռումինիա Բուխարեստ նոր միսիա: Եղբայր Ֆոուլերը ցցի նախագահության խորհրդական է, նախկինում՝ բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, սկաուտների ղեկավար և միսիոներ Ռումինիա Բուխարեստ միսիայում: Նա ծնվել է Սիեթլում, Վաշինգտոն, Դենիս Լի Ֆոուլերի և Քեթրին Էն Ֆոուլերի ընտանիքում։

Քույր Ֆոուլերը ծխի Երեխաների միության նախագահության խորհրդական է, նախկինում՝ տաճարային արարողությունների աշխատող և ծխի Երեխաների միության նախագահ, ծխի Երիտասարդ Կանանց նախագահության խորհրդական, Երիտասարդ Կանանց խորհրդական, Երեխաների միության դաշնակահարուհի, Միջոցառումների օրերի ղեկավար և սեմինարիայի ուսուցիչ: Նա ծնվել է Հարբոր Սիթիում, Կալիֆորնիա, Ուիլյամ Ռոբերտ Քրոսդեյլ ավագի և Վոգլինդե Քրիստին Քրոսդեյլի ընտանիքում:

Իսպանիա Բարսելոնա Միսիա

New Mission Leaders 11
New Mission Leaders 11
Ֆրենկ Հեքման և Մարիա Հեքման, Իսպանիա Բարսելոնա միսիայի ղեկավարներ:2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ֆրենկ Հեքման, 64 տարեկան, և Մարիա Հեքման, յոթ երեխա, Հայդելբերգի 2-րդ Ծուխ (իսպանախոս), Հայդելբերգ Գերմանիա Ցից. Իսպանիա Բարսելոնա միսիա, հաջորդում են նախագահ Խուան Պաբլո Վիլարին և քույր Կարոլա Վիլարին: Եղբայր Հեքմանը միսիայի նախագահության խորհրդական է, նախկինում՝ բարձրագույն խորհրդական, հասարակայնության հետ կապերի տնօրեն, ցցի Երիտասարդ տղամարդկանց նախագահության խորհրդական, ճյուղի նախագահ, եպիսկոպոսության խորհրդական, ծխի միսիայի ղեկավար, ինստիտուտի ուսուցիչ, սեմինարիայի ուսուցիչ, տաճարային արարողությունների աշխատող և միսիոներ Շվեյցարիա Ցյուրիխ միսիայում: Նա ծնվել է Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում, Հայնրիխ Ֆրիդրիխ Հեքմանի և Ռութ Հեքմանի ընտանիքում։

Քույր Հեքմանը ծխի Սփոփող Միության նախագահ է, նախկինում ՝ ցցի Երեխաների միության նախագահության խորհրդական, հասարակայնության հետ կապերի մասնագետ, ինստիտուտի ուսուցիչ, սեմինարիայի ուսուցիչ, ծխի միսիոներ, տաճարային արարողությունների աշխատող և միսիոներ Իսպանիա Բարսելոնա միսիայում: Նա ծնվել է Իսպանիայի Կադիս քաղաքում, Ֆրանսիսկո Մարին Միրանդայի և Կրիստոբալինա Արագոն Սանչեսի ընտանիքում։

Բալթյան Միսիա

New Mission Leaders 12
New Mission Leaders 12
Անտի Մակսլահտի-Տոլստոշեև և Սկաիստե Մակսլահտի-Տոլստոշեևա, Բալթյան միսիայի ղեկավարներ:2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Անտի Մակսլահտի-Տոլստոշեև, 46 տարեկան, և Սկաիստե Մակսլահտի-Տոլստոշեևա, երեք երեխա, Շիաուլիայ ճյուղ, Վիլնյուս Լիտվա շրջան. Բալթյան միսիա, հաջորդում են նախագահ Ռոյ Բ. Հաֆին և քույր Ջինա Հեյվարդ Հաֆին: Եղբայր Մակսլահտի-Տոլստոշեևը շրջանի նախագահության խորհրդական է, ճյուղի նախագահ և տաճարի և ընտանիքի պատմության խորհրդատու, նախկինում՝ շրջանի չափահաս ամուրիների խորհրդական, ճյուղի նախագահության խորհրդական, ճյուղի գործավար և միսիոներ Ռուսաստան Մոսկվա միսիայում: Նա ծնվել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Յուրիի և Իրինայի ընտանիքում։

Քույր Մակսլահտի-Տոլստոշեևան հանրային կապերի տնօրեն է և ճյուղի Սփոփող միության նախագահ, նախկինում՝ սեմինարիայի ուսուցիչ, ճյուղի Երիտասարդ կանանց նախագահ և Երեխաների միության նախագահ: Նա ծնվել է Լիտվայի Շիաուլիայ քաղաքում, Վիրջինյուսի և Իրենայի ընտանիքում։

Կաբո Վերդե Պրայա Միսիա

New Mission Leaders 13
New Mission Leaders 13
Սքոթ Ռ․ Լաբրում և Մինդի Լաբրում, Կաբո Վերդե Պրայա միսիայի ղեկավարներ:2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Սքոթ Ռ. Լաբրում, 56 տարեկան, և Մինդի Լաբրում, չորս երեխա, Քեսլ Դեյլ 3-րդ Ծուխ, Քեսլ Դեյլ Յուտա Ցից. Կաբո Վերդե Պրայա միսիա, հաջորդում են նախագահ Դեյվիդ Ջ. Վունդերլիին և քույր Դայան Վունդերլիին: Եղբայր Լաբրումը ցցի նախագահության նախկին խորհրդական է, ցցի գործադիր քարտուղար, ցցի Երիտասարդ տղամարդկանց նախագահ, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, սկաուտների ղեկավար, ծխի միսիայի ղեկավար և միսիոներ Բրազիլիա Բրազիլիա միսիայում: Նա ծնվել է Մյուրեյում, Յուտա, Ռոս Նիկոլս Լաբրումի և Լինդա Էդմունդս Լաբրումի ընտանիքում:

Քույր Մինդի Լաբրումը Երիտասարդ Կանանց խորհրդական է և ԵԶՀ ներկայացուցիչ, նախկինում՝ ցցի Երիտասարդ Կանանց ճամբարի տնօրեն, ծխի Երիտասարդ Կանանց նախագահ, ծխի Երիտասարդ Կանանց նախագահության խորհրդական, ծխի Երեխաների միության նախագահության խորհրդական, Ավետարանի վարդապետության ուսուցիչ և ծխի միսիոներ: Նա ծնվել է Գրենջերում, Յուտա, Թեդ Ռ Անդերսոնի և Շիրլի Էնն Անդերսոնի ընտանիքում:

Ֆինլանդիա Հելսինկի Միսիա

New Mission Leaders 14
New Mission Leaders 14
Յուհա Լեհտինեն և Ուլա Լեհտինեն, Ֆինլանդիա Հելսինկի միսիայի ղեկավարներ:2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Յուհա Լեհտինեն, 68 տարեկան, և Ուլա Լեհտինեն, չորս երեխա, Հելսինկի 2-րդ Ծուխ, Հելսինկի Ֆինլանդիա Ցից. Ֆինլանդիա Հելսինկի միսիա, հաջորդում են Նախագահ Վիլ Քերվինենին և քույր Լինա Քերվինենին: Եղբայր Լեհտինենը միսիայի նախագահության խորհրդական է, նախկինում՝ ցցի նախագահության խորհրդական, ցցի Երիտասարդ տղամարդկանց նախագահ, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, քահանայապետերի խմբի ղեկավար, Եկեղեցու ծառայության միսիոներ-մասնագետ և միսիոներ Ֆինլանդիա Հելսինկի միսիայում: Նա ծնվել է Ֆինլանդիայի Իմատրա քաղաքում, Էսկո Մաունո Լեհտինենի և Կիրստի Մարյատա Լեհտինենի ընտանիքում։

Քույր Լեհտինենը ծխի Սփոփող միության նախագահության խորհրդական է և ծխի պատմաբան, նախկինում՝ ցցի Երեխաների միության նախագահության խորհրդական, ծխի Սփոփող միության նախագահ, ծխի Երիտասարդ Կանանց նախագահության խորհրդական, Եկեղեցու ծառայության միսիոներ-մասնագետ և Ավետարանի վարդապետության ուսուցիչ: Նա ծնվել է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում, Հեյկի Ուուսիտալոյի և Լիիսա Ուուսիտալոյի ընտանիքում:

Շվեդիա Ստոկհոլմ միսիա

New-Mission-Leaders-15Download Photo

Ջ. Գրեգորի Լեյք, 61 տարեկան, և Լիզա Սոնդերս Լեյք, չորս երեխա, Քոնստելեյշն Ծուխ, Գիլբերտ Արիզոնա Հայլենդ Արևմտյան Ցից. Շվեդիա Ստոկհոլմ միսիա, հաջորդում են Նախագահ Ռոբերտ Լ. Դեյվիսին և քույր Թիֆանի Լ Դեյվիսին։ Եղբայր և Քույր Լեյքերը նախկին ավագ միսիոներներ են Շվեդիա Ստոկհոլմ միսիայում: Եղբայր Լեյքը նախկինում ծառայել է որպես եպիսկոպոս, ԵԱ եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, բարձրագույն խորհրդական, ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ, ծխի միսիայի ղեկավար, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, ինստիտուտի ուսուցիչ, տաճարային արարողությունների աշխատող և միսիոներ Շվեդիա Ստոկհոլմ միսիայում: Նա ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում Ջեք Սմիթ Լեյքի և Մարի Բարլոու Լեյքի ընտանիքում:

Քույր Լեյքը ծխի Սփոփող միության նախագահության խորհրդական է, նախկինում՝ ցցի Երիտասարդ Կանանց նախագահության նախկին խորհրդական, ցցի Երեխաների Միության նախագահության խորհրդական, ծխի Երիտասարդ Կանանց նախագահ, ծխի Երեխաների միության նախագահ, ծխի Սփոփող միության նախագահության խորհրդական, ծխի Երիտասարդ Կանանց նախագահության խորհրդական, ծխի Երիտասարդ Կանանց նախագահության խորհրդական, Քաբ սկաուտների ղեկավար և տաճարային արարողությունների աշխատող: Նա ծնվել է Լոգանում, Յուտա, Ռիդ Ու Սոնդերսի և Բարբարա Քուկ Սոնդերսի ընտանիքում:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.